Dependency Tree

Universal Dependencies - Classical_Armenian - CAVaL

LanguageClassical_Armenian
ProjectCAVaL
Corpus Partdev

Select a sentence

Showing 301 - 400 of 411 • previousnext

s-301 Որ յերկնիցն գայ. զոր ինչ ետես եւ զոր լուաւ. վկայէ՝ եւ զվկայութիւն նորա ոչ ոք ընդունի:
s-302 Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց թե Աստուած ճշմարիտ է՝
s-303 զի զոր Աստուածն առաքեաց զբանս Աստուածոյ խաւսի՝ զի ոչ եթե չափով տայ Աստուած զհոգին:
s-304 Հայր սիրէ զորդի. եւ զամենայն ինչ ետ ի ձեռս նորա:
s-305 Որ հաւատայ յորդի. ընդունի զկեանսն յաւիտենականս՝ եւ որ ոչ հնազանդի որդւոյ. ոչ տեսցէ զկեանսն՝ այղ բարկութիւն Աստուածոյ մնայ ի վերայ նորա:
s-306 Իբրեւ գիտաց Յիսուս եթե լուան փարիսեցիքն եթե Յիսուս բազում աշակերտս առնէ եւ մկրտէ՝ քան զՅովհաննէս՝ քանզի ոչ եթե Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտք նորա: Եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ի Գաղիղեա:
s-307 Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա:
s-308 Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց որում անուն էր Սէքար. մերձ ի գեաւղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսէփա՝ եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ:
s-309 Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն. նստէր ի վերայ աղբերն՝ եւ էր ժամ իբրեւ վեցերորդ:
s-310 Գայ կին մի ի Սամարեայ հանել ջուր:
s-311 Ասէ ցնա Յիսուս՝ տուր ինձ ըմպել: Զի աշակերտքն նորա երթեալ եին ի քաղաք անդր զի կերակուրս գնեսցեն:
s-312 Ասէ ցնա կինն Սամարացի դու որ հրեայդ ես. զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ: Զի ոչ երբեք խառնակին հրեայք ընդ Սամարացիս:
s-313 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ եթե գիտեիր դու զպարգեւսն Աստուածոյ. եւ ով է որ ասէդ ցքեզ՝ թե տուր ինձ ըմպել. դու արդեւք խնդրեիր ի նմանէ. եւ տայր քեզ ջուր կենդանի:
s-314 Ասէ ցնա կինն, Տէր. դու քանզի եւ դոյղ իսկ ոչ ունիս՝ եւ ջրհորս խոր է՝ իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի՝
s-315 մի թե դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ, որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա եւ խաշինք նորա:
s-316 Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ. միւսանգամ ծարաւէ՝ բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա. մի ծարաւեսցէ յաւիտեանս՝ այլ ջուրն զոր ես տաց նմա. եղիցի ի նմա աղբեւր, ջրոց բղխելոյ ի կեանսն յաւիտենականս:
s-317 Ասէ ցնա կինն՝ Տէր, տուր ինձ զջուրն զայն զի մի ծարաւեցից, եւ մի եկից այսր հանել ջուր:
s-318 Ասէ ցնա Յիսուս՝ երթ կոչեա զայր քո եւ եկ այսր:
s-319 Պատասխանի ետ նմա կինն եւ ասէ՝ չիք իմ այր:
s-320 Ասէ ցնա Յիսուս՝ բարւոք ասացեր թե չիք իմ այր՝ զի հինգ այր փոխեալ է քո՝ եւ զոր այժմն ունիս չէ քո այր՝
s-321 զայդ արդար ասացեր
s-322 Ասէ ցնա կինն՝ Տէր՝ թուի ինձ թե մարգարէ իցես դու՝
s-323 հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին՝ եւ դուք ասէք թե յԵրուսաղեմ եւեթ է տեղի ուր արժան իցէ երկիր պագանել:
s-324 Ասէ ցնա Յիսուս՝ կին դու, հաւատայ ինձ՝ զի եկեցէ ժամանակ. յորժամ ոչ ի լերինս յայսմիկ. եւ ոչ յԵրուսաղեմ երկիր պագանիցեն հաւր:
s-325 Դուք երկիր պագանէք որում ոչն գիտէք՝
s-326 մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի հրէից է:
s-327 Այղ եկեցէ ժամանակ՝ եւ այժմ իսկ է՝ յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն հաւր հոգւով եւ ճշմարտութեամբ՝ քանզի եւ հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ՝
s-328 Հոգի է Աստուած՝ եւ երկրպագուացն նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել:
s-329 Ասէ ցնա կինն՝ գիտեմ զի Մեսսիա գայ անուանեալն Քրիստոս՝ յորժամ եկեցէ. նա պատմեսցէ մեզ զամենայն:
s-330 Ասէ ցնա Յիսուս՝ ես եմ որ խաւսիմս ընդ քեզ:
s-331 Եւ յայն բան եկին աշակերտքն նորա՝ եւ զարմանային զի ընդ կնոջն խաւսէր՝ բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թե զինչ խնդրես՝ կամ զինչ խաւսիս ընդ դմա:
s-332 Եթող կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ի քաղաքն եւ ասէ ցմարդիկն՝ եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է՝ մի թե նա իցէ Քրիստոսն:
s-333 Ելին ի քաղաքէն եւ գային առ նա:
s-334 Եւ մինչչեւ եկեալ եին նոքա աղաչեին զնա աշակերտքն եւ ասեին՝ ռաբբի, հաց կեր:
s-335 Նա ասէ ցնոսա՝ ես կերակուր ունիմ ուտել զոր դուքն ոչ գիտէք՝
s-336 Ասեին աշակերտքն ընդ միմեանս՝ մի եթե եբե՞ր ինչ ոք դմա ուտել:
s-337 Ասէ ցնոսա Յիսուս՝ իմ կերակուր այն է զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս՝ եւ կատարեցից զգործն նորա:
s-338 Ոչ դուք ասէք եթե այլ եւս չորք ամիսք են՝ եւ հունձք գան՝ ահաւասիկ ես ասեմ ձեզ՝ ամբարձէք զաչս ձեր՝ եւ տեսէք զարտորայն զի սպիտակացեալ են եւ ի հունձս հասեալ՝
s-339 եւ որ հնձէն վարձս առնու՝ եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս՝ զի որ սերմանէն եւ որ հնձէ հասարակ ցնծասցեն:
s-340 Յայսմ իսկ է բանն ճշմարիտ՝ զի այլ է որ սերմանէ. եւ այլ որ հնձէ:
s-341 Ես առաքեցի զձեզ հնձել զոր ոչ դուք վաստակեցէք՝
s-342 այլք վաստակեցին. եւ դուք ի վաստակս նոցա մտէք:
s-343 Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց բազումք հաւատացին ի նա վասն բանի կնոջն՝ վկայելոյ եթե ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ էր:
s-344 Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն՝ աղաչեին զնա լինել առ նոսա, եւ եղեւ անդ աւուրս երկուս:
s-345 Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա՝ եւ ասեին ցկինն՝ թե ոչ այսուհետեւ վասն քո խաւսիցդ հաւատամք՝ զի մեզէն իսկ լուաք ի դմանէ՝ եւ գիտեմք եթե դա է ճշմարտիւ փրկիչ աշխարհաց:
s-346 Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գաղիղեա:
s-347 Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթե մարգարէ յիրում գաւառի պատիւ ոչ ունի:
s-348 Այղ յորժամ եկն նա ի Գաղիղեա. ընկալան զնա Գաղիղեացիքն՝ զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղեմ ի տաւնին՝ քանզի եւ նոքա եկեալ եին ի տաւնն:
s-349 Եկն դարձեալ ի Կանա Գաղիղեացւոց ուր արար զջուրն գինի:
s-350 Եւ անդ էր թագաւորազն մի որո որդի նորա հիւանդ կայր ի Կափառնաում:
s-351 Նա իբրեւ լուաւ եթե Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գաղիղեա. եկն առ նա՝ եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա՝ քանզի մերձ էր ի մեռանել:
s-352 Ասէ ցնա Յիսուս՝ եթե ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք. ոչ հաւատայք:
s-353 Ասէ ցնա թագաւորազնն՝ Տէր՝ էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ:
s-354 Ասէ ցնա Յիսուս՝ երթ՝ որդին քո կենդանի է:
s-355 Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս. եւ գնաց:
s-356 Եւ մինչդեռ իջանէր. ընդառաջ եղեւ նմա ծառայքն նորա աւետիս ետուն եւ ասեն. թե մանուկն նորա կենդանի է:
s-357 Հարցանէր ցնոսա վասն ժամուն յորում ապաքինեաց:
s-358 Եւ ասեն ցնա՝ երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմնն:
s-359 Գիտաց հայրն նորա եթե յայնմ ժամու յորում ասացն ցնա Յիսուս եթե որդին քո կենդանի է՝
s-360 եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր:
s-361 Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս եկեալ ի Հրէաստանէ ի Գաղիղեա:
s-362 Յետ այսորիկ՝ տաւն էր հրէից. եւ ել Յիսուս յԵրուսաղեմ:
s-363 Եւ էր յԵրուսաղեմ ի Պրոբատիկէ աւազանին որ կոչէր եբրայեցերէն Բէթհեզդա. հինգ սրահ՝ յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց, կուրաց, կաղաց, գաւսացելոց, որ ակն ունեին ջրոցն յուզելոյ:
s-364 Եւ անդ էր այր մի որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում՝
s-365 զնա իբրեւ ետես զի անկեալ դնէր, եւ գիտաց թե բազում ժամանակք են այնուհետեւ. ասէ ցնա՝ կամիս ողջ լինել:
s-366 Պատասխանի ետ նմա հիւանդն՝ Տէր՝ ոչ զոք ունիմ. թե յորժամ ջուրքն յուզիցին արկցէ զիս յաւազանն՝
s-367 եւ մինչ ես դանդաղիմ. այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ
s-368 Ասէ ցնա Յիսուս՝ արի առ զմահիճս քո եւ գնա:
s-369 Եւ ողջացաւ այրն՝ եւ յարեաւ առ զմահիճս իւր եւ շրջէր:
s-370 Եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ:
s-371 Ասեն հրեայքն ցբժշկեալն՝ շաբաթ է՝ եւ ոչ էր արժան քեզ առնուլ զմարհիճս քո:
s-372 Պատասխանի ետ նոցա եւ ասէ՝ որ բժշկեաց զիս, նա ասաց ցիս առ զմարհիճս քո եւ գնա:
s-373 Հարցին ցնա՝ ո՞վ է այրն որ ասաց ցքեզ առ զմարհիճս քո՝ եւ շրջեաց:
s-374 Եւ բժշկեալն ոչ գիտէր թե ով իցէ՝ քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղոջէ անտի:
s-375 Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին եւ ասէ ցնա՝ ահաւադիկ ողջացար՝
s-376 մի եւս մեղանչեր զի մի չար եւս ինչ լինիցի քեզ:
s-377 գնաց այրն՝ եւ պատմեաց հրէիցն եթե Յիսուս էր որ բժշկեացն զիս:
s-378 Եւ վասն այնորիկ հալածեին զՅիսուս հրեայք. զի զայն առնէր ի շաբաթու:
s-379 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա՝ հայր իմ մինչեւ ցայժմ գործէ. եւ ես գործեմ:
s-380 Վասն այնորիկ առաւել խնդրեին հրեայքն սպանանել զնա՝ զի ոչ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ հայր իւր կոչէր զԱստուած՝ եւ հաւասար առնէր զանձն Աստուածոյ:
s-381 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ ամէն ամէն ասեմ ձեզ՝ ոչ կարէ որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ. եթե ոչ տեսանիցէ զհայրն զի առնէ. զնոյն եւ որդի նմին նման գործէ: Զի հայր սիրէ զորդի. եւ զամենայն ինչ ցուցանէ նմա զոր ինքն առնէ:
s-382 Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս. ընդ որ դուքդ զարմանայք: Զի որպէս հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ. նոյնպէս եւ որդի զորս կամի կենդանի առնէ:
s-383 Եւ ոչ եթե հայր դատի զոք այղ զամենայն դատաստանն ետ որդւոյ իւրոյ՝ զի ամենեքեան պատուիցեն զորդին՝ որպէս պատուեն զհայրն:
s-384 Որ ոչ պատուէ զորդին՝ ոչ պատուէ զհայր զառաքիչն նորա:
s-385 Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի որ զբանն իմ լսէ՝ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս. ընդունի զկեանսն յաւիտենականս՝ եւ ի դատաստան ոչ մտանէ՝ այղ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս:
s-386 Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի գայ ժամանակ, եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի որդւոյն Աստուածոյ՝ եւ որք լսիցենն. կեցցեն:
s-387 Զի որպէս հայր ունի կեանս յանձին իւրում՝ նոյնպէս ետ եւ որդւոյ ունել կեանս յանձին իւրում:
s-388 Եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել՝ եւ զի որդի մարդոյ է.
s-389 ընդ այն զի՞ զարմանայք զի եկեցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն լուիցեն ձայնի նորա՝ եւ եկեցեն արտաքս որոց բարիս գործեալ իցէ ի յարութիւն կենաց՝ եւ որոց զչար արարեալ ի յարութիւն դատաստանաց:
s-390 ոչ կարեմ ես յանձնէ առնել եւ ոչ ինչ՝
s-391 այղ որպէս լսեմ դատիմ. եւ դատաստանն իմ արդար է: Զի ոչ խնդրեմ զկամս իմ. այղ զկամս այնորիկ որ առաքեացն զիս:
s-392 Եթե ես վկայեմ վասն իմ. վկայութիւնն իմ չէ ճշմարիտ՝
s-393 այլ է որ վկայէ վասն իմ՝ եւ դուք գիտէք եթե ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ:
s-394 Դուք առաքեցէք առ Յովհաննէս. եւ վկայեաց ճշմարտութեանն՝
s-395 այղ ես ոչ եթե ի մարդկանէ առնում վկայութիւն՝ այղ զայս ասեմ զի դուք ապրեսջիք:
s-396 Նա էր ճրագն որ լուցեալ էր եւ ծագէր՝ եւ դուք կամեցարուք ցնծալ առ ժամանակ մի ի լոյսն նորա:
s-397 Այղ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու՝
s-398 զգործսն զոր ետ ցիս հայր զի կատարեցից զնոսա. նոքին իսկ գործքն զոր գործեմ վկայեն վասն իմ եթե հայր առաքեաց զիս:
s-399 Եւ որ առաքեացն զիս հայր. նա վկայեաց վասն իմ:
s-400 Դուք ոչ զձայն նորա երբեք լուարուք՝ եւ ոչ զտեսիլ նորա տեսէք:

Text viewDownload CoNNL-U