s-302
| Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց թե Աստուած ճշմարիտ է՝ |
s-303
| զի զոր Աստուածն առաքեաց զբանս Աստուածոյ խաւսի՝ զի ոչ եթե չափով տայ Աստուած զհոգին: |
s-304
| Հայր սիրէ զորդի. եւ զամենայն ինչ ետ ի ձեռս նորա: |
s-305
| Որ հաւատայ յորդի. ընդունի զկեանսն յաւիտենականս՝ եւ որ ոչ հնազանդի որդւոյ. ոչ տեսցէ զկեանսն՝ այղ բարկութիւն Աստուածոյ մնայ ի վերայ նորա: |
s-306
| Իբրեւ գիտաց Յիսուս եթե լուան փարիսեցիքն եթե Յիսուս բազում աշակերտս առնէ եւ մկրտէ՝ քան զՅովհաննէս՝ քանզի ոչ եթե Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտք նորա: Եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ի Գաղիղեա: |
s-307
| Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա: |
s-308
| Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց որում անուն էր Սէքար. մերձ ի գեաւղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսէփա՝ եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ: |
s-309
| Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն. նստէր ի վերայ աղբերն՝ եւ էր ժամ իբրեւ վեցերորդ: |
s-310
| Գայ կին մի ի Սամարեայ հանել ջուր: |
s-311
| Ասէ ցնա Յիսուս՝ տուր ինձ ըմպել: Զի աշակերտքն նորա երթեալ եին ի քաղաք անդր զի կերակուրս գնեսցեն: |
s-312
| Ասէ ցնա կինն Սամարացի դու որ հրեայդ ես. զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ: Զի ոչ երբեք խառնակին հրեայք ընդ Սամարացիս: |
s-313
| Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ եթե գիտեիր դու զպարգեւսն Աստուածոյ. եւ ով է որ ասէդ ցքեզ՝ թե տուր ինձ ըմպել. դու արդեւք խնդրեիր ի նմանէ. եւ տայր քեզ ջուր կենդանի: |
s-314
| Ասէ ցնա կինն, Տէր. դու քանզի եւ դոյղ իսկ ոչ ունիս՝ եւ ջրհորս խոր է՝ իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի՝ |
s-315
| մի թե դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ, որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա եւ խաշինք նորա: |
s-316
| Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ. միւսանգամ ծարաւէ՝ բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա. մի ծարաւեսցէ յաւիտեանս՝ այլ ջուրն զոր ես տաց նմա. եղիցի ի նմա աղբեւր, ջրոց բղխելոյ ի կեանսն յաւիտենականս: |
s-317
| Ասէ ցնա կինն՝ Տէր, տուր ինձ զջուրն զայն զի մի ծարաւեցից, եւ մի եկից այսր հանել ջուր: |
s-318
| Ասէ ցնա Յիսուս՝ երթ կոչեա զայր քո եւ եկ այսր: |
s-319
| Պատասխանի ետ նմա կինն եւ ասէ՝ չիք իմ այր: |
s-320
| Ասէ ցնա Յիսուս՝ բարւոք ասացեր թե չիք իմ այր՝ զի հինգ այր փոխեալ է քո՝ եւ զոր այժմն ունիս չէ քո այր՝ |
s-321
| զայդ արդար ասացեր |
s-322
| Ասէ ցնա կինն՝ Տէր՝ թուի ինձ թե մարգարէ իցես դու՝ |
s-323
| հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին՝ եւ դուք ասէք թե յԵրուսաղեմ եւեթ է տեղի ուր արժան իցէ երկիր պագանել: |
s-324
| Ասէ ցնա Յիսուս՝ կին դու, հաւատայ ինձ՝ զի եկեցէ ժամանակ. յորժամ ոչ ի լերինս յայսմիկ. եւ ոչ յԵրուսաղեմ երկիր պագանիցեն հաւր: |
s-325
| Դուք երկիր պագանէք որում ոչն գիտէք՝ |
s-326
| մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի հրէից է: |
s-327
| Այղ եկեցէ ժամանակ՝ եւ այժմ իսկ է՝ յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն հաւր հոգւով եւ ճշմարտութեամբ՝ քանզի եւ հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ՝ |
s-328
| Հոգի է Աստուած՝ եւ երկրպագուացն նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել: |
s-329
| Ասէ ցնա կինն՝ գիտեմ զի Մեսսիա գայ անուանեալն Քրիստոս՝ յորժամ եկեցէ. նա պատմեսցէ մեզ զամենայն: |
s-330
| Ասէ ցնա Յիսուս՝ ես եմ որ խաւսիմս ընդ քեզ: |
s-331
| Եւ յայն բան եկին աշակերտքն նորա՝ եւ զարմանային զի ընդ կնոջն խաւսէր՝ բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թե զինչ խնդրես՝ կամ զինչ խաւսիս ընդ դմա: |
s-332
| Եթող կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ի քաղաքն եւ ասէ ցմարդիկն՝ եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է՝ մի թե նա իցէ Քրիստոսն: |
s-333
| Ելին ի քաղաքէն եւ գային առ նա: |
s-334
| Եւ մինչչեւ եկեալ եին նոքա աղաչեին զնա աշակերտքն եւ ասեին՝ ռաբբի, հաց կեր: |
s-335
| Նա ասէ ցնոսա՝ ես կերակուր ունիմ ուտել զոր դուքն ոչ գիտէք՝ |
s-336
| Ասեին աշակերտքն ընդ միմեանս՝ մի եթե եբե՞ր ինչ ոք դմա ուտել: |
s-337
| Ասէ ցնոսա Յիսուս՝ իմ կերակուր այն է զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս՝ եւ կատարեցից զգործն նորա: |
s-338
| Ոչ դուք ասէք եթե այլ եւս չորք ամիսք են՝ եւ հունձք գան՝ ահաւասիկ ես ասեմ ձեզ՝ ամբարձէք զաչս ձեր՝ եւ տեսէք զարտորայն զի սպիտակացեալ են եւ ի հունձս հասեալ՝ |
s-339
| եւ որ հնձէն վարձս առնու՝ եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս՝ զի որ սերմանէն եւ որ հնձէ հասարակ ցնծասցեն: |
s-340
| Յայսմ իսկ է բանն ճշմարիտ՝ զի այլ է որ սերմանէ. եւ այլ որ հնձէ: |
s-341
| Ես առաքեցի զձեզ հնձել զոր ոչ դուք վաստակեցէք՝ |
s-342
| այլք վաստակեցին. եւ դուք ի վաստակս նոցա մտէք: |
s-343
| Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց բազումք հաւատացին ի նա վասն բանի կնոջն՝ վկայելոյ եթե ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ էր: |
s-344
| Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն՝ աղաչեին զնա լինել առ նոսա, եւ եղեւ անդ աւուրս երկուս: |
s-345
| Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա՝ եւ ասեին ցկինն՝ թե ոչ այսուհետեւ վասն քո խաւսիցդ հաւատամք՝ զի մեզէն իսկ լուաք ի դմանէ՝ եւ գիտեմք եթե դա է ճշմարտիւ փրկիչ աշխարհաց: |
s-346
| Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գաղիղեա: |
s-347
| Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթե մարգարէ յիրում գաւառի պատիւ ոչ ունի: |
s-348
| Այղ յորժամ եկն նա ի Գաղիղեա. ընկալան զնա Գաղիղեացիքն՝ զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղեմ ի տաւնին՝ քանզի եւ նոքա եկեալ եին ի տաւնն: |
s-349
| Եկն դարձեալ ի Կանա Գաղիղեացւոց ուր արար զջուրն գինի: |
s-350
| Եւ անդ էր թագաւորազն մի որո որդի նորա հիւանդ կայր ի Կափառնաում: |
s-351
| Նա իբրեւ լուաւ եթե Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գաղիղեա. եկն առ նա՝ եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա՝ քանզի մերձ էր ի մեռանել: |
s-352
| Ասէ ցնա Յիսուս՝ եթե ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք. ոչ հաւատայք: |
s-353
| Ասէ ցնա թագաւորազնն՝ Տէր՝ էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ: |
s-354
| Ասէ ցնա Յիսուս՝ երթ՝ որդին քո կենդանի է: |
s-355
| Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս. եւ գնաց: |
s-356
| Եւ մինչդեռ իջանէր. ընդառաջ եղեւ նմա ծառայքն նորա աւետիս ետուն եւ ասեն. թե մանուկն նորա կենդանի է: |
s-357
| Հարցանէր ցնոսա վասն ժամուն յորում ապաքինեաց: |
s-358
| Եւ ասեն ցնա՝ երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմնն: |
s-359
| Գիտաց հայրն նորա եթե յայնմ ժամու յորում ասացն ցնա Յիսուս եթե որդին քո կենդանի է՝ |
s-360
| եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր: |
s-361
| Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս եկեալ ի Հրէաստանէ ի Գաղիղեա: |
s-362
| Յետ այսորիկ՝ տաւն էր հրէից. եւ ել Յիսուս յԵրուսաղեմ: |
s-363
| Եւ էր յԵրուսաղեմ ի Պրոբատիկէ աւազանին որ կոչէր եբրայեցերէն Բէթհեզդա. հինգ սրահ՝ յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց, կուրաց, կաղաց, գաւսացելոց, որ ակն ունեին ջրոցն յուզելոյ: |
s-364
| Եւ անդ էր այր մի որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում՝ |
s-365
| զնա իբրեւ ետես զի անկեալ դնէր, եւ գիտաց թե բազում ժամանակք են այնուհետեւ. ասէ ցնա՝ կամիս ողջ լինել: |
s-366
| Պատասխանի ետ նմա հիւանդն՝ Տէր՝ ոչ զոք ունիմ. թե յորժամ ջուրքն յուզիցին արկցէ զիս յաւազանն՝ |
s-367
| եւ մինչ ես դանդաղիմ. այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ |
s-368
| Ասէ ցնա Յիսուս՝ արի առ զմահիճս քո եւ գնա: |
s-369
| Եւ ողջացաւ այրն՝ եւ յարեաւ առ զմահիճս իւր եւ շրջէր: |
s-370
| Եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ: |
s-371
| Ասեն հրեայքն ցբժշկեալն՝ շաբաթ է՝ եւ ոչ էր արժան քեզ առնուլ զմարհիճս քո: |
s-372
| Պատասխանի ետ նոցա եւ ասէ՝ որ բժշկեաց զիս, նա ասաց ցիս առ զմարհիճս քո եւ գնա: |
s-373
| Հարցին ցնա՝ ո՞վ է այրն որ ասաց ցքեզ առ զմարհիճս քո՝ եւ շրջեաց: |
s-374
| Եւ բժշկեալն ոչ գիտէր թե ով իցէ՝ քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղոջէ անտի: |
s-375
| Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին եւ ասէ ցնա՝ ահաւադիկ ողջացար՝ |
s-376
| մի եւս մեղանչեր զի մի չար եւս ինչ լինիցի քեզ: |
s-377
| գնաց այրն՝ եւ պատմեաց հրէիցն եթե Յիսուս էր որ բժշկեացն զիս: |
s-378
| Եւ վասն այնորիկ հալածեին զՅիսուս հրեայք. զի զայն առնէր ի շաբաթու: |
s-379
| Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա՝ հայր իմ մինչեւ ցայժմ գործէ. եւ ես գործեմ: |
s-380
| Վասն այնորիկ առաւել խնդրեին հրեայքն սպանանել զնա՝ զի ոչ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ հայր իւր կոչէր զԱստուած՝ եւ հաւասար առնէր զանձն Աստուածոյ: |
s-381
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ ամէն ամէն ասեմ ձեզ՝ ոչ կարէ որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ. եթե ոչ տեսանիցէ զհայրն զի առնէ. զնոյն եւ որդի նմին նման գործէ: Զի հայր սիրէ զորդի. եւ զամենայն ինչ ցուցանէ նմա զոր ինքն առնէ: |
s-382
| Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս. ընդ որ դուքդ զարմանայք: Զի որպէս հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ. նոյնպէս եւ որդի զորս կամի կենդանի առնէ: |
s-383
| Եւ ոչ եթե հայր դատի զոք այղ զամենայն դատաստանն ետ որդւոյ իւրոյ՝ զի ամենեքեան պատուիցեն զորդին՝ որպէս պատուեն զհայրն: |
s-384
| Որ ոչ պատուէ զորդին՝ ոչ պատուէ զհայր զառաքիչն նորա: |
s-385
| Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի որ զբանն իմ լսէ՝ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս. ընդունի զկեանսն յաւիտենականս՝ եւ ի դատաստան ոչ մտանէ՝ այղ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս: |
s-386
| Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի գայ ժամանակ, եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի որդւոյն Աստուածոյ՝ եւ որք լսիցենն. կեցցեն: |
s-387
| Զի որպէս հայր ունի կեանս յանձին իւրում՝ նոյնպէս ետ եւ որդւոյ ունել կեանս յանձին իւրում: |
s-388
| Եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել՝ եւ զի որդի մարդոյ է. |
s-389
| ընդ այն զի՞ զարմանայք զի եկեցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն լուիցեն ձայնի նորա՝ եւ եկեցեն արտաքս որոց բարիս գործեալ իցէ ի յարութիւն կենաց՝ եւ որոց զչար արարեալ ի յարութիւն դատաստանաց: |
s-390
| ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ՝ |
s-391
| այղ որպէս լսեմ դատիմ. եւ դատաստանն իմ արդար է: Զի ոչ խնդրեմ զկամս իմ. այղ զկամս այնորիկ որ առաքեացն զիս: |
s-392
| Եթե ես վկայեմ վասն իմ. վկայութիւնն իմ չէ ճշմարիտ՝ |
s-393
| այլ է որ վկայէ վասն իմ՝ եւ դուք գիտէք եթե ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ: |
s-394
| Դուք առաքեցէք առ Յովհաննէս. եւ վկայեաց ճշմարտութեանն՝ |
s-395
| այղ ես ոչ եթե ի մարդկանէ առնում վկայութիւն՝ այղ զայս ասեմ զի դուք ապրեսջիք: |
s-396
| Նա էր ճրագն որ լուցեալ էր եւ ծագէր՝ եւ դուք կամեցարուք ցնծալ առ ժամանակ մի ի լոյսն նորա: |
s-397
| Այղ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու՝ |
s-398
| զգործսն զոր ետ ցիս հայր զի կատարեցից զնոսա. նոքին իսկ գործքն զոր գործեմ վկայեն վասն իմ եթե հայր առաքեաց զիս: |
s-399
| Եւ որ առաքեացն զիս հայր. նա վկայեաց վասն իմ: |
s-400
| Դուք ոչ զձայն նորա երբեք լուարուք՝ եւ ոչ զտեսիլ նորա տեսէք: |
s-401
| Եւ ոչ զբան նորա ունիք ի ձեզ բնակեալ՝ զի զոր նա առաքեաց. դուք նմա ոչ հաւատայք: |