s-6
| ասեմ ձեզ՝ զի կարող է Աստուած ի քարանց յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու: Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի՝ |
s-7
| ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի. հատանի եւ ի հուր արկանի՝ |
s-8
| Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն՝ բայց որ զկնին իմ գայ հզաւրագոյն է քան զիս, եւ ես չեմ բաւական բառնալ զկաւշիկս նորա, |
s-9
| նա մկրտեսցէ զձեզ ի հոգին սուրբ եւ ի հուր՝ |
s-10
| Որո հեծանոցն ի ձեռին իւրում, եւ սրբեսցէ զկալ իւր. եւ ժողովեսցէ զցորեանն ի շտեմարանս իւր, եւ զյարդն այրեսցէ անշէջ հրով: |
s-11
| Յայնժամ գայ Յիսուս ի Գաղիղեէ ի Յորդանան առ Յովհաննէս մկրտել ի նմանէ: |
s-12
| Եւ Յովհաննէս արգելոյր զնա եւ ասէ՝ ինձ պիտո է ի քէն մկրտել, եւ դու առ ի՞ս գաս: |
s-13
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա՝ թոյլ տուր այժմ. զի այսպէս վայել է մեզ լնուլ զամենայն արդարութիւն՝ եւ ապա թոյլ ետ նմա: |
s-14
| Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս ել վաղվաղակի ի ջրոյ անտի՝ |
s-15
| եւ ահա բացան նմա երկինք. եւ ետես զհոգին Աստուածոյ զի իջանէր իբրեւ զաղաւնի եւ գայր ի վերայ նորա: |
s-16
| Եւ ահա ձայն յերկնից որ ասէր, դա է որդի իմ սիրելի. ընդ որ հաճեցա: |
s-17
| Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: |
s-18
| Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. ապա քաղցեաւ |
s-19
| Եւ մատուցեալ փորձիչն ասէ ցնա՝ եթե որդի ես Աստուածոյ. ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: |
s-20
| Նա պատասխանի ետ եւ ասէ՝ գրեալ է, թե ոչ հացիւ միայն կեցցէ մարդ այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուածոյ: |
s-21
| Յայնժամ առեալ ածէ զնա սատանա ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, եւ ասէ ցնա՝ եթե որդի ես Աստուածոյ. արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թե հրեշտեկաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո: |
s-22
| Ասէ ցնա դարձեալ Յիսուս՝ գրեալ է, թե ոչ փորձեսցես զՏէր Աստուած քո: |
s-23
| Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի. եւ զփառս նոցա եւ ասէ ցնա՝ զայս ամենայն քեզ տաց, եթե անկեալ երկիր պագանիցես ինձ: |
s-24
| Յայնժամ ասէ ցնա Յիսուս՝ երթ յետս իմ սատանայ, զի գրեալ է, Տեառն Աստուածոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես: |
s-25
| Ապա եթող զնա սատանա. եւ ահա հրեշտակք մատեան եւ պաշտեին զնա: |
s-26
| Եւ իբրեւ լուաւ Յիսուս՝ եթե Յոհաննէս մատնեցաւ. մեկնեցաւ գնաց ի Գաղիղեա: |
s-27
| Եւ թողեալ զՆազարեթ եկն բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին՝ ի սահմանս Զաբուղովնի եւ Նեփթաղիմայ: Զի լցցի բանն որ ասացաւ ի ձեռն Էսայայ մարգարէի՝ երկիր Զաբուղովնի եւ երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յայնկոյս Յորդանանու՝ Գաղիղէա հեթանոսաց՝ ժողովուրդ որ նստէր ի խաւարի. ետես լոյս մեծ՝ եւ որոց նստեին յաշխարհին եւ ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա: |
s-28
| Յայնմ հետէ սկսաւ քարոզել Յիսուս եւ ասել, ապաշխարեցէք՝ զի մերձեալ է արքայութիւն երկնից: |
s-29
| Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գաղիղեացւոց, ետես երկուս եղբարս՝ զՍիմովն զկոչեցեալ Պետրոս եւ զԱնդրեաս եղբայր նորա արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք եին: |
s-30
| Եւ ասէ ցնոսա՝ եկայք զկնի իմ. եւ արարից զձեզ որսւորդս մարդկան: |
s-31
| Եւ նոքա թողեալ վաղվաղակի զգործիսն. գնացին զհետ նորա: |
s-32
| Եւ մատուցեալ անտի յառաջ. ետես այղ երկուս եղբարս, զՅակովբոս Զեբեդեայ եւ զՅովհաննէս եղբայր նորա, ի նաւի Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց մինչդեռ կազմեին զուռկանս իւրեանց. եւ կոչեաց զնոսա: |
s-33
| Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն եւ զհայր իւրեանց. գնացին զհետ նորա: |
s-34
| Եւ շրջէր ընդ ամենայն կողմն Գաղիղեացւոց, ուսուցանէր ի ժողովուրդս նոցա՝ եւ քարոզէր զաւետարանն արքայութեան. եւ բժշկէր զամենայն հիւանդութիւնս եւ զամենայն ախտս ի ժողովրդեանն: |
s-35
| Եւ ել լուրն նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց. |
s-36
| եւ մատուցին առ նա զամենայն հիւանդս. որ նեղեալ եին ի պէսպէս ցաւս եւ ի տանջանս, եւ զդեւահարս, եւ զլուսնոտս, եւ զանդամալոյծս, եւ բժշկեաց զնոսա: |
s-37
| Եւ երթային զհետ նորա ժողովուրդք բազումք ի Գաղիղեէ. եւ ի Դեկապողեայ. եւ յԷրուսալէմէ, եւ ի Հրէաստանէ, եւ յայնկոյս Յորդանանու, եւ բժշկեաց զնոսա: |
s-38
| Եւ տեսեալ զժողովուրդսն, ել ի լեառն՝ |
s-39
| եւ իբրեւ նստաւ անդ մատեան առ նա աշակերտքն նորա: |
s-40
| Եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա եւ ասէր: Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից: |
s-41
| Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին: |
s-42
| Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր: |
s-43
| Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան. զի նոքա յագեսցին: |
s-44
| Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն: |
s-45
| Երանի այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն: |
s-46
| Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուածոյ կոչեսցին: |
s-47
| Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան՝ զի նոցա է արքայութիւն երկնից: |
s-48
| Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ՝ վասն իմ: |
s-49
| ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս, զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ եին: |
s-50
| Դուք էք աղ երկրի, |
s-51
| ապա եթե աղն անհամի. ի՞ւ յաղիցի |
s-52
| ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ. բայց եթե ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ: |
s-53
| Դուք էք լոյս աշխարհի, |
s-54
| ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ՝ |
s-55
| եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այղ ի վերայ աշտանակի՝ եւ լոյս տա ամենեցուն որ ի տանն իցեն՝ |
s-56
| այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է: |
s-57
| Մի համարիք եթե եկի լուծանել զաւրէնս կամ զմարգարէս, այղ լնուլ: |
s-58
| Ամէն ամէն ասեմ ձեզ՝ մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի որ նշանախեց մի է, ոչ անցցէ յաւրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի: |
s-59
| Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանաց յայսցանէ ի փոքունց՝ եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ. փոքր կոչեսցի յարքայութեան երկնից, |
s-60
| իսկ որ արասցէ եւ ուսուսցէ. նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից: |
s-61
| Բայց ասեմ ձեզ՝ զի եթե ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն եւ զՓարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից: |
s-62
| Լուարուք զի ասացաւ առաջնոցն թե մի սպանաներ՝ զի որ սպանանիցէ. պարտական լիցի դատաստանի՝ |
s-63
| Այղ ես ասեմ ձեզ՝ եթե ամենայն որ բարկանայ եղբաւր իւրում տարապարտուց. պարտաւոր լիցի դատաստանի: |
s-64
| Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար. պարտաւոր լիցի ատենի: |
s-65
| Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս. պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: |
s-66
| Եթե մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ՝ եւ անդ յիշիցես թե եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն. թող զպատարագն քո առաջի սեղանոյն՝ երթ նախ հաշտեաց ընդ եղբաւր քում. եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: |
s-67
| Լեր իրաւախորհ ընդ աւսոխի քում վաղգոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի՝ գուցէ մատնիցէ զքեզ աւսոխն դատաւորին՝ եւ դատաւորն դահճի. եւ արկանիցիս ի բանդ, |
s-68
| ամէն ասեմ քեզ՝ ոչ ելանիցես անտի. մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն: |
s-69
| Լուարո՞ւք զի ասացաւ մի շնար, |
s-70
| բայց ես ասեմ ձեզ՝ թե ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում: |
s-71
| Եթե ակն քո աջ գայթագղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն, զի լաւ է քեզ եթե մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն: |
s-72
| Եւ եթե աջ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ հատ զնա եւ ընկեա ի քէն՝ զի լաւ է քեզ եթե մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն: |
s-73
| Ապաքէն ասացաւ թե որ արձակիցէ զկին իւր. տացէ նմա զարձակմանն: |
s-74
| Բայց ես ասեմ ձեզ՝ եթե ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան. նա տայ նմա շնալ՝ եւ որ զարձակեալն առնէ շնայ: |
s-75
| Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն մի երդնուցուս սուտ՝ բայց հատուսցես Տեառն զերդմունս քո: |
s-76
| Այղ ես ասեմ ձեզ՝ ամենեւին մի երդնուլ՝ մի յերկինս, զի աթոռ է Աստուածոյ՝ Եւ մի յերկիր. զի պատուանդան է ոտից նորա, եւ մի յԷրուսաղեմ, զի քաղաք է մեծի արքայի՝ եւ մի ի գլուխ քո երդնուցուս. զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ: |
s-77
| Այղ եղիցի ձեր բան, այոն. այո, եւ ոչն. ոչ, զի աւելին քան զայն ի չարէն է: |
s-78
| Լուարուք զի ասացաւ, ակն ընդ ական՝ եւ ատամն ընդ ատաման: |
s-79
| Այղ ես ասեմ ձեզ, մի կալ հակառակ չարի: |
s-80
| Այղ եթե ոք ածիցէ ապտակ յաջ ծնաւտ քո, դարձո նմա եւ զմիւսն: |
s-81
| Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թող ի նա եւ զբաճկոն քո: |
s-82
| Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղիոն մի, երթ ընդ նմա եւ երկուս՝ |
s-83
| որում խնդրէ ի քէն տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն մի դարձուցաներ զերեսս: |
s-84
| Լուարուք ապաքէն զի ասացաւ սիրեսցես զնկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո: |
s-85
| Այղ ես ասեմ ձեզ՝ սիրեցէք զթշնամիս ձեր, աւհրնեցէք զանիծիչս ձեր՝ բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղաւթս ի վերայ այնոցիկ որ լլկեն զձեզ եւ հալածեն՝ զի եղիջիք որդիք հաւր ձերոյ որ յերկինսն է՝ զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց՝ եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթե սիրիցէք զայնոսիկ որ սիրեն զձեզ, զի՞նչ վարձք իցեն |
s-86
| ոչ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն |
s-87
| Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնէք |
s-88
| ոչ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն |
s-89
| Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է: |
s-90
| Եւ սկսաւ ուսուցանել առ ծովեզերբն՝ |
s-91
| եւ խռնեցան զնովաւ ժողովուրդք բազումք. մինչեւ ի նաւ մտանել նմա եւ նստել ի ծովուն՝ եւ ամենայն ժողովուրդքն զծովեզերբն զցամաքն ունեին՝ |
s-92
| եւ ուսուցանէր զնոսա առակաւք բազում ինչ: Եւ ասէր նոցա ի վարդապետութեան իւրում: Լսէք՝ ահաւասիկ ել սերմանաւղ սերմանել՝ |
s-93
| եւ եղեւ ի սերմանելն. ոմն անկաւ առ ճանապարհաւ եւ եկն թռչուն եւ եկեր զնա: |
s-94
| Եւ այլն անկաւ յապառաժի ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ քանզի ոչ գոյր հիւթ երկրին՝ |
s-95
| եւ յորժամ ծագեաց արեւ ջեռաւ՝ եւ զի ոչ գոյին արմատք. ցամակեցաւ: |
s-96
| Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, ելին փուշքն եւ հեղջուցին զնա՝ եւ պտուղ ոչ ետ: |
s-97
| Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ՝ եւ բերէր. ընդ միոյ հարիւր: |
s-98
| Եւ ասէր՝ որ ունիցի ականջս լսելոյ. լուիցէ: |
s-99
| Եւ իբրեւ եղեւ առանձինն. հարցին ցնա որ զնովաւն եին աշակերտաւքն հանդերձ զառակսն: |
s-100
| Եւ ասէ ցնոսա՝ ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան Աստուածոյ: |
s-101
| Բայց նոցա որ արտաքինքն են ամենայն ինչ առակաւք լինի զի տեսանելով տեսցեն. եւ մի տեսցեն. եւ լսելով լուիցեն. եւ մի իմասցին, զի մի երբեք դարձցին՝ եւ թողցի նոցա: |
s-102
| Եւ ասէ ցնոսա՝ ոչ գիտէք զառակս զայս. եւ զիա՞րդ զամենայն առակսն գիտիցէք: |
s-103
| Որ սերմանէն. զբանն սերմանէ |
s-104
| Եւ նոքա են որ առ ճանապարհաւն՝ ուր բանն սերմանի, եւ յորժամ լսեն զնա. գայ սատանայ եւ հանէ զբանն սերմանեալ ի սիրտս նոցա: |
s-105
| Եւ նոքա են որ յապառաժին սերմանեցան՝ որք յորժամ լսիցեն զբանն. վաղվաղակի խնդութեամբ ընդունին՝ եւ զի ոչ ունին արմատս յանձինս. այլ առժամանակ մի են՝ ապա ի հասանել նեղութեան կամ հալածման վասն բանին վաղվաղակի գայթագղին: |