Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 401 - 500 of 1974 • previousnext

s-401 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին
s-402 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, 2019 թվականի մայիսի 25-27-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`
s-403 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
s-404 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
s-405 2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
s-406 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում:
s-407 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
s-408 3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
s-409 4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմ:
s-410 5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
s-411 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-412 1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված՝ «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
s-413 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
s-414 3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
s-415 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-416 10 Մայիսի 2019, 526 - Ա
s-417 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
s-418 Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-419 1. Հավանություն տալ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
s-420 2. Միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով՝ դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
s-421 3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու մասին որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
s-422 4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին:
s-423 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-424 10 Մայիսի 2019, 521 - Ա
s-425 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
s-426 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
s-427 1. Հավանություն տալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
s-428 2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
s-429 Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
s-430 Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:
s-431 Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
s-432 Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև:
s-433 Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները:
s-434 Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:
s-435 Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով:
s-436 Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:
s-437 Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:
s-438 Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները:
s-439 Հայրիկը խմում է, որովհետև չի կարողանում չխմել:
s-440 Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը:
s-441 Դաստակի շարժումը սահուն է, արագ:
s-442 Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է իմ ու մայրիկի գաղտնիքը:
s-443 Հացը բկիս է կանգնել:
s-444 Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ:
s-445 Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի:
s-446 Մեղքս գալիս է:
s-447 Անցնում են րոպեներ:
s-448 Հայրս անհանգիստ է:
s-449 Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում:
s-450 Հևում է:
s-451 Չի հասկանում, ինչու է վատ զգում:
s-452 Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծող շան աչքերում:
s-453 Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ:
s-454 Հայրիկը սկսում է ոռնալ:
s-455 Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:
s-456 Հաբը ազդում է:
s-457 Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ:
s-458 Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր կողքն եմ եղել:
s-459 Հաջորդ օրը չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը:
s-460 Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում պատին:
s-461 Հերիք է:
s-462 Հերիք է:
s-463 Ամանորին մի քանի օր է մնացել:
s-464 Խոզի բուդը պատրաստ է:
s-465 Բնակարանի դուռը բանալիովս բաց եմ անում:
s-466 Ձայն եմ տալիս, չեն պատասխանում:
s-467 Տանը մարդ չկա:
s-468 Մտնում եմ ծնողներիս սենյակ:
s-469 Հայրիկը մեջքով կանգնած է:
s-470 Չի զգում, որ ներսում եմ:
s-471 Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է:
s-472 Կանգնած եմ:
s-473 Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է:
s-474 Արտասվում է:
s-475 Մամայիդ չասես, խնդրում եմ:
s-476 Ինչ ուզես` քեզ կառնեմ:
s-477 Ես հինգերորդ դասարան եմ տեղափոխվում, պապիս գրադարանից գրքեր եմ գողանում ու սպասում եմ հորս խոստումին:
s-478 Հունվարի մեկին նա հսկայական երաժշտական կենտրոնը ձեռքին ներս է մտնում:
s-479 Կաշառք` լռության դիմաց:
s-480 Ինձ թվում է երաժշտական կենտրոնից օղու, սխտորի ու ներսս վառող կեղծիքի հոտ է փչում:
s-481 Ես հայրիկին ամեն օր, թաքուն, օղի եմ տալիս, դրա համար էլ տանը ամենից շատ նա ինձ է սիրում:
s-482 Երախտապարտ է:
s-483 Մենք ամառանոց ունենք:
s-484 Հայրիկն է կառուցել:
s-485 Միակ վայրն է որտեղ ես ինձ մարդ եմ զգում, ասում է նա:
s-486 Ճանապարհին կանգնում ենք փայտե խանութի դիմաց, վաճառողուհին առանց հարցնելու մեկնում է մեկ շիշ կոլան և օղին:
s-487 Ես խաղում եմ այգում, վայելում եմ հյութը և գիտեմ, որ հայրիկը խոհանոցում տասը րոպեն մեկ թրջում է ստամոքսը:
s-488 Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի, որ ես գիտեմ և օգտագործում է ինձ, բայց ոչինչ, թող այդպես լինի:
s-489 Ես իմ տասը րոպեն պահպանում եմ, առանց վայրկյան խախտելու, մինչև հայրիկը խմի, վերջացնի ողջ շիշը:
s-490 Տուն ենք վերադառնում սիրահարների պես գրկախառնված` ցեխոտ ու քերծվածքներով:
s-491 Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի:
s-492 Հայրս ընկնում է անկողին:
s-493 Ոչ ոք սենյակ չի մտնում:
s-494 Նա մենակ է:
s-495 Մայրիկը քրոջս հետ է քնում:
s-496 Գիշերվա կեսին ես մտնում եմ սենյակ, թթվածին չկա, պատերը օղի են շնչում:
s-497 Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված:
s-498 Ուզում եմ լսել խռմփոցը` համոզվելու համար, որ չի մահացել:
s-499 Ձայն չկա:
s-500 Դողալով մատներս կպցնում եմ ճակատին` երակները պայթում են:

Text viewDownload CoNNL-U