s-1
| Ջիվանի (Սերոբ Ստեփանի Բենկոյան[1], Սերովբե Ստեփանի Բենկոյան[2], 1846, Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3]), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ։ |
s-2
| Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ |
s-3
| Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։ |
s-4
| Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։ |
s-5
| Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր[2]։ |
s-6
| Կենսագրական ընդհանուր տեղեկություններ |
s-7
| Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում, Բենկոյենց Գասպարի ընտանիքում։ |
s-8
| Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։ |
s-9
| Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում և տեղափոխվում է հարևան Դադեշ գյուղ։ |
s-10
| Սերովբեն և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիպոսը, զրկվում են մայրական խնամքից։ |
s-11
| Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։ |
s-12
| Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։ |
s-13
| Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի Սերովբեն կարողանա շարունակական կրթություն ստանա։ |
s-14
| Գյուղական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը Սերովբեին դպրոցից դուրս է բերում և կարգում հորթարած։ |
s-15
| Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ |
s-16
| Նրա ընկեր Ավետիս Պողոսյանը պատմել է. |
s-17
| «Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում. մեզ հետ էր նաև Սերոբը. նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա «նվագում»։ |
s-18
| Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ, ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան։ |
s-19
| Սա թե՝ սազ եմ շինելու։ |
s-20
| Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ |
s-21
| Կեսօրին տեսնենք «սազը» պատրաստ է։ |
s-22
| Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»։ |
s-23
| Ավա՜ղ , մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»։ |
s-24
| Աշուղ Ջիվանին (կենտրոնում), 1897 թվական |
s-25
| Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը, և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ |
s-26
| Համագյուղացի աշուղ Սիային, ում մուգ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։ |
s-27
| Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ |
s-28
| Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ |
s-29
| Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել երգեր, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ |
s-30
| Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղի անուն՝ Ջիվանի: |
s-31
| Աշխատանքի բերումով 1864 թվականին Ջիվանին հորեղբոր հետ գնում է Թիֆլիս, ապա Ալեքսանդրապոլ (Գյումրի), որն աշուղների կենտրոնն էր համարվում։ |
s-32
| Այստեղ ապրող ու ստեղծագործող աշուղների մասին նա լսել էր Կարծախ այցելած աշուղներից։ |
s-33
| Թիֆլիսից դարձյալ աշխատանքի բերումով Ջիվանին գնում է Ալեքսանդրապոլ և Տալոյանների սրճարանում, ընդառաջելով ներկաներին, երգում է իր հորինած երգերը և գովասանքի արժանանում սրճարանում ներկա գտնվող աշուղների կողմից։ |
s-34
| Հենց այս տարիներին Ջիվանին ծանոթանում է Կարծախ այցելած նորբայազետցի (ներկայիս Գավառ քաղաքի բնակիչ) աշուղ Սազայու հետ, որի համատեղ աշխատելու առաջարկը նա ընդունում է[5]։ |
s-35
| Երկու երիտասարդ աշուղները սկսում են միասին հանդես գալ։ |
s-36
| Սկզբնական շրջանում նրանք հանգրվանում են Թիֆլիսում, ելույթներ ունենում վանեցի Կարապետ Սոնանյանցի սրճարանում։ |
s-37
| Կարճ ժամանակամիջոցում նրանք անուն ու հռչակ են ձեռք բերում։ |
s-38
| Մի խումբ հայ հայտնի անձինք, այդ թվում՝ Ռափայել Պատկանյան, աշուղ Ջիվանի (Անի, 1881 թ.) |
s-39
| Թիֆլիսում Ջիվանին մնում է մեկ տարի։ |
s-40
| Արդեն հայտնի դարձած աշուղ Ջիվանուն Տալոյան եղբայրները հրավիրում են Ալեքսանդրապոլի իրենց սրճարանում երգելու։ |
s-41
| 1868 թվականին Ջիվանին Սազայու հետ տեղափոխվում է ու հաստատվում Ալեքսանդրապոլում։ |
s-42
| 1871 թվականին նա արդեն սեփական խումբ ուներ և մշտապես ելույթներ էր ունենում Տալոյան եղբայրների սրճարանում[6]։ |
s-43
| 1872 թվականին Ջիվանին ամուսնանում է սրճարանատիրոջ՝ Հովհաննես Տալոյանի դստեր՝ Աշխենի հետ։ |
s-44
| Նրանք ունենում են վեց զավակ, այդ թվում՝ հրատարակիչ-խմբագիր, աշուղագետ, մատենագետ, արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանը (1872-1947) և քաղաքական, հասարակական, ազգային գործիչ Պարույր Լևոնյանը (1884-1933)։ |
s-45
| 1895 թվականին Ջիվանին ընտանիքով տեղափոխվում և հաստատվում է Թիֆլիսում, ուր և ապրում է մինչև կյանքի վերջը՝ 1909 թվականը։ |
s-46
| Հաստատվելով Թիֆլիսում՝ նա նպատակ ուներ նյութապես ապահովել ընտանիքը, զավակներին լավ կրթություն տալ։ |
s-47
| Որդիների կրթությունը, նրանց ապագան միշտ մտահոգել է աշուղին, որն արտահայտվել է նաև նրա մի շարք երգերում։ |
s-48
| Թիֆլիսում, սակայն, Ջիվանին չի կարողանում քիչ թե շատ ապահով կյանք վարել։ |
s-49
| Կարիքը, չքավորությունը նրան մշտապես հետապնդում են։ |
s-50
| Նրա երազանքն է եղել «ունենալ շնորհք, միտք ու խելք, որ կրթեմ զավակներս՝ չմտած դագաղ»[7]։ |
s-51
| Աշուղի բազմանդամ ընտանիքի նյութական վիճակն այդպես էլ չի բարելավվում, դրա հետ օրեցօր վատանում էր նրա առողջությունը, ավելի թուլանում առանց այն էլ վատ տեսողությունը[8]։ |
s-52
| 1896-1900 թվականներին Ջիվանին տեսողությունը վերականգնելու նպատակով մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք։ |
s-53
| Բարեկամների խորհրդով նա գնում է Վիեննա, դիմում մասնագետների, բայց վերադառնում է անարդյունք[9]։ |
s-54
| Աշուղ Ջիվանին (կենտրոնում) իր երաժշտական խմբով (20-րդ դարի սկիզբ) |
s-55
| Կյանքի վերջին տարիներին Թիֆլիսում Ջիվանին ելույթ էր ունենում վանեցի Պետրոս Ասլանյանի սրճարանում, որի ճակատին փակցված էր մի փոքր ցուցանակ. |
s-56
| «Սրճարան՝ ուր երգե աշուղ Ջիվանին»[10]։ |
s-57
| Որոշ ժամանակ անց Ջիվանին իր խմբով տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցու դիմաց գտնվող Հաշտոնց Գասպարի սրճարանը։ |
s-58
| Սրճարանատիրոջը դժվարությամբ է հաջողվում Ջիվանուն Ասլանյանի «ձեռքից խլել»։ |
s-59
| «Գասպարի սրճարանը անհամեմատ ավելի ընդարձակ էր, տեղն էլ բանուկ, մարդաշատ։ |
s-60
| Սրճարանը ամեն օր լեփ-լեցուն էր բազմությամբ»։ |
s-61
| Գասպարի սրճարանը նաև հայտնի հայերի այցելության վայր էր։ |
s-62
| Պատահական չէ, որ այնտեղ է այցելել նաև հայ ռազմաքաղաքական գործիչ Անդրանիկ Օզանյանը[11]։ |
s-63
| 1871 թվականից սկսած Ջիվանին ունեցել է սեփական խումբ՝ հիմնականում բաղկացած երեք հոգուց։ |
s-64
| Նրա խմբի հիմնական անդամներից էր աշուղ Ջամալին՝ Ջիվանու կնոջ եղբայրը։ |
s-65
| Կյանքի վերջին տարիներին Ջիվանու խումբը բաղկացած էր չորս հոգուց։ |
s-66
| Ինքը նվագում էր ջութակ, Ջամալին՝ սանթուր, Ալեքսին՝ թառ, էրզրումցի Հարութիկը՝ կլառնետ[12]։ |
s-67
| Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ |
s-68
| Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ |
s-69
| Այդ օրերին «Դաշնակցության» գործով վրացական Մետեխի վանքի ներքևում գտնվող համանուն բանտում պահվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին[13]։ |
s-70
| Նրա մարմինը ամփոփվել է Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ |
s-71
| Նրա գերեզմանը գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին։ |
s-72
| Pegasus-ի թռիչքը Հայաստանի վրայով |
s-73
| Նոյեմբերի 24-ին բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple-ից՝ ծանուցում այն մասին, որ իրենք հանդիսացել են պետական հաքերային թիմի կողմից հարձակման թիրախ։ |
s-74
| Նման նամակներ ստացել են նաև Հայաստանի քաղաքացիներ։ |
s-75
| Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է և որ երկրի հաքերների մասին է խոսքը։ |
s-76
| Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կա՛մ կարևոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային և քաղաքական գործընթացներում, կա՛մ կարևոր կառույցի աշխատակից են։ |
s-77
| Մեզ հայտնի է համարյա երկու տասնյակ մարդկանց մասին, որոնք նման զգուշացում են ստացել Apple-ից։ |
s-78
| Դրանց մի մասը ընդդիմադիր է, մի մասը ներկայացնում է կամ վերջերս ներկայացրել է իշխանության տարբեր ճյուղեր։ |
s-79
| Վերջին ամիսների միջազգային գործընթացները, ինչպես նաև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարձակման գործիքը կարող է լիներ Pegasus բջջային հեռախոսները վարակող վնասակար ծրագիրը, վիրուսը։ |
s-80
| Նոյեմբերի 23-ին Apple-ը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել Pegasus-ն արտադրող NSO Group-ի դեմ՝ պետական հովանավորվող լրտեսող ծրագրերի չարաշահումը զսպելու համար։ |
s-81
| Երկու մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ ստացել են նման նամակներ։ |
s-82
| Մեկը նախկին ԱԱԾ տնօրեն և ներկայում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։ |
s-83
| Մյուսը՝ Դավիթ Սանասարյանն է։ |
s-84
| Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս առաջ էր Հայաստանում Pegasus հայտնաբերել։ |
s-85
| Արթուր Վանեցյանի ստացած նամակը: |
s-86
| Լուսանկարը՝ Վանեցյանի Ֆեյսբուքի գրառումից |
s-87
| Հաշվի առնելով հնարավոր վարակվածների ցանկը և այն փաստը, որ բոլորը նույն պահին են ստացել զգուշացնող նամակը, կարելի է ենթադրել, որ Apple-ում կարող էին հարձակումների մի քանի ալիք ընդգրկել զգուշացման արշավում՝ մեկ փուլով։ |
s-88
| Շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի քանի դեպքերի հետ, որոնց ընթացքում, օրինակ, վարակումները կարող էին ունենալ արտաքին և ներքաղաքական պատճառներ։ |
s-89
| Քանի որ բոլոր վարակվածները միասին դժվար թե կարողանային հետաքրքրել մեկ հարձակվող կողմին։ |
s-90
| Ինչ է Pegasus-ը |
s-91
| Pegasus-ն իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրում է իսրայելական NSO Group կազմակերպությունը և վաճառում միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցների հետախուզական գործողությունների համար։ |
s-92
| Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեքորեն հետևել թիրախին՝ ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որը հասանելի է սմարթֆոնում։ |
s-93
| Ենթադրվում է, որ ուժային կառույցները պետք է Pegasus-ը օգտագործեն օրենքի սահմաններում։ |
s-94
| Վերջին ամիսների բացահայտումները ցույց տվեցին, որ տասնյակ երկներում այն կիրառվել է ընդդիմադիրներին, լրագրողներին և այլ անհարմար անձանց հետևելու համար։ |
s-95
| Ավելին, կան տվյալներ այն մասին, որ պատերազմի ժամանակ՝ 2020-ին, Pegasus-ը կիրառվել է Հայաստանի պաշտոնյաների դեմ, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումները կարող էին լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ |
s-96
| Մանկական Եվրատեսիլում հաղթեց ադրբեջանական քարոզչությունը |
s-97
| Լուսանկարը՝ Մանկական Եվրատեսիլի պաշտոնական էջից |
s-98
| «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի հաղթանակը այն աստիճանի քաղաքականացվեց ու դարձավ գույժերի առիթ, որ հայ աղջկա գրաված առաջին տեղը նույնացվեց ոչ թե Հայաստանի հաղթանակի, այլ Հայաստանի պարտության հետ։ |
s-99
| Եվ դրան հասնելու համար սոցցանցային մարդիկ ու հասարակությանն անընդհատ տագնապների ներարկումներ անող լրատվամիջոցների ներկայացուցիչները գործադրեցին մեծ երևակայություն ու ուժ։ |
s-100
| Ցանցերը ողողվեցին կեղտոտ ու կրքոտ գրառումներով, որ այդ հաղթանակով օրինականացվեց հողերի հանձնումը, Արցախի կործանումը և ընդհանրապես մեզ որպես խամաճիկներ են օգտագործում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ եվրոպական քաղաքական ուժերը, նետելով փոքրիկ ուրախություններ մեծ տապալման դիմաց։ |