s-201
| Եւ բազում բորոտք եին յԻսրայեղի առ Եղիսեիւ մարգարէիւ. եւ ոչ ոք ի նոցանէ սրբեցաւ. բայց միայն Նեեման Ասորի: |
s-202
| Եւ լցան ամենեքին բարկութեամբ ի ժողովրդեանն իբրեւ լսեին զայս՝ եւ յարուցեալ հանին զնա արտաքոյ քաղաքին՝ եւ ածին զնա մինչեւ ի արտեւանն լերինն յորոյ վերայ քաղաքն նոցա շինեալ էր. գահավէժ առնել զնա: |
s-203
| Եւ նա անցեալ ընդ մէջն նոցա գնայր |
s-204
| Եւ էջ ի Կափառնաում ի քաղաքն Գաղիղեացւոց՝ եւ ուսուցանէր զնոսա ի շաբաթսն: |
s-205
| Եւ զարմանային ընդ վարդապետութիւն նորա. զի իշխանութեամբ էր բանն նորա: |
s-206
| Եւ էր ի ժողովրդեանն այր մի զոր ունէր այս դիւի պղծոյ՝ եւ աղաղակեալ ի ձայն մեծ ասէ՝ թուղացո զի՞ կայ մեր եւ քո Յիսուս Նազովրեցի՝ եկիր կորուսանե՞լ զմեզ գիտեմ քեզ ով ես՝ սուրբդ Աստուածոյ: |
s-207
| Սաստեաց ի նա Յիսուս եւ ասէ՝ պապանձեաց. եւ ել ի դմանէ: |
s-208
| Զգետնեաց զնա դեւն ի միջի անդ, եւ ել ի նմանէ եւ ինչ ոչ վնասեաց նմա: |
s-209
| Եւ եղեն զարմանալիք ի վերայ ամենեցուն, |
s-210
| խաւսեին ընդ միմեանս եւ ասեին՝ զի՞նչ է բանս այս, զի իշխանութեամբ եւ զաւրութեամբ սաստէ այսոց պղծոց. եւ ելանեն: |
s-211
| Եւ երթայր հռչակ զնմանէ յամենայն տեղիս շուրջ զգաւառաւն: |
s-212
| Եւ յարուցեալ ի ժողովրդենէ անտի. եմուտ ի տուն Սիմովնի՝ |
s-213
| զոքանչ Սիմովնի տագնապէր ջերմամբ մեծաւ՝ եւ աղաչեցին զնա վասն նորա՝ |
s-214
| եկաց առ նմա, սաստեաց ջերմանն. եւ եթող զնա: |
s-215
| Եւ վաղվաղակի յարեաւ. եւ պաշտէր զնոսա: |
s-216
| Եւ ընդ արեւուն մտանել. ամենեքեան որոց եին հիւանդք ի պէսպէս ցաւս. բերեին զնոսա առ նա: |
s-217
| Եւ նա իւրաքանչիւր ումեք ի նոցանէ դնէր ձեռս. եւ բժշկէր զնոսա: |
s-218
| Ելանեին եւ դեւք ի բազմաց աղաղակեին եւ ասեին եթե դու ես որդի Աստուածոյ: |
s-219
| Եւ նա սաստէր եւ ոչ տայր նոցա թոյլ խաւսել, զի գիտեին զնա թե Քրիստոսն է: |
s-220
| Եւ իբրեւ տիւ եղեւ. ել գնաց յանապատ տեղի եւ ժողովուրդքն խնդրեին զնա՝ |
s-221
| եկին մինչեւ առ նա եւ արգելուին զնա զի մի գնասցէ ի նոցանէ: |
s-222
| Եւ նա ասէ ցնոսա՝ եւ այլոց քաղաքաց պարտ է ինձ աւետարանել զարքայութիւնն Աստուածոյ. զի յայն իսկ առաքեցայ: |
s-223
| Եւ քարոզէր ի ժողովուրդս Գաղիղեացւոց: |
s-224
| Եւ եղեւ ի խռնել զնովաւ ժողովրդեանն՝ եւ լսել զբանն Աստուածոյ. եւ ինքն կայր առ ծովակին Գեննէսարեթայ՝ եւ ետես երկուս նաւս զի կային առ ծովակին՝ |
s-225
| եւ ձկնորսքն ելեալ ի նոցանէ լուանային զգործիսն: |
s-226
| Ել նա ի մի նաւուցն որ էր Սիմովնի. եւ աղաչեաց զնա սակաւիկ մի տանել ի ներքս. ի ցամաքէն՝ |
s-227
| նստաւ եւ ուսուցանէր ի նաւէ անտի զժողովուրդսն: |
s-228
| Եւ իբրեւ լռեաց ի խաւսիցն. ասէ ցՍիմովն՝ խաղացո ի խորն, եւ արկէք զգործիս ձեր յորս: |
s-229
| Պատասխանի ետ Սիմովն եւ ասէ ցնա՝ վարդապետ. զամենայն գիշերս աշխատ եղեաք. եւ ոչ ինչ կալաք՝ բայց վասն քո բանիդ արկցուք զգործիսս: |
s-230
| Զայս իբրեւ արարին. փակեցին ի ներ բազմութիւն ձկանց յոյժ՝ մինչեւ պարպատեին ուռկանք նոցա՝ |
s-231
| եւ ակնարկեին որսակցացն ի միւս նաւն. գալ աւգնել նոցա: Եւ եկին եւ լցան երկոքին նաւքն. մինչեւ մերձ յնկղմել նոցա: |
s-232
| Իբրեւ ետես Սիմովն Պետրոս՝ անկաւ առ ծունգսն Յիսուսի եւ ասէ՝ ի բաց գնա յինէն Տէր՝ զի այր մի մեղաւոր եմ ես՝ |
s-233
| քանզի ահ պատեաց զնա՝ եւ զամենեսին որ ընդ նմայն եին. վասն որսոյ ձկանցն զոր ըմբռնեցին: Նոյնպէս զՅակովբոս եւ զՅովհաննէս զորդիսն Զեբեդեայ. որ եին որսակիցք Սիմովնի: |
s-234
| Եւ ասէ ցՍիմովն Յիսուս մի երկնչիր, |
s-235
| յայսմ հետէ զմարդիկ որսայցես ի կեանս: |
s-236
| Եւ հանեալ զնաւն ի ցամաք, թողին զամենայն. եւ գնացին զհետ նորա: |
s-237
| Եւ եղեւ ի հասանելն նորա ի մի քաղաքացն. ահա այր մի լի բորոտութեամբ, |
s-238
| իբրեւ ետես Յիսուս. անկեալ ի վերայ երեսաց աղաչեաց զնա եւ ասէ՝ Տէր՝ եթե կամիս. կարող ես զիս սրբել: |
s-239
| Ձգեաց զձեռն իւր. հասոյց ի նա եւ ասէ՝ կամիմ սրբեաց: |
s-240
| Եւ վաղվաղակի գնաց ի նմանէ բորոտութիւնն: |
s-241
| Եւ նա պատուիրեաց նմա մի ումեք ասել՝ երթ ցոյց զանձն քո քահանային՝ եւ մատո պատարագ վասն սրբութեան քո, որպէս եւ հրամայեաց Մովսէս ի վկայութիւն նոցա: |
s-242
| Եւ յորդէր առաւել բանն զնմանէ, եւ ժողովեին ժողովուրդք բազումք լսել. եւ բժշկել ի հիւանդութենէ իւրեանց: |
s-243
| Եւ նա խոյս տայր յանապատ տեղիս՝ եւ կայր յաղաւթս: |
s-244
| Եւ եղեւ ի միում աւուրց եւ ինքն ուսուցանէր. եւ փարիսեցիքն եւ աւրինացն. վարդապետք նստեին՝ որ ժողովեալ եին յամենայն քաղաքաց Գաղիղեացւոց, եւ Հրէաստանի. եւ Երուսաղեմի՝ |
s-245
| եւ զաւրութիւն Տեառն էր ի բժշկել զնոսա: |
s-246
| Եւ ահա արք բերեին մահճաւք զայր մի որ էր անդամալոյծ. եւ խնդրեին զնա մուծանել ի ներքս եւ դնել առաջի նորա՝ |
s-247
| Եւ իբրեւ ոչ գտանեին թե ընդ որ մուծանիցեն զնա ի ներքս վասն ամբոխին. ելին ի տանիս՝ եւ ի ցուոցն կախեցին զնա եւ իջուցին մահճաւքն հանդերձ ի մէջ առաջի Յիսուսի: |
s-248
| Եւ տեսեալ զհաւատսն նոցա. ասէ ցնա՝ այր դու՝ թողեալ լիցին քեզ մեղք քո: |
s-249
| Սկսան խորհել դպիրքն եւ փարիսացիք եւ ասեն՝ ո՞ է սա որ խաւսի զհայհոյութիւնս ո՞ կարէ թողուլ զմեղս. բայց միայն Աստուած: |
s-250
| Իբրեւ գիտաց Յիսուս զխորհուրդսն նոցա, պատասխանի ետ եւ ասէ ցնոսա զի՞ խորհիք ի սիրտս ձեր՝ |
s-251
| Զի՞նչ դիւրագոյն է՝ ասել թողեալ լիցին քեզ մեղք քո՝ եթե ասել արի եւ գնա: |
s-252
| Այղ զի գիտասջիք թե իշխանութիւն ունի որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս՝ ասէ ցանդամալոյծն՝ քեզ ասեմ, արի առ զմահիճս քո. եւ երթ ի տուն քո: |
s-253
| Եւ առժամայն յարուցեալ առաջի ամենեցուն՝ առ զիւրեւ յորոյ անկեալն դնէր. գնաց ի տուն իւր եւ փառաւոր առնէր զԱստուած: |
s-254
| Զարմանք կալան զամենեսին՝ եւ փառաւոր առնեին զԱստուած՝ լի եղեն ահիւ եւ ասեն. եթե տեսաք այսաւր նոր նշանս: |
s-255
| Եւ յետ այնորիկ ել անտի. եւ ետես մաքսաւոր մի որում անուն էր Ղեւի՝ զի նստէր ի մաքսաւորութեան. եւ ասէ ցնա՝ եկ զկնի իմ: |
s-256
| Եւ թողեալ զամենայն. յարեաւ գնաց զկնի նորա: |
s-257
| Եւ արար ընդունելութիւն մեծ նմա Ղեւի ի տան իւրում: |
s-258
| Եւ էր ժողով բազում մաքսաւորաց՝ եւ այլոց որ եին բազմեալ ընդ նոսա: |
s-259
| Եւ տրտնջեին փարիսեցիքն եւ դպիրքն նոցա զնմանէ առ աշակերտսն նորա եւ ասեին՝ ընդէ՞ր ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէք եւ ըմպէք: |
s-260
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ ոչ ինչ են պիտոյ բժիշկք ողջոց, այլ հիւանդաց՝ |
s-261
| ոչ եկի կոչել զարդարս՝ այղ զմեղաւորս յապաշխարութիւն: |
s-262
| Եւ նոքա ասեն ցնա՝ ընդէ՞ր աշակերտքն Յովհաննու պահեն ստէպ, եւ խնդրուածս առնեն. նոյնպէս եւ փարիսեցւոցն՝ եւ քոյքդ, ուտեն եւ ըմպեն: |
s-263
| Եւ նա ասէ ցնոսա՝ միթե կարո՞ղ էք մանկանց առագաստի. մինչ փեսայն ընդ նոսա իցէ հրաման տալ պարհել. |
s-264
| եկեցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանէ փեսայն. |
s-265
| ապա պահեսցեն յաւուրսն յայնոսիկ: |
s-266
| Ասաց եւ առակ մի առ նոսա՝ թե ոչ ոք արկանէ ի նոր հանդերձէ ի վերայ հնացեալ ձորձոյ՝ ապա թե ոչ եւ զնորն պատառէ. եւ ընդ հնոյն չմիաբանի կապերտն որ ի նորոյն: |
s-267
| Եւ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս. ապա թե ոչ պայթուցանէ գինին նոր զտիկսն հինս՝ ինքն հեղու. եւ տիկքն կորնչին՝ |
s-268
| այղ գինի նոր ի տիկս նորս արկանելի է՝ եւ երկոքին պարհին՝ |
s-269
| եւ ոչ ոք ըմպէ զհինն եւ կամիցի նորն՝ քանզի ասէր եթե հինն քաղցրագոյն է: |
s-270
| Եւ էր այր մի ի փարիսացւոց անտի. Նիկոդէմոս անուն նորա, իշխան հրէից՝ |
s-271
| սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա՝ ռաբբի՝ գիտեմք թե յԱստուածոյ եկեալ ես վարդապետ՝ զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես. եթե ոչ Աստուած իցէ ընդ նմա: |
s-272
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա՝ ամէն ամէն ասեմ քեզ՝ եթե ոչ ոք ծնցի վերստին. ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուածոյ: |
s-273
| Ասէ ցնա Նիկոդէմոս՝ զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ՝ մի թե մա՞րթ իցէ անդրէն յորովայն մաւր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել: |
s-274
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ՝ ամէն ամէն ասեմ քեզ՝ եթե ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի հոգւոյ. ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուածոյ: |
s-275
| Զի ծնեալն ի մարմնոյ. մարմին է՝ եւ ծնեալն ի հոգւոյ. հոգի է: |
s-276
| Դու մի զարմանար թե ասացի քեզ պարտ է ձեզ ծնանել վերստին՝ զի հողմն ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես. այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ՝ սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի հոգւոյն: |
s-277
| Պատասխանի ետ Նիկոդէմոս եւ ասէ ցնա՝ զիա՞րդ մարթի այդմ լինել: |
s-278
| Պատասխանի Յիսուս եւ ասէ ցնա՝ դու ես վարդապետ Իսրայեղի. եւ զայդ ո՞չ գիտես: |
s-279
| Ամէն ամէն ասեմ քեզ՝ զի զոր ինչ գիտեմք խաւսիմք՝ եւ զոր տեսաք վկայեմք. եւ զվկայութիւն մեր ոչ ընդունիք: |
s-280
| Իսկ արդ եթե զերկրաւորս ասացի ձեզ՝ եւ ոչ հաւատայք. զիա՞րդ եթե զերկնաւորսն ասացից հաւատայցէք |
s-281
| Եւ ոչ ոք ել յերկինս՝ եթե ոչ որ էջն յերկնից որդի մարդոյ. որ էն յերկինս: |
s-282
| Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զաւձն յանապատի. նոյնպէս բարձրանալ պարտ է որդւոյ մարդոյ՝ զի ամենայն որ հաւատայ ի նա. ընկալցի զկեանսն յաւիտենականս: |
s-283
| Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ՝ մինչեւ զորդին իւր միածին ետ՝ զի ամենայն որ հաւատայ ի նա. մի կորիցէ՝ այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս: |
s-284
| Զի ոչ առաքեաց Աստուած զորդի իւր յաշխարհ թե դատեսցի զաշխարհ այղ զի փրկեսցի աշխարհ նովաւ: |
s-285
| Որ հաւատայ ի նա. ոչ դատապարտեսցի՝ եւ որ ոչ հաւատայ ի նա. արդէն իսկ դատապարտեալ է՝ զի ոչ հաւատայ յանուն միածնի որդւոյն Աստուածոյ: |
s-286
| Եւ այս իսկ է դատաստան՝ զի լոյս եկն յաշխարհ. եւ սիրեաց մարդիկ զխաւար առաւել քան զլոյս՝ զի եին գործք իւրեանց չարութեամբ՝ զի ամենայն որ զչար գործէ. ատեայ զլոյս՝ եւ ոչ գայ առ լոյսն. զի մի յանդիմանեսցին գործք նորա՝ |
s-287
| իսկ որ առնէ զճշմարտութիւն գայ առ լոյսն՝ զի յայտնի լիցին գործք նորա թե Աստուածով գործեցան: |
s-288
| Յետ այնորիկ եկն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի. եւ անդ շրջէր նոքաւք հանդերձ եւ մկրտէր: |
s-289
| Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱենովն մերձ առ Սաղիմ. զի ջուրք բազումք եին անդ, եւ գային եւ մկրտեին: |
s-290
| Զի չեւ եւս էր արկեալ զՅովհաննէս ի բանդ: |
s-291
| Եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ հրեի վասն սրբութեան՝ |
s-292
| եկին առ Յովհաննէս |
s-293
| ասեն ցնա՝ ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր. ահաւանիկ նա մկրտէ՝ եւ ամենեքին գան առ նա: |
s-294
| Պատասխանի ետ Յովհաննէս եւ ասէ՝ ոչ կարէ մարդ առնուլ յանձնէ եւ ոչ ինչ. եթե ոչ իցէ տուեալ նմա յերկնից ի վերուստ: |
s-295
| Դուք ձեզէն վկայէք ինձ. զի ասացի ձեզ թե չեմ ես Քրիստոսն՝ այղ թե առաքեալ եմ առաջի նորա: |
s-296
| Որ ունի հարսն. նա է փեսայ՝ իսկ բարեկամ փեսային որ կայ եւ լսէ նմա. ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային: |
s-297
| Արդ այս ուրախութիւն որ իմս է լցեալ է |
s-298
| նմա պարտ է աճել, եւ ինձ մեղմանալ: |
s-299
| Որ ի վերուստն գայ. ի վերոյ է քան զամենայն՝ |
s-300
| որ յերկրէ աստի է. յերկրէ է, եւ յերկրէ խաւսի: |