Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Select a sentence

Showing 203 - 302 of 249 • previous

s-203 Որպեսզի այլևս նման բան չցանկանամ, մեղք չվերցնեմ հոգուս վրա, հաստատապես որոշեցի հեռանալ այդ երկրից, շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար ու հեռանալ։
s-204 Դա ինձ հիշեցրեց նացիստի մասին անեկդոտը. մի օր համակենտրոնացման ճամբարի ղեկավարը հավաքում է բոլոր ողջ մնացած բանտարկյալներին և ասում.
s-205 «Տիկնայք և պարոնայք, պատերազմն ավարտվել է։
s-206 Բոլորին շնորհակալություն»։
s-207 Հերն անիծած, բայց Արարատը միշտ եղել է Արարատյան հովտում, իսկ հովիտն Ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոսները կռվել են նաև հեթիթների դեմ:
s-208 Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենի ծառից, որ մետաղի կարծրություն ունի...
s-209 Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու...
s-210 Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու...
s-211 Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին իրենք և զրահապատեցին իրենց նժույգը, միացան, դարձան հայ-հույն միակուռ ասպետ, և Մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը...
s-212 Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա-կոյունլու ոչխարի հոտը...
s-213 Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու խրվեց Ակչա-կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում...
s-214 Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի հետ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ:
s-215 Եվ նա մոռացել էր, որ ինքն ասպետ էր և Ակչա-կոյունլու հոտի մեջ մայում էր:
s-216 Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված:
s-217 Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով:
s-218 Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում:
s-219 Դու ոչ մի հաղթանակ չունես:
s-220 Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ:
s-221 Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու:
s-222 Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը:
s-223 Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը:
s-224 Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը:
s-225 Դու ջախջախված բանակի միավոր ես:
s-226 Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները:
s-227 Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը:
s-228 Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը... Ոչ, մի պարծեցիր:
s-229 Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու... Մի նվնվա:
s-230 Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես:
s-231 Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ։ Մի հեգնիր:
s-232 Լավ:
s-233 Գնացքի էր սպասում երկաթուղին, լռում էին Էջմիածնի պղնձե զանգերը, խորհում էր կավե մի կտոր պատը խաղողի պառավ որթի մոտ, լույսը ծփում էր Երևան քաղաքի վրա Արարատյան հովտով մեկ, Մեծամոր բլրի մոտ մթի տակ տնքում էին փորձնական տնտեսության գոմեշները, ջուրը փայլում էր ածուների մեջ, Արարատի ձյուներից ներքև՝ քանդված մատուռի մոտ, հովվակրակի հետ մարմրում էր ոչխարաշան ոռնոցը երկու միլիոն մեռելների ուրվականների մեջ, նիրհող հոտի վրա՝ ամուուու...
s-234 Հանգստանում էին շոգեքարշը, անավարտ քարի մոտ՝ մուրճը, մեռնում էին հին շշուկները հին իջևանատան պառավ մոխրի մոտ՝ Անիի կանաչ ճանապարհին, խամրում էր երեկվա լրագիրը ուրախ լուրով՝ թե Երկրի գերբնակեցման վտանգը չի սպառնում մեր մեծ Միությանը:
s-235 Խոր գիշերվա մեջ լուռ մտածում էին գրքերը, լքված իջևանատունը Անիի հին ճանապարհի վրա, անավարտ քարը տառեր, ողկույզ ու խաչ էր խոկում, պառավում էր Էրեբունի բերդի կավը, թանգարանում դանդաղ փոշիանում էր տեգը, և անհավատալի էր, թե այս երկրում երբևէ տեգ են կոփել և տեգ են բռնել, և ճաղատ մատենագիրը կարճ պինդ մատներով տրորում էր մեծ գլուխն ու վախենում էր մոտենալ լավաշի չափ լուսավոր գրասեղանին, գալիս է հոտը... գալիս է հոտը... գալիս է հոտը...
s-236 Ընտանեկան դժբախտ մի պատահար պատճառ եղավ, որ հիշողության մեջ կրկին կենդանանա մի երկարատև կյանքի ողջ անցյալը՝ որքան ծանր, նույնքան սովորական այդ սերնդի մարդկանց համար։
s-237 Երկրորդ հայկական մահվան գունդ, հրամանատար Սամարցև, խոսում էր ընտիր հայերեն, Սարիղամիշի ճակատ, 1918 մարտ, ապրիլ, անձրև, անձրև, անձրև անընդհատ։
s-238 Սարիղամիշի անկումն ապրիլի տասին։
s-239 Հաջորդ տարի՝ Ալեքպոլ, հեռագրիչի քննությունից կտրվեց, անունը չէր հիշում, ազգանունը Միշմիրյան, Իրկուտսկի հայկական հյուպատոս Յաղուբովի գործավարը, ազգային խորհրդի որոշումով հայտնվել էր Ալեքպոլում, հայերեն գիտեր չորս բառ, մորզեից կտրեց, Խոսրով Կանդիլյանը մնաց շարային հատուկ առաջադրանքների վաշտում, ծառայություն, որի իմաստն ու առաքելությունը դեռ պիտի իմանար։
s-240 Ինքնակենսագրությունից.
s-241 «Շնորհիվ Ս. Հայկունու հետ իմ ծնողների ծանոթությանը դեռևս Ալաշկերտից, ուր նա եղել է ուսուցիչ, և նրա ազդեցությունը ինձ վրա լինելով ոչ տևական, բայց ուժեղ, ես նրա հանձնարարությամբ 1904թ. մտնում եմ հնչակյան կուսակցության մեջ։
s-242 Քաղաքական իմ անպատրաստության և չափազանց երիտասարդ տարիքիս պատճառով ես ի վիճակի չէի պարզելու հնչակյան դուալիզմը՝ ազգային և ինտերնացիոնալ գաղափարների զուգորդության անհնարինությունը։
s-243 1907թ. քաղաքական գործունեության ժամանակ, բանտում ծանոթանում եմ ու հրապուրվում անարխիստական գրականությամբ, հատկապես Կրոպոտկինի գրվածքներով...
s-244 Ապա ինչ և ինչ պայմաններում հայտնվում եմ դաշնակցական բանակում։
s-245 Մի միջադեպից հետո ընդմիշտ հեռանում եմ քաղաքական գործունեությունից»։
s-246 Իր ինքնակենսագրությունը երկարատև կյանքի այլևայլ առիթներով Խոսրով Կանդիլյանը պիտի կրկներ բազմիցս, համարյա նույն բառերով, և մշտապես նույն տարեթվերով. 1905թ. գործադիր կոմիտեի կարգադրությամբ մեկնում է Բաքու և ապա Բաթում՝ ռումբ պատրաստել սովորելու, նույն թվականին Երևանում հրուշակեղենի բանվորների և տնային ծառայողների գործադուլը հանձնարարվում է իրեն, կապ է Հաստատում Սառաջիևի օղու գործարանի ու երկաթգծի հայ, վրացի, ռուս բանվորների հետ.
s-247 «Դեպքերի զարգացման ճնշման տակ այլևս ինձ համար վերջնականապես պարզվում է դասակարգային պայքարի և ազգային գաղափարների անհամատեղությունը, և մինչև կուսակցության պառակտումը փարիզյան կոնֆերանսում՝ ես փաստորեն հեռացել էի նրա շարքերից...
s-248 Ապա ինչ և ինչ պայմաններում ես հայտնվում եմ դաշնակցական բանակում։
s-249 Մի միջադեպից հետո ընդմիշտ հեռանում եմ քաղաքական գործունեությունից»։

Text viewDownload CoNNL-U