hyw-armtdp-test-news-001J
Universal Dependencies - Western Armenian - ArmTDP
Language | Western Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | test |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Text: - Show: - Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Վերջապէս պահը հասա՞ւ Թուրքիոյ եւ Ռուսաստանի ընդհարումին։ Բոլշեւիկեան յեղափոխութենէն ի վեր ճակատագրական պահերուն միշտ իրարու զօրակցած հզօր այս երկու պետութիւնները, ձեռք-ձեռքի տուած, Սուրիոյ մէջ խորամանկ արտաքին քաղաքականութիւն վարելով՝ դարձան գլխաւոր դերակատարները։ Թուրքիան պարտադրեց իր կամքը Արեւմուտքին՝ քրտական ինքնավար շրջաններուն մէջ գրաւելով սահմանային գօտին, ուր պիտի տեղաւորէ սուրիացի մահմետականներ, այդպէսով բաժնելով սուրիացի Քիւրտերը թրքահպատակներէն։ Վերաբնակեցման ծրագիր մը, որ մարդկայնօրէն ու միջազգային օրէնքով դատապարտելի է։ Սակայն, Եւրոպա աչք կը փակէ, պարզապէս որովհետեւ քաղաքականապէս իրեն համար այդ լուծումը ձեռնտու է։ Ան բնաւ պիտի չուզէր տեսնել դէպի եւրոպական հողեր գաղթականական նոր հոսք մը։
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees