hyw-armtdp-train-blog-0032
Universal Dependencies - Western Armenian - ArmTDP
Language | Western Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Փոքր տարիքէս սիրած եմ գիրք գնել: Գրախանութներ եւ գիրքերու ցուցահանդէսներ այցելելը ինծի համար ոչ միայն նախասիրութիւն, այլ նաեւ հաճոյք եղած է: Ինչպէս գեղեցիկ սեռը կը սիրէ այցելել՝ թէկուզ միմիայն դիտելու համար, հագուստ-կապուստի խանութներ, ես ալ յաճախ կ՚այցելեմ գրախանութներ, նոյնիսկ եթէ ոչինչ պիտի գնեմ: Կը դիտեմ գիրքերը, կը հետաքրքրուիմ նոր հրատարակութիւններով եւ ինչպէս ժողովրդական խօսքը կ՚ըսէ, կը պատահի որ նոյնիսկ ոտքի վրայ մէկ-երկու էջ կարդամ ուշադրութիւնս գրաւած գիրքէն: Գրախանութներու յաճախորդները իմ նման «խենթեր» են, մանաւանդ այս օրերուն, թուայնացման այս դարաշրջանին: Գրախանութներու այցելութեան ընթացքին ծանօթացած եմ հետաքրքրական անձնաւորութիւններու, եւ նաեւ որոշ պարագաներու բարեկամութիւն ստեղծուած է վաճառողներուն կամ գրախանութի տիրոջ հետ եւ յաճախ ունեցած ենք երկար եւ հաճելի զրոյցներ, գիրքերու աշխարհէն սկսեալ մինչեւ հայաստանեան իրադարձութիւնները:
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees