s-101
| եւ ահա շարժումն մեծ եղեւ ի ծովուն. մինչ նաւին ծածկել յալեաց անտի, եւ ինքն ննջէր: |
s-102
| Եւ մատուցեալ աշակերտքն յարուցին զնա եւ ասեն՝ Տէր, փրկեա զմեզ, զի կորնչիմք: |
s-103
| Եւ ասէ ցնոսա՝ ընդէ՞ր վատասիրտք էք սակաւահաւատք: |
s-104
| Յայնժամ յարուցեալ սաստեաց հողմոցն՝ եւ ծովուն. եւ եղեւ խաղաղութիւն մեծ: |
s-105
| Եւ մարդիկն զարմացան եւ ասեին, որպիսի՞ ոք իցէ սա՝ զի եւ հողմք եւ ծով հնազանդին սմա: |
s-106
| Եւ իբրեւ անց յայնկոյս յերկիրն Գերգեսացւոց, պատահեցին նմա դիւահարք երկու՝ ելեալ ի գերեզմանացն չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ՝ |
s-107
| եւ ահա աղաղակեցին եւ ասեն՝ զի՞ կայ մեր եւ քո Յիսուս որդի Աստուածոյ, |
s-108
| եկիր տարաժամ տանջե՞լ զմեզ: |
s-109
| Եւ էր հեռագոյն ի նոցանէ երամակ մի խոզից արաւտական: |
s-110
| Եւ դեւքն աղաչեին զնա. եւ ասեին՝ եթե հանես զմեզ աստի. հրաման տուր մեզ երթալ յերամակն խոզիցն: |
s-111
| Եւ ասէ ցնոսա՝ երթայք: |
s-112
| Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից, |
s-113
| եւ դիմեաց ամենայն երամակն ի դարէ անտի ի ծով. եւ մեռան ի ջուրսն: |
s-114
| Եւ խոզարածքն փախեան. եւ երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն՝ եւ զիրս դիւահարացն: |
s-115
| Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի՝ |
s-116
| իբրեւ տեսին զնա՝ աղաչեցին զի գնասցէ ի սահմանաց նոցա: |
s-117
| Եւ ել անտի. եկն ի գաւառ իւր՝ եւ երթային զհետ նորա աշակերտքն իւր: |
s-118
| Եւ եղեւ ի շաբաթուն. սկսաւ ուսուցանել ի ժողովըրդեանն: |
s-119
| Եւ բազումք իբրեւ լսեին զարմանային ընդ վարդապետութիւն նորա եւ ասեին՝ ուստի է սմա այս՝ կամ զի՞նչ է իմաստութիւնս որ տուեալ է սմա՝ զի զաւրութիւնքս այսպիսիք ի ձեռաց սորա լինիցին՝ |
s-120
| ոչ սա է մանուկ հիւսանն՝ եւ որդին Մարիամա՞յ եղբայր Յակովբայ՝ եւ Յովսեայ եւ Յուդայի. եւ Սիմովնի. |
s-121
| եւ չիցեն քորքն դորա աստ առ մեզ: |
s-122
| Եւ գայթակղեին ի նա: |
s-123
| Եւ ասէ ցնոսա Յիսուս՝ ոչ է մարգարէ անարգ. բայց եթե ի գաւառի իւրում. եւ յազգատոհմի. եւ ի տան իւրում: |
s-124
| Եւ ոչ կարէր անդ եւ ոչ մի ինչ զաւրութիւնս առնել: Բայց սակաւ հիւանդաց ձեռն եդեալ բժշկէր զնոսա: |
s-125
| Եւ զարմանայր վասն անհաւատութեանն նոցա: |
s-126
| Եւ շրջէր շուրջ զգաւառաւքն եւ ուսուցանէր: |
s-127
| Եւ կոչեաց առ ինքն զերկոտասանս, եւ սկսաւ առաքել զնոսա երկուս երկուս՝ եւ տայր նոցա իշխանութիւն ի վերայ այսոց պղծոց: |
s-128
| Եւ պատուիրեաց նոցա. զի մի ինչ բարձցեն ի ճանապարհ, բայց միայն գաւազան՝ մի պարկ մի հաց՝ մի պղինձ ի գաւտիս՝ այլ ագանել հողաթափս՝ |
s-129
| եւ մի զգենուցուք ասէ երկուս պարեգաւտս: |
s-130
| Եւ ասէր ցնոսա՝ յոր տուն մտանիցէք. անդէն աւթեվանս կալջիք մինչեւ ելանիցէք անտի: |
s-131
| Եւ որ ոչ ընկալցին զձեզ՝ եւ ոչ լուիցեն ձեզ. յորժամ ելանիցէք անտի. թաւթափեսջիք զփոշի ոտից ձերոց. ի վկայութիւն նոցա: |
s-132
| Եւ ելեալ քարոզեին զի ապաշխարեսցեն՝ եւ դեւս բազումս հանեին՝ եւ աւծանեին իւղով զբազում հիւանդս. եւ բժշկեին զնոսա: |
s-133
| Եւ լուաւ արքայ Հերովդէս՝ քանզի յայտնի ելեւ անուն նորա՝ եւ ասէր՝ թե Յովհաննէս մկրտիչ յարեաւ ի մեռելոց. եւ վասն այնորիկ զաւրութիւնք լինին նովաւ: |
s-134
| Այլ ասեին եթե Էղիա է: |
s-135
| Իսկ այլքն՝ թե մարգարէ է. կամ թե իբրեւ զմի ի մարգարէից: |
s-136
| Իբրեւ լուաւ Հերովդէս ասէ՝ զորո ես զգլուխն հատի զՅովհաննու. սա է նա յարեաւ ի մեռելոց: |
s-137
| Զի ինքն Հէրովդէս առաքեաց կալաւ զՅովհաննէս՝ եւ կապեաց զնա եւ եդ ի բանդի. վասն Հէրովդիայ կնոջ Փիղիպպոսի եղբաւր նորա զի նա կին արար զնա: |
s-138
| Քանզի ասէր Յովհաննէս ցՀէրովդէս՝ թե ոչ է աւրէն քեզ ունել զկին եղբաւր քո: |
s-139
| Եւ Հէրովդիա ոխացեալ էր ընդ նմա՝ եւ կամէր սպանանել զնա. եւ ոչ կարէր: |
s-140
| Զի Հէրովդէս երկնչէր ի Յովհաննէ՝ քանզի գիտէր զնա այր արդար եւ սուրբ. եւ սպասէր նմա՝ եւ լուեալ ի նմանէ բազում ինչ առնէր՝ եւ քաղցրութեամբ լսէր նմա: |
s-141
| Իբրեւ աւր մի լինէր պարապոյ՝ յորժամ ընթրիս տայր Հէրովդէս յաւուր ծննդոց իւրոց նախարարաց իւրոց՝ եւ հազարապետաց, եւ մեծամեծաց Գաղիղեացւոց՝ եւ ի մտանել դստերն Հէրովդիա՝ եւ ի կաքաւել. հաճոյ եղեւ Հերովդի եւ բազմականացն: |
s-142
| Ասէ թագաւորն ցաղջիկն՝ խնդրեա յինէն զոր ինչ կամիս եւ տաց քեզ՝ |
s-143
| եւ երդուաւ նմա բազում անգամ՝ թե զոր ինչ եւ խնդրեսցես դու յինէն. տաց քեզ մինչեւ ցկէս թագաւորութեան իմոյ: |
s-144
| Նա ելեալ ասէ ցմայր իւր: զի՞նչ խնդրեցից: |
s-145
| Եւ նա ասէ՝ զգլուխն Յովհաննու մկրտչի: |
s-146
| Եւ մտեալ անդրէն փութանակի առ թագաւորն ասէ՝ կամիմ զի այժմ տացես ինձ վաղվաղակի ի վերայ սկտեղ զգլուխն Յովհաննու մկրտչի: |
s-147
| Եւ տրտմեցաւ յոյժ թագաւորն՝ այղ վասն երդմանցն եւ կոչնականացն. ոչ կամեցաւ անարգել զնա՝ |
s-148
| եւ առաքեաց վաղվաղակի թագաւորն դահիճ եւ հրամայեաց բերել զգլուխն նորա: |
s-149
| Եւ չոգաւ գլխատեաց զնա ի բանդին՝ եւ եբեր զգլուխ նորա սկտեղբ, եւ ետ ցաղջիկն. եւ աղջիկն տարաւ ետ մաւր իւրում: |
s-150
| Իբրեւ լուան աշակերտքն նորա՝ եկին բարձին զմարմինն. եւ եդին ի գերեզմանի: |
s-151
| ժողովեցան առաքեալքն առ Յիսուս՝ եւ պատմեցին նմա զամենայն ինչ զոր արարին. եւ զոր ուսուցին: |
s-152
| Եւ ասէ ցնոսա Յիսուս՝ եկայք դուք առանձինն յանապատ տեղի. եւ հանգիջիք սակաւ մի: Զի եին բազումք որ երթային եւ գային. եւ հաց անգամ չժամանեին ուտել: |
s-153
| Եւ գնացին նաւու յանապատ տեղի առանձինն: |
s-154
| Եւ տեսին զնոսա զի երթային՝ եւ զգացին բազումք՝ եւ հետի յամենայն քաղաքաց խուռն ընթանային անդր եւ մերձանային առ նոսա: |
s-155
| Եւ ելեալ ետես ամբոխ բազում՝ եւ գթացաւ ի նոսա՝ զի եին իբրեւ ոչխարք որոց ոչ իցէ հովիւ՝ եւ սկսաւ ուսուցանել զնոսա յոյժ: |
s-156
| Եւ իբրեւ բազում ժամ եղեւ. մատուցեալ աշակերտքն ասեին՝ տեղիս անապատ է, մինչդեռ աւուր կայ. |
s-157
| արձակեա զժողովուրդսդ՝ զի երթեալ շուրջ յագարակս եւ ի գեաւղս. գնեսցեն իւրեանց զինչ ուտիցեն՝ զի աստ ինչ ուտել ոչ ունին: |
s-158
| Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա՝ դուք տուք դոցա ուտել: |
s-159
| Ասեն ցնա՝ երթիցուք գնեսցուք երկերիւր դահեկանի հաց, եւ տացո՞ւք դոցա ուտել: |
s-160
| Ասէ ցնոսա՝ քանի նկանակ ունիք երթայք տեսէք: |
s-161
| Իբրեւ գիտացին. ասեն ցնա հինգ, եւ երկուս ձկունս: |
s-162
| Եւ հրամայեաց նոցա բազմել երախանս երախանս ի վերայ դալար խոտոյ՝ |
s-163
| եւ բազմեցան դասք դասք ուր հարիւր. եւ ուր յիսուն: |
s-164
| Եւ առեալ զհինգ նկանակն եւ զերկուս ձկունս. հայեցաւ յերկինս աւհրնեաց. մանրեաց զնկանակսն. եւ ետ ցաշակերտսն զի արկցեն նոցա՝ եւ զերկուս ձկունսն բաշխեաց ամենեցուն: |
s-165
| Կերան եւ յագեցան՝ |
s-166
| եւ բարձին զնշխարսն երկոտասան սակառի լի՝ եւ ի ձկանց անտի՝ |
s-167
| եւ եին որ կերանն՝ իբրեւ արք հինգ: հազար: |
s-168
| Եւ նոյնժամայն ճեպեաց զաշակերտսն մտանել ի նաւ՝ եւ յառաջագոյն քան զնա երթալ յայնկոյս ի Բէթսայիդա. մինչ ինքն զժողովուրդսն արձակիցէ: |
s-169
| Եւ հրաժարեալ ի նոցանէ. ել ի լեառն կալ յաղաւթս: |
s-170
| Եւ իբրեւ երեկոյ եղեւ. էր նաւն ի մէջ ծովուն՝ եւ ինքն ի ցամաքի: |
s-171
| Եւ ետես զնոսա հողմակոծեալս ի վարելն՝ զի էր հողմն ընդդէմ նոցա՝ եւ զչորրորդ պահու գիշերւոյն գայ առ նոսա գնալով ի վերայ ծովուն՝ |
s-172
| եւ կամէր զանց առնել առ նոքաւք: |
s-173
| Նոքա իբրեւ տեսին զի գնայր ի վերայ ծովուն. համարեցան թե առ աչաւք ինչ լինիցի՝ եւ զաղաղակ բարձին՝ քանզի ամենեքեան տեսին զնա՝ եւ խռովեցան: |
s-174
| Եւ նա անդէն վաղվաղակի խաւսեցաւ ընդ նոսա, եւ ասէ՝ քաջալերեցարուք՝ ես եմ մի երկնչիք |
s-175
| Եւ ել ի նաւն առ նոսա եւ դադարեաց հողմն: |
s-176
| Եւ առաւել եւս յիմարեալ եին ի միտս իւրեանց եւ զարմանային յոյժ՝ քանզի եւ ի վերայ հացին ոչ իմացան. զի էր սիրտ նոցա թմբրեալ: |
s-177
| Եւ իբրեւ անցին յայնկոյս, եկին յերկիրն Գեննէսարեթ: |
s-178
| Եւ իբրեւ ելին ի նաւէ անտի, իսկ եւ իսկ ծանեան զնա արք տեղւոյն այնորիկ՝ եւ ընթացեալ այսր անդր ընդ ամենայն գաւառն՝ սկսան մահճաւք բերել զհիւանդս ուր լսեին թե անդ իցէ: |
s-179
| Եւ ուր եւ մտանէր ի գեաւղս կամ ի քաղաքս կամ յագարակս. ի հրապարակս դնեին զախտաժետս՝ եւ աղաչեին զնա. զի գոնէ ի քղանցս հանդերձից նորա մերձանայցեն՝ |
s-180
| եւ որ միանգամ մերձեցանն փրկեցան: |
s-181
| Եւ ժողովեցան առ նա փարիսեցիքն՝ եւ ոմանք ի դպրացն որ եկեալ եին յԵրուսաղեմէ՝ |
s-182
| եւ տեսեալ զոմանս յաշակերտաց անտի զի խառնակ ձեռաւք՝ այսինքն է անլուա ուտեին հաց. բամբասեցին: Զի փարիսեցիքն եւ ամենայն հրեայք՝ եթե ոչ բռնալիր լուանան զձեռս. հաց ոչ ուտեն՝ քանզի ունին զաւանդութիւն ծերոցն՝ |
s-183
| եւ ի հրապարակէ մտեալ եթե ոչ մկրտիցին ոչ ուտեն: |
s-184
| Եւ այլ ինչ բազում է զոր ընկալան ունել մկրտութիւնս բաժակաց եւ ստոմանաց եւ պղնձեաց եւ մահճաց: |
s-185
| Ապա հարցանեն ցնա փարիսեցիքն եւ դպիրք՝ թե ընդէ՞ր աշակերտքն քո ոչ գնան ըստ աւանդութեան ծերոցն՝ այլ խառնակ ձերաւք հաց ուտեն: |
s-186
| Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա՝ թե բարւոք մարգարէացաւ Էսայի վասն ձեր կեղծաւորաց՝ որպէս ասաց՝ ժողովուրդս այս շրթամբք մեծարէ զիս. եւ սիրտք նոցա հեռացեալ ի բացեայ են յինէն՝ |
s-187
| զուր պաշտեն զիս. ուսուցանեն վարդապեթութիւնս զմարդկան պատուիրեալս: |
s-188
| Թողեալ զպատուիրանն Աստուածոյ. ունիք զմարդկան աւանդութիւն: |
s-189
| Եւ ասէ ցնոսա՝ բարւոք խոտէք զպատուիրանն Աստուածոյ, զի զձեր աւանդութիւնն հաստատիցէք: |
s-190
| Զի Մովսէս ասէ՝ պատուեա զհայր քո եւ զմայր՝ եւ որ չարախաւսեսցէ զհաւրէ կամ զմաւրէ. մահուն վախճանեսցի: |
s-191
| Եւ դուք ասէք, եթե ասիցէ ոք ցհայր կամ ցմայր. կորբան՝ որ է պատարագ զոր յինէն աւգտեսցիս՝ եւ ոչ եւս տայք թոյլ նմա չառնել ինչ հաւրն կամ մաւր՝ եւ անարգէք զբանն Աստուածոյ ձերով աւանդութեամբն զոր աւանդեցէք՝ |
s-192
| եւ բազում ինչ այլ որ այսմ նման է առնէք |
s-193
| Եւ կոչեալ առ ինքն զամենայն ժողովուրդն ասէ ցնոսա՝ լուարուք ինձ ամենեքեան. եւ ի միտ առէք՝ |
s-194
| ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ. եթե կարիցէ պղծել զնա՝ այղ որ ելանէն ի նմանէ այն է որ պղծէ զմարդն՝ |
s-195
| որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ |
s-196
| Եւ իբրեւ եմուտ ի տուն յամբոխէ անտի. հարցանեին զնա աշակերտքն վասն առակին: |
s-197
| Եւ ասէ ցնոսա՝ այդպէս եւ դուք անմիտք էք, |
s-198
| ո՞չ իմանայք եթե ամենայն որ արտաքուստ ի ներքս մտանէ ի մարդ ոչ կարէ զնա պղծել՝ Զի ոչ եթե ի սիրտ նորա մտանէ, այղ յորովայն. եւ արտաքս ելանէ, եւ սրբէ զամենայն կերակուրսն: |
s-199
| Եւ ասէր, թե որ ինչ ի մարդոյն ելանէ. այն պղծէ զմարդ՝ զի ի ներքուստ ի սրտէ մարդկան խորհուրդք չարութեան ելանեն՝ շնութիւնք՝ պոռնկութիւնք՝ գողութիւնք՝ սպանութիւնք՝ ագահութիւնք՝ չարութիւնք՝ նենգութիւնք՝ գիջութիւն՝ չարակնութիւն՝ հայհոյութիւն՝ ամբարտաւանութիւն՝ անզգամութիւն՝ |
s-200
| այս ամենայն չարիք ի ներքուստ ելանեն. եւ պղծեն զմարդ: |