hyw-armtdp-train-news-002G
Universal Dependencies - Western Armenian - ArmTDP
Language | Western Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Տեղեկագրութիւն՝ դէպքի վայրէն Լիբանանի մէջ տիրող ճգնաժամային եւ տագնապալի այս օրերուն, տեղի կ՚ունենան նաեւ օժանդակութեան տեսակաւոր նախաձեռնութիւններ, որոնք օգնութեան ձեռք կ՚երկարեն այս ժողովուրդին, եւ իւրաքանչիւր նախաձեռնութիւն ունի իրեն յատուկ նպատակ մը եւ օգտուող անհատներու շրջանակ մը: Ասոնց մէջ, ամէնէն ուշագրաւներէն է «Souk El Balad» նախաձեռնութիւնը, որ կը կայանայ մայրաքաղաք Պէյրութի կեդրոնը, հովանաւորութեամբ ոչ-կառավարական (NGO) «ARDNA» կազմակերպութեան, գործակցութեամբ՝ Solidere-ի: Ըստ Solidere-ի յայտարարութեան, իրենց հիմնական նպատակը եղած է վերակենդանացնել Պէյրութի շուկան եւ վերականգնել մայրաքաղաքին պատմական բնոյթը՝ յղանալով Բաց Շուկայ ունենալու նոր գաղափարը: Այս շուկան կը հիւրընկալէ եւ համախմբէ տարբեր տեսակի արտադրողներ եւ արհեստաւորներ, ամէն Շաբաթ օր, առաւօտեան ժամը 8:00-էն կէսօրէ ետք 2:00, եւ կ՚ընդգրկէ երկրագործներ, պարտիզպաններ, խոհարարներ, արուեստագէտներ եւ գոհարավաճառներ, որոնք հոն կը ցուցադրեն եւ ծախեն իրենց բարձրորակ արտադրութիւնները՝ ոչ մէկ վճարում կատարելով: Այս նախաձեռնութեան շատ լաւ կազմակերպուած եւ համադրուած ըլլալը, զայն կը դարձնէ աւելի գրաւիչ:
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees