Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 202 - 301 of 1974 • previousnext

s-202 Հաճախ Լուկրեցիան կռվում էր նրա համար ետնախորշերի բնակիչների հետ՝ տղամարդկանց և կանանց, ծեծկռտվում էր մինչև արյունլվիկ լինելը և, փախցնելով բոլորին, Արմինուսին տանում իր հետ։
s-203 «Այս բոլորը քո պատճառով է, ասում էր Լուկրեցիան, քեզ տանել են ուզում չար մարդիկ»...
s-204 Փոքրիկ մուրացկանը չէր հասկանում, թե ինչու են ուզում իրեն տանել և հարցական նայում էր կնոջը։
s-205 «Սպանել են ուզում, կորցնել են ուզում, հրեշները...
s-206 Բայց ես ոչ ոքի չեմ տա քեզ, մի՛ վախենա։
s-207 Դու չես ուզում ուրիշին, ճի՞շտ է»...
s-208 Արմինուսը գլխով էր անում և համբուրում նրա ձեռքը։
s-209 Նրանք միշտ տարբեր տեղեր էին գիշերում։
s-210 Երբեմն քաղաքի նկուղներում, երբեմն՝ քաղաքից դուրս։
s-211 Բայց երբ Լուկրեցիան կասկածում էր որևէ մեկին, վատ բան էր սպասում նրանից, վերցնում էր տղայի ձեռքից, հեռանում ու գտնում մի ուրիշ ապաստարան։
s-212 Լուկրեցիան հաճախ գինովցած էր լինում և գինովցած ժամանակ ավելի էր քնքշանում Արմինուսի նկատմամբ։
s-213 Երբ Լուկրեցիան հիվանդանում էր, հիվանդանում էր նաև Արմինուսը։
s-214 Ու միասին փաթաթվում-պառկում էին փալասների մեջ՝ մինչև կկազդուրվեին։
s-215 Լուկրեցիան միշտ տղայից ավելի շուտ էր ոտքի ելնում։
s-216 Երբ կարմրում էր Լուկրեցիայի մարմինը, կարմրում էր նաև Արմինուսի մարմինը։
s-217 Վերքեր էին առաջանում կնոջ մարմնին, նույն ձևի վերքեր էին հայտնվում նաև տղայի վրա. ասես մի մարմին լինեին նրանք՝ փոքրիկ տղան և պառավ կինը։
s-218 Միայն մի անգամ Լուկրեցիան չկարողացավ Արմինուսից շուտ առողջանալ։
s-219 Այդ էր ու այդ, այդպես էլ մնաց։
s-220 Արմինուսը գնում էր, ձեռքը մեկնում փողոցի անկյուններում, կամ աղբանոցում ուտեստի մնացուկ գտնում և բերում նվաղած կնոջը։
s-221 Եվ մի օր Լուկրեցիան սառեց։
s-222 Արմինուսը հասկացավ, որ նա մեռել է, հայի որդին դիակներ հաճախ էր տեսնում ետնախորշերում, հոտոտեց նրա մարմինը, տեսավ, որ նրա հոտն էլ էր մահացել, թողեց Լուկրեցիային, փալասներով ծածկեց նրա մարմինը ու հեռացավ։
s-223 Արմինուսը մնաց մենակ։
s-224 Մանկությունն անցավ Եդեսիայի փողոցներում, քնում էր այստեղ ու այնտեղ, որտեղ ուտելիք կար և մարդու մարմին։
s-225 Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։
s-226 Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։
s-227 Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։
s-228 Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։
s-229 Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։
s-230 Գեղցի դու գեղցի. թե՝ հորս ազիզ արև ամենանվիրական ցանկությունս էն ա, որ մարդամեկին պիտի բերդերում փտացնեմ։
s-231 Ձուկը աչքերը պլզում է գեղցու վրա. երևի նոր է հասկանում, թե ում ձեռքն է ընկել ու փոշմանում Աղստև գետը ընդհանրապես մտնելու համար։
s-232 Բայց դե պայմանը պայման է։
s-233 «Լավ», ասում է ձուկը, «Էն երկուսն էլ ասա ու բրախի գնամ»։
s-234 «Ցանկություն համար երկու. ուզում եմ թագավոր դառնամ, էս երկիրը ես կառավարեմ, կուշտ փոր հաց ուտեմ ու աշխարհ տեսնեմ»։
s-235 «Օ-քեյ». ասում է աշխարհ տեսած ձուկը։
s-236 «Ցանկություն համար երեք. ուզում եմ իմ գեղացիք էն լեռնցիքի պես դուխով դառնան, որ թասիբներին էլ կպնող չլինի»։
s-237 «Հասկանում եմ». հոգոց է հանում լեռնցիքի ձեռքից ահագին քաշված ձուկը, հետո Նեպտունի արևով, օվկիանոսի կապուտակ գույնով, իր սաղուսատկածով երդվում, թե գեղցու ասածները կանի։
s-238 Գեղցին ձկանը վեր է գցում առուն։
s-239 Վեր գցելուն պես էս ձուկը, իր խոսք տվածի համաձայն, յուր ձկնային ուղեղում շուտասելուկի պես կրկնում է գեղցուն տված խոստումները, դրանց հավելելով լատինական ծեծված ասացվածքներ, որոնք, ինչպես պարզվում է, կախարդական նշանակություն ունեն։
s-240 Բայց քանի որ ձուկը, ինչպես վերևում գուշակեցինք, կատարյալ դեբիլ էր, լատինական ասացվածքներն էլ կիսատ պռատ է հիշելուց լինում ու արդյունքում ստացվում է մի բոլոլա ու ահավոր բազար...
s-241 Թողնենք ոսկե ձկանը էն առվի ցեխում անհույս լռված, դառնանք գեղցուն, որ թրքոտ տրեխներով վերադառնում է իր տունը, իր կնկա մոտ։
s-242 Մտնում է տուն, ու ինչ տեսնի. տունը վերածվել է պալատ (իհարկե՝ գեղցիական չափանիշներով), կնկա կոտրած տաշտակը՝ ծագող արևի երկրի մայրու ծառից սարքած մի հոյակապ կառք, տան հավն ու ճիվը արքայական ասպազենքով թիկնապահների են վերածվել՝ ականջներին պարուրաձև զրթիկներ, խոսելիս էլ զապոնկաների հետ են խոսում ու անընդհատ խշշխշշացնում։
s-243 Գեղցին աշխարհով մին է լինում, տնեցիքին, հեռու-մոտիկ հարազատ-բարեկամներին (բացի մեկից, ում փող էր պարտք. էդ մեկին բռնել է տալիս), աներձագ-բաջանաղներին լցնում է արքայական կառքը ու թագավորանիստ մայրաքաղաք, ու՞ր ես, եկա։
s-244 Հասնում է թե չէ, զորք է ղրկում թշնամուն շղթայակապ բերդը տանելու։
s-245 Բայց հիշում եք չէ՞ , որ ձուկը դեբիլ էր։
s-246 Խոստացածի կեսը պատշաճ արել էր (homo homini...), էն մի կեսը՝ անճոռնի ու կիսատ (lupus lapis est)։
s-247 Արդյունքում բռնելը՝ բռնում են, համա կարում չեն մի խելքը գլխին դատավոր գտնեն ողջ տերությունումը, որ էդ լեռնցի թշնամուն մարդավայել դատի, տանեն կախեն, իրենք նրանից պրծնեն, նա էլ՝ սրանցից։
s-248 Ու, դարձյալ, քանի որ ձուկը դեբիլ էր (հալալ քուր-աղբոր մերձեցումից գոյացած ձկնկիթից էր սերում), գեղցու կառավարումն էլ մեղմ ասած՝ իդեալական չէր (si vis pacem pachik para bellum)։
s-249 Ու էդպես էլ դեբիլավարի երկիրը կառավարում էին։
s-250 Բայց չմոռանաք, հա՜ , սաղ էն դեբիլ ձուկն էր մեղավոր։
s-251 Լատիներենի դասերից թռել էր։
s-252 Գեղցու համագեղացիքը, համա, շատ էլ ոգևորվել էին իրենց տեղական գեղցու անակընկալ հաջողություններից ու համոզված էին, որ իրենց ապրուստը այլևս հեշտությամբ են հոգալու։
s-253 Համա դեբիլ կառավարիչների կառավարած երկրին ոչ մի կախարդություն չի օգնի. ապրուստը գնալով վատանում էր (անկախ արքայական հաշվիչ պալատի լավատեսական հաշվարկներից), երաշտն էն կողմից էր վրա տալիս, կողքի հարևաննին՝ էն։
s-254 Գեղացիքն էլ որոշեցին, որ իրենց գլխի ճարը իրենք պիտի տեսնեն։
s-255 Դուխ հավաքեցին ու գնացին արքայական որսատեղին թալանելու։
s-256 Ճամփին արքայական զորքին ու եգերներին մի լավ քոթակեցին, որսատեղին ավիրեցին ու գնացին իրենց տներով։
s-257 Դու մի ասա էս ցանկության վրից էն դեբիլ ձուկը In vino veritas-ի փոխարեն մրմնջացել էր In vino varitas, ու գեղցու էս նվիրական ցանկությունն էլ հաջողությամբ վարի տվել։
s-258 Վերադառնանք ձկանը... խեղճ ձուկը ցեխի մեջ լռված խռխռացնում էր, տանջվում ջրի պակասից ու, առավել՝ խղճի խայթից, քանի որ միտն եկել էր, որ գեղցուն մոռացել էր զգուշացնի, թե երեք ցանկությունների ազդեցությունը կես բյուր օր է (ի վերջո էներգիայի պահպանման օրենքը նույնիսկ Նեպտունի ժառանգները չեն կարող փոխել), ինչից հետո կառքն էլի տաշտակ է դառնալու, թիկնապահները՝ հավ, վեզիրն էլ՝ դդում։
s-259 Իսկ բերդից դուրս եկած թշնամին, խաբված խալխն ու հիասթափված երևելի մեծամեծները (ում հարազատներին գեղցին բանտարկությամբ էր սպառնում, ինչ է թե խալխի մտքով իսկ չանցնի, թե գեղցին մեծամեծների դուռն էլ էր գնացել օժանդակություն ստանալու խնդրանքով) դեռ հաշիվ պիտի պահանջեն։
s-260 Երկնքից ընկավ երեք բամիա (Hibiscus esculentus, փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս), քանի որ էս ախմախ հեքիաթի վերջում նույնիսկ Լարսի ոլորաններում մի ամիս լռված ու փտած խնձոր դժվար թե ընկներ։
s-261 Մինը՝ գեղցուն, որպես հիշեցում, որ երազանքներն իրականանում են խելքի, նվիրումի ու աշխատասիրության, ոչ թե պատահականությունների ու նախկին դաժան արքաների նկատմամբ եղած ատելության հաշվին։
s-262 Մինը՝ խալխին, որ դեբիլ ձկան կիսատ-պռատ կախարդությունների զոհ չդառնա ու մտածել սովորի, մինն էլ էս բլոգի հեղինակին, որ ժանգոտած բլոգը ճահճից հանի ու ավելի պակաս հոռետեսությամբ նայի ապագային։
s-263 Օրհուսում գրողների մի նոր խումբ է ստեղծվել։
s-264 Էսօր առաջին հանդիպումն էր, որի ընթացքում լիքը զրույցներից բացի նաև մի փոքր վարժություն արեցինք։
s-265 Էս էլ իմ գրածն է՝ թարգմանված հայերեն։
s-266 - Քո երկիրը մահմեդակա՞ն է։
s-267 - Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։
s-268 - Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։
s-269 Քո երկիրը. ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։
s-270 Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։
s-271 Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։
s-272 Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։
s-273 Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։
s-274 Ուղղում ես նրանց։
s-275 Ներողություն են խնդրում։
s-276 Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։
s-277 Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։
s-278 Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։
s-279 Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։
s-280 Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք է, որտեղ չափահաս տարիքում ոտք չեմ դրել։
s-281 Ես ինքս ինձ գտել եմ Չեխիայում։
s-282 Դեպրեսվել եմ Գերմանիայում։
s-283 Ուժասպառ եմ եղել Ֆինլանդիայում։
s-284 Ազատությունը զգացել եմ Նիդեռլանդներում։
s-285 Երգել եմ Իռլանդիայում։
s-286 Սիրտս կոտրվել է Իսլանդիայում, ապաքինվել՝ Մալթայում։
s-287 Սիրել եմ Դանիայում։
s-288 Իսկ իմ տունը Կոպենհագենի արևմուտքում Թոնդերգեյդ տասնմեկ հասցեի մի պստիկ բնակարան է, որտեղ մեր հայկական-դանիական աշխարհն ենք ստեղծել։
s-289 Այնպես որ, եթե մյուս անգամ հիշատակեք քո երկիրը, հարցնելու եմ՝ որ մեկը։
s-290 Երեք տարի բաղնիքս չէր սարքվում:
s-291 Փողը հավաքում, հավաքում էի, հավաքվում էր՝ մտածում էի՝ ավել գումար է, հիվանդ երեխա է, չգիտեմ ինչ է, դրա համար է...:
s-292 Ինչու եմ ասում սա:
s-293 Ինչ-որ գումար կարելի է ավելացնել միշտ էլ:
s-294 Մի ընտանիքի մասին էի կարդացել, որ տատի թոշակով էին միայն ապրում, աշխատանք չէին գտնում, բայց տան հարսը խտացրած կաթ էր «ձեռք բերել», ուրիշ երեխայի էր տվել...:
s-295 Տատին հարցրել էին ինչով օգնենք, ասել էր՝ ալյուր... ու ամաչել էր:
s-296 Մարդն ուզում է կարևոր լինի՝ ինքնաբավ լինի, իր ընտանիքը ինքնուրույն պահի, ... իր որդուն հպարտությամբ ուղարկի բանակ, իր զավակների, ծնողների, իր առողջության մասին ինքնուրույն հոգա...:
s-297 Սա նվազագույնն եմ ասում:
s-298 Մարդն ուզում է իրացվի որպես մարդ:
s-299 Գուցե նաև դրա համար միշտ էլ, նույնիսկ եթե մարդը մուրացիկ է կամ տատի թոշակով ապրող, մի խտացրած կաթ, կամ մի հազար դրամ «ավելացնի»՝ ինքն իր աչքին մարդ մնալու համար:
s-300 Բայց նրանք, ում անընդհատ օգնում են՝ ճնշված են ապրում, նրանք, ովքեր ավել գումար են գտնում իրենց ունեցածի մեջ՝ մեղքի զգացումով են ապրում:
s-301 ՉԻ ԿԱՐԵԼԻ հասարակությանը, մարդկանց, մարդուն,... ստիպել մեղքի զգացումով ապրել՝ օգնել, թե այս մի անգամ չօգնելու,... ավել է գումարը, թե ինքն արժանի է մի շոր իրեն գնելու,... կամ՝ ինքը ինչը չի արել ճիշտ, որ այդքան ուրիշների օգնության կարիք ունի... այս մտքերով ապրել ստիպել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Text viewDownload CoNNL-U