s-101
| – Դե որ ես քեզ չեմ տեսել, դու ինձ ո՞նց կտեսնես։ |
s-102
| Լսի, մեկ էլ ո՞ւր գնաս-հասնես քաղաք, արի էսօր ինձ մոտ մնա, առավոտ կգաս` գործդ կանես, հը՞ ։ |
s-103
| Առավոտվա լույսերի մեջ գիտե՞ս ոնց ա պլպլում, ինչ գույներ ա խաղացնում անտերը... |
s-104
| Վայ, մեղա քեզ, Տեր, մեղա, մարդուս լեզվից միամիտ ինչ ասես չի թռնի, մեղա։ |
s-105
| – Մեծ մեղք էր, մեղա ասելով վայ թե չպրծնես։ |
s-106
| – Ինչի՞ , Աստված չգիտի՞ , որ միամիտ ասված խոսք էր ու էն էլ էլի սիրով էր ասված, մեռնեմ Աստծուս զորությանը, նա ամեն բան գիտի ու հասկանում ա։ |
s-107
| – Ուրեմն փրկված ես։ |
s-108
| – Բա ոնց։ |
s-109
| Հիմա ինչ ես ասում, գալիս ե՞ս ։ |
s-110
| Լավ արաղ ունեմ` տանձի, լավ պանիր` ոչխարի... |
s-111
| – Հեռո՞ւ է։ |
s-112
| – Չէ։ |
s-113
| Էն բլրի թարս փեշին ա, հանգիստ գնալով` կես ժամ։ |
s-114
| Գնացի՞նք ։ |
s-115
| – Ծերուկը ոտքի ելավ. անտառապահի հնամաշ համազգեստը մեծ էր վրան։ |
s-116
| Կողք-կողքի քայլող շան և տիրոջ քայլվածքները նման էին։ |
s-117
| Զուր չեն ասում, որ շներն ի վերջո նմանվում են իրենց տերերին։ |
s-118
| Հնարավոր է` որ ամենևին էլ այդպես չէ։ |
s-119
| Սակայն այս երկուսը հաստատ նման էին իրար։ |
s-120
| Զգաստացան, ինչ-որ բան զգացին։ |
s-121
| Թխկ, թխկ` թխկացրին սապոգները, թփ, թփ, թփ, թփ` թփթփացրին թաթերը` արահետից դուրս, թփերի հետևում` թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ։ |
s-122
| Շունը նորից արահետ եկավ, այս ու այն կողմ նայեց, հրացանն իջեցրեց ուսից ու դարձյալ մտավ թփերի մեջ։ |
s-123
| Ծերուկը բրդոտ գլուխը հանեց ծառի հետևից, հոտոտեց օդն ու դարձյալ ետ գնաց։ |
s-124
| «Էլի ծառ են կտրել անտերները»,– մրթմրթաց շունը, հանեց գլխարկն ու քորեց գլուխը, դժգոհ փնչացրեց և նստեց տիրոջ կողքին։ |
s-125
| «Այ թե մի ձեռս կընկնեք, ես ձեր տիրու... |
s-126
| Գնացի՛նք »։ |
s-127
| Կաչաղակների կաչկաչյուն, փութանցիկ զեփյուռից անհանգստացած սաղարթներ, բույրեր, բույրեր... |
s-128
| Հոտ։ |
s-129
| Տհաճ հոտ։ |
s-130
| Ոտքերի տակ` փշրվող ապակու ձայն, թիթեղի ճռռոց։ |
s-131
| Թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ... |
s-132
| 1987 թվականի մայիսի վերջին՝ ավարտական երեկոյի օրը, Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, և 1988 թվականի ճիշտ փետրվարի 20-ին՝ երբ օպերայի բակն ալեկոծվում էր, օպերայից մի կանգառ ներքև՝ Մարգարյանում, փաստորեն, ծննդաբերեց։ |
s-133
| 1987-ի մայիսյան էդ օրը պիտի որ տասնվեցուկես տարեկան լիներ, չնայած մայրը հետո, երբ սայթաքելու հետևանքով աղջկա փորը սկսեց կլորանալ, ասում էր. «Փաստորեն տասնյոթը վաղուց է լրացել»։ |
s-134
| Ավարտական երեկոյի օրն էր, ավելի ճիշտ երեկոյից հետո, գիշերով, մի քանի բաժակ էլ գինի էր խմել, տուն էին գալիս, այսինքն իրենց դասարանի մի քանի տղաներ իրեն տուն էին ուղեկցում։ |
s-135
| Սայթաքեց։ |
s-136
| Ու սայթաքեց փիս մի տեղում։ |
s-137
| Իսկ էդտեղ՝ հենց փողոցի մեջտեղում (մի այլ տարբերակով՝ պուրակի ծառերի տակ, երրորդ տարբերակով՝ իրենց հսկա բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում) մի ոստ էր ցցված։ |
s-138
| Ու թարսի պես էդ ոստը, փաստորեն... |
s-139
| Ակաթը, իր ասելով, ճչացել էր, զգացել, որ ցավ առավ ու արյուն է հոսում։ |
s-140
| Մի խոսքով, երբ տուն հասավ, մայրն էլ զգաց, որ մի բան է պատահել, հետո, ոտքին արյան հետք նկատելով ու սայթաքելն իմանալով, վաշ-վիշ արեց, մտածեց՝ բժշկի դիմի՞ , թե՞ չէ։ |
s-141
| «Քոռանամ ես,— ասաց,— աղջիկս դժբախտացավ, դե արի ու հետո ապացուցիր, որ կուսությունը սայթաքելուց է կորցրել»։ |
s-142
| Այդ պատմությունը մայրը ստիպված էր հետո մի քանի անգամ պատմել, մանավանդ առաջին անգամ՝ բժշկի մոտ, երբ սա զննում էր աղջկան։ |
s-143
| Հետո ուզում էին ամեն ինչ թաքցնել, բայց երբ հարևանները սկսեցին փսփսալ, մայրը նորից ու նորից պատմեց սայթաքելու պատմությունը։ |
s-144
| Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էն էլ՝ ամո՜թ , հինգ-վեց տղայի ներկայությամբ, ու նրանք էլ, ստիպված, օգնել էին... |
s-145
| Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էնքան փիս, որ մի քանի ամիս անց փորը հստակորեն սկսեց կլորանալ։ |
s-146
| Մայրն աղջկա մարմնի հետ կատարվողը զգաց (բայց դեռ չխոստովանեց ու անգամ աղջկան էլ նորից չտանջեց) այն օրը, երբ համալսարանի իրավաբանականի ցուցակները կախեցին ու իրենք տեսան (չնայած վաղուց գիտեին), որ Ակաթը, փաստորեն, չի ընդունվել։ |
s-147
| Չորս հատ երեք էր ստացել։ |
s-148
| Դե, իրավաբանական հենց էնպես էր դիմել, որ հետո ասեր՝ «իրավաբանականից դուրս մնացի, փաստորեն, մի աչոկով», համ էլ, որովհետև իրենց դասարանի Արտուրիկն էլ էր իրավաբանական դիմել, իսկ ինքը թաքուն սիրահարված էր Արտուրիկին, բայց վերջինս, էն սայթաքելու օրվանից հետո իր հետ չէր խոսում։ |
s-149
| Թե ի՞նչ էր իմացել Ակաթին ուղեկցող տղաներից, հայտնի չէ, բայց Ակաթի հետ չէր խոսում։ |
s-150
| Դեռ վաղուց դասարանցիներն ասում էին, թե Ակաթը, ճիշտ է իրենց դասարանի գեղեցկուհին չէ, բայց, փաստորեն, ամենացանկալին է։ |
s-151
| Չէ, դե նրանք ասում էին ամենասեքսուալը, մանավանդ էն երեկոյի շորով։ |
s-152
| Իսկ Արտուրիկը, որ իրենց դասարանի ամենասիրունն էր, միշտ քիթը ցցած էր։ |
s-153
| Ակաթին Արտուրիկ անունը շատ էր դուր գալիս։ |
s-154
| Թեպետ գիտեր, որ գրվում է թ-ով, բայց ինքն իր թաքուն գրառումներում միշտ տ-ով էր գրում ու էդպես էլ արտասանում։ |
s-155
| Իսկ իր անունից խորշում էր՝ Ակա՜թ ։ |
s-156
| Հերը դպրոցում ընդամենը մի բանաստեղծություն էր անգիր արել՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը, ու ամենից շատ սիրել էր «Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով» տողը, դրա համար էլ աղջկա անունը Ակաթ էր դրել («Հո Կաթ չէի դնելու»,— ասում էր հերը), առանց իմանալու անգամ, թե ակաթն ինչ է նշանակում։ |
s-157
| Մի խոսքով, 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ օպերայի բակն ալեկոծվում էր, Ակաթը Մարգարյանում ծննդաբերում էր։ |
s-158
| Փաստորեն, 17 տարեկանում (թեպետ մայրը հետո բոլորին ասում էր, թե, փաստորեն, 18-ը վաղուց է լրացել) Ակաթը մայր դարձավ։ |
s-159
| Մանկաբարձների մի մասն օգնում էր՝ դժվար ծնունդ էր, մյուսները՝ «Լրաբեր» ու «Վրեմյա» էին նայում ու լուրեր բերում։ |
s-160
| Աղջիկ ծնվեց։ |
s-161
| Ակաթի հայրն աղջկա փորը կլորանալուց հետո նրանից երես էր թեքել, ոչ տեսնել էր ուզում, ոչ խոսել, իսկ երբ իմացավ, որ աղջիկ է ծնվել՝ «իրա նման լիրբ պիտի լինի, էլի» ասաց, ու կնոջը պատվիրեց. «Մեր տուն էլ չմտնի, բնակարան վարձիր, թող գնա իր համար ոնց ուզում է ապրի»,— ասաց, իսկ մտքում՝ «Կապույտ աղջիկ, ակաթի...»։ |
s-162
| «Թո՜ւ , ակաթ էի կարծում»։ |
s-163
| Թեպետ չգիտեր, թե ակաթն ինչ է։ |
s-164
| Փառք Աստծո, ձեռքները քարի տակ չէր, միսենյականոց վարձեցին. բայց դե մոր սիրտ էր, չէր դիմանում, ամեն օր գնում էր աղջկան օգնելու՝ երեխային լողացնելու, ճաշ եփելու և այլն։ |
s-165
| Համ էլ ամսական մի քիչ փող էր տալիս, որ աղջիկն ու թոռը կարողանային ապրել։ |
s-166
| Փաստորեն, հեղափոխությունն անցավ առանց Ակաթի ակտիվ մասնակցության, թեպետ ինքը դպրոցում միշտ էլ ակտիվ աղջիկ էր եղել՝ էլ ջոկատի խորհրդի անդամ, էլ կոմսոմոլի քարտուղարի տեղակալ։ |
s-167
| Բայց դե մայրանալուց հետո, մանավանդ՝ բացի իրենից հույսը մեկ էլ մոր վրա կարող էր դնել, ինքը, փաստորեն, ակտիվանալու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ցանկություն։ |
s-168
| Հեղափոխությունից հետո, երբ աղջիկը, փաստորեն, արդեն երեք տարեկան էր, մանավանդ՝ երբ հիսունանոցներն ու հարյուրանոցները փոխելու պատմությունը սկսվեց, ու երբ փողի արժեքը գնալով զրո էր դառնում, իսկ տան վարձն էլ սկսել էին դոլարով ուզել, ապրելը դժվարացավ։ |
s-169
| Հայրը, փաստորեն, հեղափոխության ցնցումներին չդիմանալով (մոր ասելով էր էդպես) 1991 թվականին, աշխատանքը կառավարական ավտոպարկում կորցնելու ցավից ինֆարկտ ստացավ ու մահացավ՝ էդպես էլ թոռանը չտեսնելով ու աղջկան չներելով։ |
s-170
| Հոր մահից հետո մայրն Ակաթին վերադարձրեց տուն. համ տան վարձը սկսեցին խնայել, համ էլ մայրը հանձն առավ երեխային խնամել, եթե Ակաթը գործ գտնի։ |
s-171
| Գործ գտավ նոր բացված տոնավաճառներից մեկում։ |
s-172
| Մայրանալուց հետո, հարևան տղաների ասելով, Ակաթն էլ ավելի ցանկալի, այսինքն՝ սեքսուալ էր դարձել։ |
s-173
| Իրենց հարևանությամբ գյուղից եկած մի աչքաբաց տղա էր վարձով ապրում։ |
s-174
| Նա էլ հենց գտավ գործը։ |
s-175
| Այդ տղան սեղանիկ ուներ էդ տոնավաճառում, ու փաստորեն, միասին էին աշխատում, գնում գործի, գալիս։ |
s-176
| Ակաթն էդ գործին համաձայնեց նաև այն պատճառով, որ էդ տղայի անունն էլ Արտուրիկ էր։ |
s-177
| Դե անունը նաև ցանկություններ էր բերում. մեկ-մեկ էլ գործից հետո, գիշերով, միասին տուն գալիս, Արտուրիկ-2-ի մեքենայի մեջ, երբեմն նաև՝ երբ մի քիչ ավել փող էր ընկնում ձեռքներն ու կարող էին շուկայի կողքի հյուրանոցում մի սենյակ վերցնել մի քանի ժամով... |
s-178
| Տղայի վարձով սենյակն էլ հարմար էր, բայց դե իրենք ամբողջ օրը աշխատում էին, ոչ շաբաթ ունեին, ոչ կիրակի, համ էլ հարևանները բա որ հանկարծ տեսնեի՞ն ... |
