hyw-armtdp-train-nonfiction-000M
Universal Dependencies - Western Armenian - ArmTDP
Language | Western Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Քաղքի շուկային մէջ, ճանբաները ու մինչեւ խաներու շէն բակերը երբեմնի, մրջիւններու տիրապետութեան ձգուած են ու դաշտի մը ամայի բացատները ըլլան կարծես։ Չիկայ առջի բանուկ եռուզեռը, փութկոտ արագ՝ գործի մարդուն ու յաճախորդին քով քովի ու իրար արմկող երթ ու դարձը զգալի կերպով պակսած՝ շատ մը խանութներ ալ արդէն կղպուած բերաններու ձեւը առեր են։ Գործ չկայ, վաճառականին կարաւանները հինին պէս չեն աղմկեր, չեն ոգեւորեր առեւտրողին գործունէութիւնը։ Խարբերդ բուն իսկ սիրտէն սկսեր է մեռնիլ։ Կը գաղթեն, հիմա աւելի շատ, այսօր երէկինէն աւելի բարդ ու կնճռոտ պատճառներու հետեւանքով մը։ Ու նորէն Ամերիկան կ՚ըլլայ ու կը մնայ այսպէս չորս ոտքով վազողներու ապաստանարանը կամ մէկ քանիներուն ալ ցանկալին Էլտօրատօն։
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees