s-1
| Զգոյշ լերուք ողորմութեան ձերում՝ մի առնել առաջի մարդկան՝ որպէս թե ի ցոյց ինչ նոցա, գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի հաւրէ ձերմէ որ յերկինսն է: |
s-2
| Այղ յորժամ առնիցես ողորմութիւն, մի հարկաներ փող առաջի քո. որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս. որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: |
s-3
| Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա: |
s-4
| Այղ դու յորժամ ողորմութիւն առնիցես. մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո՝ որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ, եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ հատուսցէ քեզ յայտնապէս: |
s-5
| Եւ յորժամ յաղաւթս կայցես. մի լինիցիս որպէս կեղծաւորքն զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ. յաղաւթս՝ որպէս զի երեւեսցին մարդկան: |
s-6
| Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: |
s-7
| Այղ դու յորժամ կայցես յաղաւթս. մուտ ի սենեակ քո, եւ փակեա զդուրս քո՝ եւ կաց յաղաւթս առ հայր քո ի ծածուկ՝ եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ հատուսցէ քեզ յայտնապէս: |
s-8
| Եւ յորժամ կայցէք յաղաւթս. մի շատխաւսք լինիք իբրեւ զհեթանոսսն՝ զի համարին եթե ի բազում խաւսից իւրեանց լսելի լինիցին. |
s-9
| արդ. մի նմանիցէք նոցա՝ զի գիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ մինչչեւ ձեր խնդրեալ ինչ իցէ ի նմանէ: |
s-10
| Եւ արդ այսպէս կայցէք դուք յաղաւթս՝ |
s-11
| հայր մեր որ յերկինս՝ սուրբ եղիցի անուն քո՝ |
s-12
| եկեցէ արքայութիւն քո՝ |
s-13
| եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի՝ |
s-14
| Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսաւր՝ եւ թող մեզ զպարտիս մեր. որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց՝ |
s-15
| եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն՝ այղ փրկեա զմեզ ի չարէ, զի քո է արքայութիւն եւ զաւրութիւն եւ փառք յաւիտեանս ամէն: |
s-16
| Զի եթե թողուցուք մարդկան զյանցանս նոցա, թողցէ եւ ձեզ հայր ձեր երկնաւոր: |
s-17
| Ապա թե ոչ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, եւ ոչ հայրն ձեր թողցէ ձեզ զյանցանս ձեր: |
s-18
| Եւ յորժամ պարհիցէք մի լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք՝ որ ապականեն զերեսս իւրեանց որպէս զի երեւեսցին մարդկան թե պարհիցեն՝ |
s-19
| ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: |
s-20
| Այղ դու յորժամ պարհիցես. աւծ զգլուխ քո. եւ լուա զերեսս քո՝ զի մի երեւեսցիս մարդկան իբրեւ զպահող՝ այղ հաւրն քում ի ծածուկ՝ |
s-21
| եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ. հատուսցէ քեզ: |
s-22
| Մի գանձէք ձեզ գանձս յերկրի՝ ուր ցեց եւ ուտիճ ապականեն, եւ ուր գողք ական հատանեն եւ գողանան: |
s-23
| Այղ գանձեցէք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց եւ ոչ ուտիճ ապականեն. եւ ոչ գողք ական հատանեն եւ գողանան՝ զի ուր գանձք ձեր են՝ անդ եւ սիրտք ձեր լիցին: |
s-24
| Ճրագ մարմնոյ ակն է եթե ակն քո առատ է՝ ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի, |
s-25
| ապա թե ակն քո չար է. ամենայն մարմինդ խաւարին եղիցի |
s-26
| Իսկ եթե լոյսդ որ ի քեզ է խաւար է՝ խաւարն որչա՞փ եւս: |
s-27
| ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. |
s-28
| կամ զմին ատիցէ, եւ զմիւսն սիրիցէ՝ կամ զմին մեծարիցէ. եւ զմիւսն արհամարհիցէ՝ |
s-29
| ոչ կարէք Աստուածոյ ծառայել եւ մամոնաի: |
s-30
| Վասն այդորիկ ասեմ ձեզ՝ մի հոգայք վասն ոգւոց ձերոց զինչ ուտիցէք կամ զինչ ըմպիցէք՝ եւ մի վասն մարմնոց ձերոց եթե զինչ ագանիցիք՝ |
s-31
| ոչ ապաքէն ոգի առաւել է քան զկերակուր. եւ մարմին քան զհանդերձ: |
s-32
| Հայեցարուք ի թռչունս երկնից՝ զի ոչ վարեն. եւ ոչ հնձեն. եւ ոչ ժողովեն ի շտեմարանս՝ եւ հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա, |
s-33
| ոչ ապաքէն դուք առաւել էք քան զնոսա: |
s-34
| Իսկ արդ ո՞ ի ձէնջ առ հոգալ իւրում, յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի: |
s-35
| Եւ վասն հանդերձի զի՞ հոգայք |
s-36
| հայեցարուք ի շուշանն վայրենի որպէս աճէ, |
s-37
| ոչ ջանայ եւ ոչ նիւթէ, |
s-38
| ասեմ ձեզ, զի եւ ոչ Սողովմովն յամենայն փառսն իւրում զգեցաւ իբրեւ զմի ի նոցանէ: |
s-39
| Իսկ եթե զխոտն ի վայրի որ այսաւր է, եւ վաղիւ ի հնոց արկանի, Աստուած այնպէս զգեցուցանէ, ո՞րչափ եւս առաւել զձեզ թերահաւատք: |
s-40
| Մի այսուհետեւ հոգայցէք՝ եւ ասիցէք զինչ կերիցուք. կամ զինչ արբցուք. կամ զինչ զգեցցուք՝ զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն՝ քանզի գիտէ հայրն ձեր երկնաւոր թե պիտոյ է ձեզ այդ ամենայն: |
s-41
| Խնդրեցէք նախ զարքայութիւն եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ: |
s-42
| Մի այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի՝ զի վաղիւն վասն իւր հոգասցի, |
s-43
| շատ է աւուրն չար իւր: |
s-44
| Մի դատիք զի մի դատիցիք՝ զի որով դատաստանաւ դատիք. դատելոց էք՝ եւ որով չափով չափէք. չափեսցի ձեզ: |
s-45
| Զի՞ տեսանես զշիւղ յական եղբաւր քո. եւ ի քում ական զգերանդ ոչ տեսանես՝ |
s-46
| կամ զիարդ ասես ցեղբայր քո, թող հանից զշիւղդ յականէ քումմէ, եւ ահաւադիկ ի քում ական գերան կայ: |
s-47
| Կեղծաւոր, հան նախ զգերանդ յականէ քումմէ, եւ ապա հայեսցես հանել զշիւղն յականէ եղբաւր քո: |
s-48
| Մի տայք զսրբութիւն շանց, եւ մի արկանէք զմարգարիտ ձեր առաջի խոզաց, զի մի առ ոտն կոխիցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն զձեզ: |
s-49
| Խնդրեցէք եւ տացի ձեզ՝ հայցեցէք եւ գտջիք, բախեցէք. եւ բացցի ձեզ: Զի ամենայն որ խնդրէ առնու՝ եւ որ հայցէ գտանէ՝ եւ որ բախէ բացցի նմա: |
s-50
| Ո իցէ ի ձէնջ մարդ՝ ցոր խնդրիցէ որդի իւր հաց, մի թե քա՞ր տայցէ նմա, եւ կամ խնդրիցէ ձուկն՝ մի թե ա՞ւձ տայցէ նմա, |
s-51
| Արդ եթե դուք որ չարքդ էք գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց՝ որչափ եւս առաւել հայրն ձեր որ յերկինս է. տացէ բարիս այնոցիկ որ խնդրեն զնա: |
s-52
| Զամենայն որ միանգամ կամիջիք թե արասցեն ձեզ մարդիկ. այնպէս եւ դուք արարէք նոցա, զի այն իսկ են աւրէնք եւ մարգարէք: |
s-53
| Մտէք ընդ նեղ դուռն, |
s-54
| քանի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն որ տանի ի կորուստ, եւ բազումք են որ մտանեն ընդ նա՝ |
s-55
| քանի՞ անձուկ է դուռնն՝ եւ նեղ ճանապարհն որ տանի ի կեանս՝ եւ սակաւք են որ գտանեն զնա: |
s-56
| Զգոյշ լերուք ի սուտ մարգարէից՝ որք գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց, եւ ի ներքոյ են գայլք յափշտակողք՝ |
s-57
| ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա: մի թե քաղիցե՞ն ի փշոյ խաղող, կամ ի տատասկէ թուզ: |
s-58
| Այսպէս ամենայն ծառ բարի պտուղ բարի առնէ, եւ ծառ չար պտուղ չար առնէ: |
s-59
| ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար պտուղ բարի առնել: |
s-60
| Ամենայն ծառ որ ոչ առնէ պտուղ բարի. հատանի եւ ի հուր արկանի՝ |
s-61
| Ապա ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա: |
s-62
| Ոչ ամենայն որ ասէ ցիս Տէր Տէր մտցէ յարքայութիւն երկնից՝ այղ որ առնէ զկամս հաւր իմոյ որ յերկինսն է: |
s-63
| Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ՝ Տէր Տէր՝ ոչ յանուն քո մարգարէացա՞ք եւ յանուն քո դեւս հանաք՝ եւ յանուն քո զաւրութի՞ւնս բազումս արարաք՝ |
s-64
| եւ յայնժամ ասացից ցնոսա եթե ոչ երբեք գիտեի զձեզ՝ |
s-65
| ի բաց կացէք յինէն ամենեքեան ոյք գործեիք զանաւրէնութիւն: |
s-66
| Ամենայն որ լսէ զբանս իմ զայսոսիկ, նմանեսցէ առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի, |
s-67
| իջին անձրեւք եւ խաղացին գետք, |
s-68
| շնչեցին հողմք. եւ բախեցին զտունն. եւ ոչ կործանեցաւ՝ քանզի ի վերայ վիմի հաստատեալ էր: |
s-69
| Եւ ամենայն որ լսէ զբանս իմ զայսոսիկ. եւ ոչ առնէ զսոսա, նմանեսցէ առն յիմարի, որ շինեաց զտուն իւր ի վերայ աւազոյ՝ |
s-70
| իջին անձրեւք. յարեան գետք, շնչեցին հողմք, հարին զտունն եւ անկաւ. եւ էր կործանումն նորա մեծ յոյժ: |
s-71
| Եւ եղեւ իբրեւ կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետութիւնն նորա, զի իբրեւ իշխանութեամբ ուսուցանէր՝ եւ ոչ որպէս դպիրքն: |
s-72
| Այղ իբրեւ էջ ի լեռնէ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդք բազումք: |
s-73
| Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանէր նմա եւ ասէր՝ Տէր եթե կամիս. կարող ես զիս սրբել: |
s-74
| Ձգեաց զձեռն իւր եւ հասոյց ի նա Յիսուս եւ ասէ՝ կամիմ սրբեաց: |
s-75
| Եւ վաղվաղակի սրբեցաւ ի նմանէ բորոտութիւնն: |
s-76
| Եւ ասէ ցնա Յիսուս՝ զգոյշ լեր, մի ումեք ասիցես, այղ երթ ցոյց զանձն քո քահանային՝ եւ մատո զպատարագն զոր հրամայեաց Մովսէս՝ ի վկայութիւն նոցա: |
s-77
| Եւ մտեալ ի Կափառնաւում մատեաւ հարիւրապետ մի աղաչէր զնա եւ ասէր՝ Տէր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ, չարաչար տանջեալ: |
s-78
| Ասէ ցնա Յիսուս՝ ես եկից եւ բժշկեցից զնա: |
s-79
| Պատասխանի ետ հարիւրապետն եւ ասէ, Տէր, չեմ բաւական եթե ընդ յարկաւ իմով մտցես, |
s-80
| այղ ասա բանիւ. եւ բժշկեսցի մանուկն իմ՝ քանզի եւ ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, |
s-81
| ունիմ ընդ ինեւ զինուորս՝ |
s-82
| ասեմ սմա երթ. եւ երթայ՝ եւ այլում թե եկ. եւ գայ՝ եւ ծառայի իմում թե արա զայս. եւ առնէ: |
s-83
| Իբրեւ լուաւ Յիսուս զարմացաւ՝ եւ ասէ ցայնոսիկ որ զհետն երթային՝ ամէն ասեմ ձեզ՝ եւ ոչ յԻսրայեղի այսպիսի հաւատս գտի երբեք: |
s-84
| Բայց ասեմ ձեզ՝ զի բազումք յարեւելից եւ յարեւմտից եկեցեն՝ եւ բազմեսցին ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ եւ ընդ Յակովբու յարքայութեան երկնից՝ |
s-85
| եւ որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին՝ |
s-86
| անդ եղիցի լալ եւ կրճել ատամանց: |
s-87
| Եւ ասէ Յիսուս ցհարիւրապետն՝ երթ՝ եւ որպէս հաւատացերդ եղիցի քեզ: |
s-88
| Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ: |
s-89
| Եւ եկեալ Յիսուս ի տուն Պետրոսի. ետես զի զոքանչն նորա անկեալ դնէր տապացեալ՝ |
s-90
| կալաւ զձեռանէ նորա՝ եւ թող զնա ջերմնն՝ |
s-91
| յոտն եկաց եւ պաշտէր զնա: |
s-92
| Իբրեւ եղեւ երեկոյ. մատուցին առ նա դիւահարս բազումս, |
s-93
| եւ եհան զայսսն բանիւ՝ եւ զամենայն հիւանդսն բժշկեաց: Զի լցցի բանն որ ասացաւ ի ձեռն Էսայայ մարգարէի՝ |
s-94
| նա զհիւանդութիւնս մեր վերացոյց, եւ զցաւս մեր եբարձ: |
s-95
| Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրեւ. հրամայեաց երթալ յայնկոյս: |
s-96
| Եւ մատուցեալ դպիր մի ասէ ցնա՝ վարդապետ՝ եկից եւ ես զկնի քո յոր վայր եւ երթիցես: |
s-97
| Ասէ ցնա Յիսուս՝ աղուեսուց որջք գոն՝ եւ թռչնոց երկնից բոյնք՝ այղ որդւո մարդոյ ոչ գոյ ուր դիցէ զգլուխ իւր: |
s-98
| Եւ մի ոմն յաշակերտացն նորա ասէ ցնա՝ Տէր, տուր ինձ հրաման զի երթայց նախ թաղեցից զհայր իմ: |
s-99
| Ասէ ցնա Յիսուս՝ եկ զկնի իմ՝ եւ թոյլ տուր մեռելոցն թաղել զմեռեալս իւրեանց: |
s-100
| Եւ իբրեւ եմուտ ի նաւն գնացին զկնի նորա աշակերտք նորա՝ |