Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest

Select a sentence

Showing 101 - 200 of 277 • previousnext

s-101 Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։
s-102 Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։
s-103 Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։
s-104 Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։
s-105 Ու էդպես էլ չեմ գտել։
s-106 Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։
s-107 Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ-սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։
s-108 Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։
s-109 Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։
s-110 Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։
s-111 Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։
s-112 Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։
s-113 Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։
s-114 Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ-սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին իրենց հաջորդ հյուրն է։
s-115 Ուզում էի Կոպենհագենում լինել այդ օրը, ուզում էի ներկա գտնվել միջոցառմանը, բայց ծրագրել էինք, որ Օրհուսում ենք լինելու։
s-116 Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Կոպենհագենում հայտնվեցի ու գնացի միջոցառմանը։
s-117 Երևի ներկաներից ամենաերիտասարդը ես էի. մյուսները դանիացի թոշակառուներ էին։
s-118 Անկյունում թաքնված լսում էի, թե ինչպես է Լարուին պատմում իր՝ սև, թե սպիտակ լինելու մասին։
s-119 Խոսում էր ինտեգրացիայից, թե ինչպես արևմտյան մշակույթները լրիվ արհամարհում են արաբական մշակույթը, ու Եվրոպայում ծնված արաբ երեխաները մեծանում են անլիարժեքության բարդույթով, որովհետև իրենց ծնողների մշակույթով հնարավոր չէ հպարտանալ։
s-120 Պատմեց նաև իմիգրանտ լինելու դժվարություններից, թե ինչ ահավոր է, երբ հանկարծ շուրջդ ամեն ինչ անծանոթ է։
s-121 Պատմեց, թե ինչպես երկրաշարժի ժամանակ, երբ հայրը եկել է, որ բոլորին արթնացնի, դուրս տանի, ինքը վեր է կացել, գիրքը վերցրել ու սկսել կարդալ. երկրաշարժն իրեն մեկ էր։
s-122 Ու վերջապես պատմեց, թե ինչպես 2010-ին մի հեռախոսազանգով իրեն հայտնեցին, որ իր՝ «Մի տարի ֆրանսիացիների մոտ» գիրքը ներկայացվել է Գոնկուրի, բայց մրցանակը Միշել Ուելբեքին են տալու։
s-123 Այն ժամանակ Ուելբեքը դեռ հայտնի չէր, բայց լսել էի նրա մասին, որովհետև գնացել էի Ֆրանսիայի դեսպանատան՝ գրական մրցանակների մասին կազմակերպած միջոցառմանը։
s-124 Այն ժամանակ ֆրանսերեն դեռ լավ չէի հասկանում ու միակ բանը, որ հասկացա միջոցառումից, այն էր, որ Ուելբեքի «Քարտեզը և տարածքը» Գոնկուր մրցանակ էր ստացել։
s-125 Այն ժամանակ չէի լսել Ֆուադ Լարուիի մասին։
s-126 Չէի լսել, որովհետև չէի ճանաչում նրա եղբորը։
s-127 Հարցազրույցից հետո տեսա, որ գրքերը վաճառքի են դրված։
s-128 Չկար այն մեկը, որ փնտրում էի։
s-129 Բայց կային գրքեր, որոնք հայտնվել էին վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ Լարուիի գրական գործունեությանն այլևս չէի հետևում։
s-130 Գնեցի գրքերից մեկը ու մոտեցա, որ ստորագրի։
s-131 Ինչպես միշտ, անունս գրելու դժվարություններ։
s-132 Հարցրեց, թե արդյոք կուզենայի, որ կոնկրետ բան գրի գրքի մեջ։
s-133 Ասացի՝ չէ, բայց ես ձեր եղբորը ճանաչում եմ։
s-134 Ֆոտո արեց, ասաց՝ կուղարկի նրան։
s-135 Ֆոտոյում ես եմ ու Ֆուադ Լարուին, ժպիտները դեմքներիս, գրքերը բռնած։
s-136 Եղբայրը կստանա այդ նկարը որպես պատասխան այն էլեկտրոնային նամակի, որին հինգ տարի առաջ այդպես էլ չպատասխանեցի։
s-137 Գտա այդ անպատասխան նամակը, գտա պատասխանիս սևագիրը. «Ուրախ եմ, որ ստացա նամակդ»։
s-138 Եվ այնքա՜ն շատ էի ուզում մի օր գրել. «Ֆրանսերենը մոռանում եմ, ինչպես քեզ եմ մոռանում»։
s-139 Ու չեմ հիշում՝ գրեցի՞ , թե՞ ոչ. ֆրանսերենը հաստատ ավելի քիչ եմ մոռացել։
s-140 Մի օր ձի եմ նստել, ես վախկոտ, ձիս՝ վախկոտ։
s-141 Ձիս կանգնել է ձորի բերանին, մանր քարերը գլորվում են, իմ ծնկները դողում են, ձիուս ծնկները դողում են...
s-142 Ես ինչպես կարգն է իջնելիս՝ հետ եմ թեքվել, բայց ձիս չի ուզում առաջ գնալ։
s-143 Գլորվելուց շատ մոլորվելուց եմ վախենում, իսկ ընկերներս իրենց ձիերով արդեն ահագին առաջ են։
s-144 Մեկ էլ հետ մնացած մեկը որոշեց լավություն անել ու՝ ճյուղով ձիուս քամակին։
s-145 Սա կատաղեց, իջավ ձորը ու մի բան էլ ավել՝ թափով մտավ մոշուտ։
s-146 Վազում է, ես մի ձեռքով հազիվ հասցնում եմ թփերի փշոտ ճյուղերը հեռացնել, ու գլուխս իջեցնել, որ ծառերի ճյուղերը աչքս չմտնեն։
s-147 Մեկ էլ՝ դիմացը մի գերանոտ ճյուղ, լաաավ ցածր։
s-148 Ես մինչև փորձում եմ ձեռքիս փաթաթած սանձը քանդել, ձիս կանգնեց։
s-149 Էն է ուզում էի շունչս տեղը բերել, մեկ էլ սրիկան էլի վազեց, ու ճյուղի տակով գլուխը իջեցրած անցավ։
s-150 Ես արդեն պատկերացնում էի ոնց եմ մի ձեռքս սանձով փաթաթված քարշ գալիս ձիու կողքից... ճյուղը կոտրվեց ու մնաց ձիու վրա։
s-151 Տեսնել էր պետք՝ ես՝ խառը ֆեն արած երկար մազերով, ձիս՝ ոսկեգույն պառավ մը, աջ ձեռքս՝ լրիվ քերծված, մի հատ էլ մեծ ճյուղը հետներս կինո ենք սլանում...
s-152 Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։
s-153 Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։
s-154 Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։
s-155 Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։
s-156 Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։
s-157 Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։
s-158 Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային. ասում է՝ «քեզ ռոճիկ չեմ տա, փոխարենը՝ երջանիկ կսարքեմ»։
s-159 Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ի՞նչ պետք է պատահի։
s-160 Մին է՝ վերջին հաշվով փողն ինչի՞ն է պետք. որ ինքը, կինն ու երեխեքն իրենց երջանիկ զգան։
s-161 Ասում է լավ. համաձայնում է։
s-162 Պայմանը կապում են ու մտնում ծառայության։
s-163 Ծառան մի տարի աշխատում է, չարչարվում է, բոլոր չեկերը խփում է, տիրոջ քեֆերը սպասարկում է, ուղղաթիռները լվանում է, ոչխարները պահում է, տիրոջ քայլարձանների փոշին վեր է ունում. մի խոսքով՝ հլու-հնազանդ իր գործն անում է։
s-164 Տարին լրանալուն պես գնում է Տիրոջ մոտ ու ասում է.
s-165 «Աղա ջան, դե ինչ ես տալիս, տուր, որ երջանկանամ, գնամ իմ ընտանիքի, իմ երեխեքի կուշտը»։
s-166 Երջանկությունը հլու աշխատանքի, ստեղծարար աշխատանքի մեջ է, երիտասարդ, ասում է աղան, աշխատանքը կապիկին մարդ սարքեց, քեզ էլ՝ հպարտ ու երջանիկ քաղաքացի։
s-167 Դու այլևս երջանիկ ես, գնա, տղա ջան... գնա ու հանգիստ նստի գեղամեջումդ, ստեղծագործի ինչքան ուզում ես. նախշուն կտավներ նկարի, պիեսներ, սյուիտներ գրի, քանդակ արա... ինքնադրսևորվի, մի խոսքով. երջանկությունը դրա մեջ է։
s-168 Աղա ջան, ես անտաղանդ, գեղջուկ տղա եմ, էդ ասածներդ չեմմանում ինչ են։
s-169 Տարեվերջին կոռն ու բահրեն պիտի տամ, երեխեքս սոված երկնքի ափիին են մտիկ անում, իրենց նանին մոթելում անհատական մերսուհի է աշխատում, էլի չենք հասցնում... ի՞նչ երջանկություն, քանդակ, ի՞նչ բան... թե կոնկրետ, շոշափելի մի բան տալիս ես, տուր, թե չէ, հին վախտվա փարով վճարի, գոհ կլինեմ...
s-170 Ռոճիկս, մի խոսքով, տո՛ւր , ելնեմ, գնամ։
s-171 Տղա ջան, մարդուն կամ մարդու ստեղծարար աշխատանքը տնտեսական ռեսուրս կամ արտադրության միջոց դիտարկելը մերժելի է։
s-172 Այս առումով աշխատանքի արտադրողականությունը և դրանից բխող վարձատրությունը կեղծ կատեգորիաներ են, որոնց հիման վրա զարգանում է ժամանակակից ինդուստրիալ հանրությունը։
s-173 Մարդկային ստեղծագործությունը, ստեղծարար բարեգործությունը չեն կարող տնտեսական կաղապարների մեջ դիտարկվել. դրանով մեր արարչագործության մաքուր աղբյուրը պղծում ենք։
s-174 Ստեղծարար աշխատանքը և բարիքի ստեղծումը նպատակ է, այլ ոչ միջոց։
s-175 Այս դրույթը ամբողջությամբ փոխում է արտադրական գործոնների, աշխատանքի և դրա արտադրողականության, տնտեսական հարաբերությունների որակը։
s-176 Մենք աստիճանաբար պետք է բարիքի և դրա արարման հարկումը փոխարինենք չարիքի և դրա արտադրության հարկմամբ։
s-177 Ուսիդ կեղտն էլ մաքրի։
s-178 Դե էդպես էլ ասեիր էլի, որ ուզում ես սիկտիրս քաշեմ, գնամ, էլ ի՞նչ ես գլուխս շինում...
s-179 Ուսինս էլ թրիք չի, կեղտ ա...
s-180 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
s-181 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կանադա (Օտտավա)՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու համար:
s-182 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա:
s-183 3. Էդուարդ Աղաջանյանի՝ Կանադա (Օտտավա) գործուղման՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
s-184 4. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Աղաջանյանի՝ մայիսի 28-31-ը Կանադա (Օտտավա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
s-185 5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
s-186 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-187 2 Մայիսի 2019, 522 - Ա
s-188 Գնման գործընթաց կազմակերպելու մասին
s-189 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-190 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 6,000.0 հազ. դրամի սահմաններում՝ «Triangulum Community» ապրանքանիշը տնօրինող անհատ ձեռնարկատեր Լևոն Սաքեյանի հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն:
s-191 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսվող միջոցների սահմաններում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
s-192 3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
s-193 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-194 28 Փետրվարի 2019, 150 - Ն
s-195 Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին
s-196 Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
s-197 1. Սահմանել, որ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:
s-198 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում քննարկել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակահարմարությունը և արդյունքները ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
s-199 Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։
s-200 Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։

Text viewDownload CoNNL-U