hyw-armtdp-train-news-001G
Universal Dependencies - Western Armenian - ArmTDP
Language | Western Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Ֆրանսայի Հայ առաքելական թեմը, իր ատենապետին՝ Ռոպէր Ազիլազեանի ստորագրութեամբ, հակառակ իր սովորութեան, անմիջապէս հակազդեց Յունիս 23-ին «Նոր Յառաջ»-ի կայքէջի ֆրանսերէն բաժնին մէջ լոյս տեսած՝ Յունիս 21 թուակիր հաւաքական նամակին, զոր ֆրանսահայ 14 պատասխանատուներ եւ հասարակական գործիչներ հրապարակած էին, ստորագրողներուն գլխաւոր դէմքն ըլլալով Ֆրանսայի Հայ առաքելական թեմի առաջնորդ՝ Վահան եպիսկ. Յովհաննէսեանը։ Նամակը ուղղուած էր շրջանային ընտրութիւններուն Փարիզի եւ շրջակայքի (Île-de-France) պաշտօնաւարտ նախագահուհի, իր թողած աթոռին գլխաւոր թեկնածու Վալերի Փեքրէսին (նախկին հանրապետական). ստորագրողները զարմանք կը յայտնէին, որ Իսիի շրջանի փոխքաղաքապետ Արթիւր Խանճեան չէ ներառուած անոր առաջնորդած ցանկին մէջ՝ ընտրութեան արժանի դիրքի մը վրայ։ Ռոպէր Ազիլազեան Թեմական խորհուրդին անունով կը շեշտէր, որ Սրբազան հօր դիրքորոշումը անձնական յանձնառութիւն է եւ որեւէ ձեւով առնչութիւն չունի Թեմական խորհուրդին հետ։
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees