s-201
| Եւ անտի յարուցեալ եկն ի սահմանս Տիւրոսի եւ Սիդովնի՝ |
s-202
| եւ մտեալ ի տուն ոչ ումեք կամէր յայտնել: Եւ ոչ կարաց ծածկել: |
s-203
| Լուաւ կին մի զնմանէ որո դուստր իւր նեղեալ էր յայսոյ պղծոյ՝ եկն անկաւ առաջի նորա՝ |
s-204
| եւ կինն էր հեթանոս՝ Փինիկ Ասորի յազգէ՝ |
s-205
| եւ աղաչէր զնա՝ զի զդեւն հանցէ ի դստերէ նորա: |
s-206
| Եւ Յիսուս ասէ ցնա՝ թոյլ տուր. նախ յագեսցին մանկունք՝ զի ոչ է բարւոք առնուլ զհաց մանկանց եւ արկանել շանց: |
s-207
| Նա պատասխանի ետ եւ ասէ Տէր՝ եւ շունք ի փշրանաց սեղանոյ մանկանցն կերակրին: |
s-208
| Եւ ասէ ցնա՝ վասն այդր բանի երթ՝ |
s-209
| ել դեւն ի դստերէ քումմէ: |
s-210
| Գնաց ի տուն իւր՝ եւ եգիտ ելեալ զդեւն. եւ զդուստրն զի անկեալ դնէր ի մահիճս: |
s-211
| Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն Տիւրոսի եւ Սիդովնի՝ եւ եկն ի ծովեզրն Գաղիղեացւոց՝ ի մէջ սահմանացն ի Դեկապողիս: |
s-212
| Եւ բերին առաջի նորա խուլ մի եւ համր. եւ աղաչեին զի ձեռն դիցէ ի վերայ նորա: |
s-213
| Եւ առեալ զնա մեկուսի ի ամբոխէ անտի. արկ զմատունս իւր ընդ ականջս նորա՝ եւ եթուք անդր՝ եւ կալաւ զլեզուէ նորա՝ հայեցաւ յերկինս յոգւոց եհան եւ ասէ եփփաթա՝ որ է բացիր: |
s-214
| Եւ նոյնժամայն բացան լսելիք նորա՝ եւ լուծան կապանք լեզուի նորա. եւ խաւսէր ուղիղ: |
s-215
| Եւ պատուիրեաց նոցա զի մի ումեք ասիցեն: |
s-216
| Եւ որչափ նա պատուիրէր նոցա՝ նոքա եւս առաւել քարոզեին՝ |
s-217
| եւ եւս քան զեւս զարմանային եւ ասեին: Զամենայն ինչ բարւոք գործեաց սա՝ զի խլից լսել տայ. եւ համերց խաւսել: |
s-218
| եղեւ ի շաբաթու յերկրորդում առաջնոյն՝ անցանել նմա ընդ արտորայսն՝ եւ աշակերտքն նորա կորզեին հասկ, շփեին ընդ ափ եւ ուտեին: |
s-219
| Եւ ոմանք ի փարիսացւոցն ասեն ցնոսա զի՞նչ գործէք որ չէ աւրէն ի շաբաթու: |
s-220
| Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ չիցէ՞ ընթերցեալ ձեր զոր արարն Դաւիթ. յորժամ քաղցեաւ ինքն եւ որ ընդ նմայն եին՝ |
s-221
| Զիա՞րդ եմուտ նա ի տունն Աստուածոյ, եւ զհացն զառաջաւորութեան եկեր եւ ետ այնոցիկ որ ընդ նմայն եին՝ զոր ոչ էր աւրէն ումեք ուտել, բայց միայն քահանայապետիցն: |
s-222
| Եւ ասէ ցնոսա՝ Տէր է̈ որդի մարդոյ եւ շաբաթու: |
s-223
| Եւ եղեւ ի միւսում շաբաթուն մտանել նմա ի ժողովուրդն եւ ուսուցանել՝ |
s-224
| եւ էր անդ այր մի, եւ ձեռն իւր աջ գաւսացեալ էր: |
s-225
| Եւ սպասեին նմա դպիրքն եւ փարիսեցիք թե ի շաբաթուն բժշկիցէ. զի գտանիցեն չարախաւսութիւն զնմանէ: |
