hy-bsut-train-news-0079

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 9

Հայաստանում օրեցօր ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե մեզ միայն իշխանափոխությունը կփրկի։ Բայց արդյո՞ք միայն իշխանափոխությունը բավարար է, ու հենց որ այս ապիկարները հեռանան՝ բոլոր հարցերը միանգամից լուծվելու են։ Խնդիրն իշխանափոխության անհրաժեշտությունը չէ. այս իշխանությունների յուրաքանչյուր օրը նորանոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, և սրանց՝ օր առաջ հեռանալը բացարձակ առաջնահերթություն է։ Խնդիրն ընդամենը այն է, որ մեզանում, որպես կանոն, մարդիկ իշխանափոխություն են պահանջում ոչ թե այն պատճառով, որ տվյալ իշխանություններն, ասենք, երկիրը տարել են սխալ ուղղությամբ, այլ որովհետև իշխանափոխությունն ընկալում են որպես նրանցից վրեժ լուծելու միջոց։ 1998-ին, օրինակ, շատերը ցնծությամբ ընդունեցին պալատական հեղաշրջումը զուտ այն պատճառով, որ ուզում էին վրեժ լուծել «մութ ու ցուրտ տարիների» համար ու չէին ուզում լսել ո՛չ շրջափակման, ո՛չ պատերազմի, ո՛չ հաղթանակի մասին, ու թքած ունեին, որ էներգետիկ ճգնաժամը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է հաղթահարվել, ոչ թե հեղաշրջումից հետո։ Ավելի ուշ նույն այդ զանգվածը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում ոչ թե այն պատճառով, որ նրանք սխալ ճանապարհ էին ընտրել՝ փորձում էին սառեցնել արցախյան հակամարտությունն ու պետության ռազմավարական ենթակառուցվածքներն էլ հանձնում էին Ռուսաստանին, այլ որովհետև ուզում էին վրեժ լուծել նրանց ազգուտակի թալանած միլիարդների համար։

Download XMLDownload textSentence viewDependency trees