s-179
| Մի խոսքով՝ սայթաքում էր։ |
s-180
| Բայց հիմա արդեն զգույշ էր։ |
s-181
| Հիմա կամք չուներ Արմինուսը, հիմա կյանք չուներ ու հանգիստ չուներ։ |
s-182
| Նրա մարմնում եղած բոլոր անոթները, անցքերը, ծակոտիկները, որոնք նրան օդ էին տալիս, հույս էին տալիս, թեթևություն ու, վերջապես, տրամաբանելու կարողություն էին տալիս, խցանվել էին։ |
s-183
| Նրա մարմինը կաշկանդվել էր ու ժամ առ ժամ էլ ավելի էր կաշկանդվում. ջլերն ու հյուսվածքները, մազանոթներն ու նյարդաթելերը թնջկվել էին մի կետում ու, գնալով, իրենց ամբողջ ուժն ու կորովը խոլահած բերում էին այդ փակուղի կետին, ու պայթեցնելու չափ լարում էին դառնաբեր թնջուկը։ |
s-184
| Եվ դիմաբանում էր այդ թնջուկը չգիտես ո՞ւմ ՝ աստծուն, թե սատանային, Արմինուսի՞ն , թե՞ նրա մեջ եղած մի ուրիշ բանի։ |
s-185
| Օր ու գիշեր մղում էր իր մոլեգնացող հոսանքը ի հեճուկս չգիտես ում և ինչի... |
s-186
| Առաջ Արմինուսը տերն էր իր մարմնի ու իր ազատության, տերն էր իր կամքի ու հանգստության։ |
s-187
| Ու համոզված էր, որ իր կամքը իրենն էր, ու ինքը ազատ է իր ցանկությունների մեջ։ |
s-188
| Նրա կամքն ու ցանկությունները լույս աշխարհ եկան (այսինքն՝ այդպես էր հիշում Արմինուսը) Եդեսիայի ետնաորջերի խուլ անկյուններում։ |
s-189
| Ո՞վ հնարեց իրեն և գցեց այս կեղտակուր միջավայրը՝ շրջմոլիկների, մուրացկանների և ուրուկների մեջ, մեծ հանելուկ դարձավ հետո, իսկ սկզբում դա իր սովորական կյանքն էր. այդպես էր՝ ուրեմն այդպես պիտի լիներ։ |
s-190
| Նա գիտեր միայն, որ իրեն անվանում են հայի որդի, Արմինուս, և այլ կերպ ինչպես կարող էին անվանել նրան, երբ ինքը հենց դա էր։ |
s-191
| Ինչպես Լուկրեցիան Լուկրեցիա էր, և նրա հոտը Լուկրեցիայի հոտ էր, Լուկրեցիա էր։ |
s-192
| Արմինուսը երկար ժամանակ այդպես էլ կարծում էր, որ բազմաթիվ հայրեր պիտի ունենա մարդը։ |
s-193
| Նա իրեն հիշում էր տարբեր հայրերի ձեռքին, որոնք կանգնեցնում էին նրան փողոցների անկյուններում, որոնք ստիպում էին նրան շուկաներում ձեռքը մեկնել, ուտելիք կամ փող մուրալ, ու մեկը դնում էր նրա բուռը ինչ-որ բան, մյուսը՝ վերցնում։ |
s-194
| Աշխարհը Եդեսիա՜ն էր, Եդեսիան դա՛ էր, մանկությունը դա՛ էր։ |
s-195
| Ուրախությունները մեծ էին, երկնքի չափ լայնարձակ, անձրևի պես թարմ, հացի պատառի նման քաղցր։ |
s-196
| Տասը տարեկան Արմինուսը արդեն գիտեր ինչ բան է սերը։ |
s-197
| Գիշերը քաղցր էր մուրացկան կնոջ ցնցոտիապատ անկողնում։ |
s-198
| Խորհրդավոր մթության մեջ պառավ Լուկրեցիայի հետ ոտուգլուխ քնած Արմինուսը առավ հոգնած ոտքերի կանացի հոտը, շոյեց սրունքները, ապա նրան ձգեց մի հուռութք, գերակա մի կարոտ, և Արմինուսը փաղաքշեց նրա ոտքերը, հոտոտեց նրա մատնարանքները, ու բացեց աշխարհը իր համար։ |
s-199
| Նա գրկեց Լուկրեցիայի ծնկները, ու արթնացան ոտքերը և փարվեցին նրան, և փոքրիկ Արմինուսը տեսավ Լուկրեցիայի դեմքը՝ աչքերը չռած, ու խենթ պագշանքը նրա թոշնած շուրթերին։ |
s-200
| Այդ գիշերվանից Արմինուսին այլևս իր մոտից բաց չթողեց Լուկրեցիան։ |