s-226
| Եւ նա գիտէր զխորհուրդս նոցա: |
s-227
| Ասէ ցայրն որոյ ձեռնն գաւսացեալ էր՝ արի անց ի մէջ: |
s-228
| Եւ նա յարուցեալ եկաց |
s-229
| Ասէ ցնոսա Յիսուս՝ հարցից ինչ ցձեզ զի՞նչ արժան է ի շաբաթու՝ բարի՞ ինչ առնել. եթե չար գործել՝ ոգի մի ապրեցուցանե՞լ թե կորուսանել: |
s-230
| Եւ հայեցեալ շուրջ զամենեքումբք զայրագին. ասէ ցնա՝ ձգեա զձեռն քո: |
s-231
| Եւ նա ձգեաց՝ եւ հաստատեցաւ ձեռն նորա իբրեւ զմիւսն: |
s-232
| Նոքա լցան յիմարութեամբ՝ եւ խաւսեին ընդ միմեանս եթե զի՞նչ առնիցեն Յիսուսի: |
s-233
| Եւ եղեւ ընդ աւուրսն ընդ այնոսիկ ել ի լեառն կալ յաղաւթս՝ եւ հանէր զգիշերն ի գլուխ յաղաւթսն Աստուածոյ: |
s-234
| Եւ իբրեւ այգ եղեւ կոչեաց զաշակերտսն իւր՝ եւ ընտրեաց ի նոցանէ երկոտասանս զորս եւ առաքեալս անուանեաց՝ զՍիմովն զոր եւ Պետրոսն անուանեաց. եւ զԱնդրեաս զեղբայրն նորին՝ եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս, եւ զՓիղիպպոս եւ զԲարթողոմեոս. եւ զՄատթեոս. եւ զԹովմաս, եւ զՅակովբոս Աղփեայ, եւ զՍիմովն զկոչեցեալն նախանձայոյս, եւ զՅուդա Յակովբայ, եւ զՅուդա Իսկարիովտացի. որ եղեւ իսկ մատնիչ: |
s-235
| Եւ իջեալ նոքաւք հանդերձ ի տեղի մի տափարակ՝ եւ ժողով աշակերտացն նորա. եւ բազմութիւն յոյժ ժողովրդեանն յամենայն Հրէաստանէ եւ յԵրուսաղեմէ, եւ յայնմ կողմանէ, եւ ի ծովեզերէն Տիւրոսի. եւ Սիդովնի՝ որ եկին լսել ի նմանէ. եւ բժշկել ի հիւանդութենէ իւրեանց, եւ նեղեալքն յայսոց պղծոց բժշկեին՝ |
s-236
| եւ ամենայն ժողովուրդն խնդրէր մերձանալ ի նա՝ զի զաւրութիւն բազում ելանէր ի նմանէ. եւ բժշկէր զամենեսին: |
s-237
| Եւ նա ամբարձ զաչս իւր յաշակերտսն իւր եւ ասէ: |
s-238
| Երանի աղքատացդ հոգւով. զի ձեր է արքայութիւն Աստուածոյ: |
s-239
| Երանի է որ քաղցեալ իցեն այժմ զի յագեսցին: |
s-240
| Երանի է որ լան այժմ զի ծիծաղեսցին: |
s-241
| Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ մարդիկ՝ եւ յորժամ որոշիցեն զձեզ, եւ նախատիցեն՝ եւ հանիցեն անուն չար զձէնջ, վասն որդւոյ մարդոյ՝ |
s-242
| ուրախ լիջիք յաւուր յայնմիկ եւ ցնծասջիք, զի ահա վարձք ձեր բազում են յերկինս՝ |
s-243
| դմին աւրինակի առնեին մարգարէիցն հարք իւրեանց: |
s-244
| Բայց վայ ձեզ մեծատանցդ՝ զի ընկալայք զմխիթարութիւն ձեր: |
s-245
| Վայ ձեզ որ յագեալդ էք այժմ՝ զի քաղցիցէք: |
s-246
| Վայ ձեզ որ ծիծաղիքդ այժմ՝ զի սգայցէք եւ լայցէք: |
s-247
| Վայ ձեզ յորժամ բարի ասիցեն զձէնջ ամենայն մարդիկ՝ զի այդպէս առնեին սուտ մարգարէիցն հարք նոցա: |
s-248
| Այլ ձեզ ասեմ որ լսէքդ սիրեցէք զթշնամիս ձեր՝ |
s-249
| բարի արարէք ատելեաց ձերոց՝ |
s-250
| աւհրնեծէք զանիծիչս ձեր. |
s-251
| աղաւթս արարէք ի վերայ նեղչաց ձերոց: |
s-252
| Որ հարկանէ զծնաւտ քո. մատո նմա եւ զմիւսն՝ եւ որ հանէ ի քէն զբաճկոն քո. մի արգելուր ի նմանէ եւ զշապիկս՝ |
s-253
| ամենայնի որ խնդրէ ոք ի քէն. տուր՝ եւ զոր ինչ հանէ ոք ի քէն. մի պահանջեր: |
s-254
| Եւ որպէս կամիք թե արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա: |
s-255
| Եւ եթե սիրէք դուք զսիրելիս ձեր. զի՞նչ շնորհ է ձեր՝ |
s-256
| զի եւ մեղաւորք սիրեն զսիրելիս իւրեանց՝ |
s-257
| եւ եթե բարի առնէք բարերարաց ձերոց. ո՞ր շնորհ է ձեր՝ |
s-258
| զի եւ մեղաւորք զնոյն գործեն |
s-259
| եւ եթե տայք փոխ այնոցիկ. յորոց ակն ունիք առնուլ. ո՞ր շնորհ է ձեր՝ |
s-260
| քանզի եւ մեղաւորք մեղաւորաց փոխ տան զի առցեն անդրէն զկշիռն: |
s-261
| Բայց սիրեցէք զթշնամիս ձեր, եւ բարի արարէք ատելեաց ձերոց՝ |
s-262
| եւ տուք փոխ ուստի ոչ ակն ունիցիք առնուլ. եւ եղիցին վարձք ձեր բազում՝ եւ եղիջիք որդիք բարձրելոյ՝ զի նա քաղցր է ի վերայ չարաց եւ ապաշնորհաց: |
s-263
| Եւ եղերուք գթածք՝ որպէս եւ հայրն ձեր գթած է: |
s-264
| Մի դատիք. եւ ոչ դատիցիք՝ |
s-265
| մի պատժէք. եւ ոչ պատժիցիք՝ |
s-266
| արձակեցէք. եւ արձակիցիք՝ |
s-267
| տուք. եւ տացի ձեզ՝ |
s-268
| չափ բարւոք թաթաղուն շարժուն զեղուն տացեն ի գոգս ձեր՝ |
s-269
| նովին չափով որով չափէք, չափեսցի ձեզ: |
s-270
| Ասաց եւ առակ մի առ նոսա՝ միթե կարիցէ՞ կոյր կուրի առաջնորդել. |
s-271
| ոչ ապաքէն երկոքին ի խորխորատ անկանիցին |
s-272
| ոչ է աշակերտ լաւ քան զվարդապետ իւր՝ |
s-273
| ամենայն կատարեալն եղիցի իբրեւ զվարդապետ իւր: |
s-274
| Զի՞ տեսանես զշիւղ յական եղբաւր քո. եւ ի քում ական զգերանդ ոչ նշմարես: |
s-275
| Կամ զիա՞րդ կարես ասել ցեղբայր քո, եղբայր՝ թող հանից զշիւղդ յականէ քումմէ. եւ դու ի քում ական զգերանդ ոչ տեսանես: |
s-276
| Կեղծաւոր հան նախ զգերանդ յականէ քումմէ. եւ ապա հայեսջիր հանել զշիւղ յականէ եղբաւր քո: |
s-277
| Զի ոչ է ծառ բարի. որ առնէ պտուղ չար՝ եւ ոչ դարձեալ ծառ չար. որ առնէ պտուղ բարի՝ |
s-278
| զի իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի |
s-279
| Զի ոչ եթե ի փշոց քաղեն թուզ՝ եւ ոչ ի մորենւոյ կթեն խաղող: |
s-280
| Մարդ բարի. ի բարի գանձուց սրտի իւրոյ բղխէ զբարի՝ եւ մարդ չար. ի չարէն բղխէ զչար՝ |
s-281
| քանզի ի յաւելուածոյ սրտին խաւսի բերան նորա: |
s-282
| Զի՞ կոչէք զիս Տէր Տէր. եւ զոր ասեմն ոչ առնէք: |
s-283
| Ամենայն որ գայ առ իս եւ լսէ զբանս իմ եւ առնէ զնոսա. ցուցից ձեզ ում նման է՝ |
s-284
| նման է առն որ շինիցէ տուն՝ որ փորեաց եւ խորեաց. եւ եդ հիմն ի վերայ վիմի՝ |
s-285
| ի յառնել հեղեղաց՝ բախեաց գետ զտունն՝ եւ ոչ կարաց շարժել զնա. զի հաստատեալ էր հիմնն ի վերայ վիմի: |
s-286
| Իսկ որ լսէ զբանս իմ եւ ոչ առնէ. նման է առն որ շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման՝ զոր բախեաց գետ, եւ վաղվաղակի անկաւ. եւ եղեւ կործանումն տանն այնորիկ մեծ: |
s-287
| իբրեւ կատարեաց զամենայն բանս իւր ի լսելիս ժողովրդեանն. եմուտ ի Կափառնաում՝ |
s-288
| Հարիւրապետի ուրումն ծառայ չարաչար հիւանդացեալ մերձ էր վախճանել. որ էր նմա պատուական՝ |
s-289
| եւ իբրեւ լուաւ զՅիսուսէ՝ առաքեաց զծերսն ի հրէից. աղաչէր զնա զի եկեցէ ապրեցուսցէ զծառայն նորա: |
s-290
| Եւ նոքա եկեալ առ Յիսուս՝ աղաչեին զնա ստէպ. եւ ասեին թե արժանի է որում զշնորհս զայս առնես՝ զի սիրէ զազգս մեր. եւ զժողովրդանոցն նա շինեաց մեզ: |
s-291
| Եւ Յիսուս գնաց ընդ նոսա՝ |
s-292
| իբրեւ ոչ ինչ կարի հեռի էր ի տանէն. յղեաց առ նա հարիւրապետն բարեկամս եւ ասէ ցնա՝ Տէր, մի ինչ աշխատ լինիր՝ զի չեմ բաւական եթե ընդ յարկաւ իմով մտանիցես՝ վասն որոյ եւ ոչ զանձն համարեցայ արժանի առ քեզ գալոյ՝ |
s-293
| այլ ասա բանիւ, եւ բժշկեսցի մանուկս իմ՝ քանզի եւ ես այր մի եմ կարգեալ ընդ իշխանութեամբ՝ ունիմ ընդ ինեւ զինուորս. եւ ասեմ սմա երթ եւ երթայ՝ եւ այլում թե եկ՝ եւ գայ՝ եւ ծառայի իմում թե արա զայս. եւ առնէ: |
s-294
| Եւ իբրեւ լուաւ զայս Յիսուս. զարմացաւ՝ դարձաւ առ ժողովուրդն որ երթային զհետ նորա եւ ասէ՝ ամէն ասեմ ձեզ՝ թե եւ ոչ յԻսրայեղի այսչափ հաւատս գտի: |
s-295
| Եւ դարձան անդրէն պատգաւորքն ի տուն. եւ գտին զծառայն հիւանդ բժշկեալ: |
s-296
| Եւ եղեւ ի վաղիւն՝ երթայր ի քաղաք մի որում անուն էր Նային՝ երթային ընդ նմա եւ աշակերտք նորա. եւ ժողովուրդ բազում՝ |
s-297
| իբրեւ մերձ եղեւ ի դուռն քաղաքին՝ եւ ահա ելանէր մեռեալ մի որդի միամաւր մաւր իւրոյ՝ եւ նա էր այրի՝ եւ ժողովուրդ բազում քաղաքին էր ընդ նմա: |
s-298
| Իբրեւ ետես զնա Տէր. գըթացաւ ի նա եւ ասէ. մի լար: |
s-299
| Եւ մատուցեալ մերձեցաւ ի դագաղսն՝ եւ որ բարձեալն տանեին զտեղի առին: |
s-300
| Եւ ասէ՝ պատանի դու՝ քեզ ասեմ՝ արի: |