hy-armtdp-train-nonfiction-005F

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 10

ՇՐՋԿԵՆՏՐՈՆՑԻ չորս քեռիս ռազմաճակատում էին, հիմա զորակոչվել էին հայրս և իր հորեղբորորդի Շաքրոն, որ նաև մորս հորաքրոջ որդին էր։ Երկու քեռիս՝ Հայկազն ու Վարդանը, չվերադարձան, Շաքրոն չվերադարձավ, Ոսկան մեծ քեռիս վերադարձավ չփակվող վերքից արյուն տալով, խմել սկսեց և մինչև հիմա խմում է։ Մյուս՝ Արտաշ քեռիս ռազմաճակատ չհասավ, ռազմաճակատը, կարծում եմ, չտեսավ. «դժվար տղա էր», երևի թե հոր՝ Իշխան պապիս համաձայնությամբ, զինկոմիսարիատն ուզում էր քաղաքը նրա անհանգստությունից ազատել, բայց նա կարողանում էր ամեն անգամ ետ փախչել։ Արտաշը քաղցկեղից վերջերս մահացավ, Շաքրոն հինգ ժառանգ է թողել, զոհված երկու քեռիս ժառանգ չեն թողել և դա ամենացավալին չէ, քանի որ կենտրոններից ու ժամանակի քաղաքակրթությունից հեռու մեր Ահնիձոր գյուղում շատ տղերք անգամ լուսանկար չեն թողել, նրանց պատկերը իրենց տոհմի ուրիշ տղաների մեջ պատահաբար եթե կրկնվել է՝ ուրեմն որևէ պառավ երբեմն հիշում է, որ այդպիսի մեկը կար հեռավոր նախապատերազմյան ժամանակներում։ Հայրս կա, իմ սիրած բացատն անցյալ ամռանը հնձում էր, թուխ մոշահավը տանու թռչունի պես ետևից քուջուջ էր անում, իմ հայտնվելու վրա շատ անհանգստացավ, բնիկի իր կարծիքով՝ ես իրենց՝ իր ու ծերունի հնձվորի բացատում օտարական էի։ Բայց խոսքը հիմա այն պահի մասին է, երբ երեսուներեք տարեկան Իգնատ հիանալի ատաղձագործն ու հողի մունջ մշակը և իր հորեղբորորդի երեսներկամյա Շաքրոն՝ բրիգադավարը, ակտիվիստը և առհասարակ գյուղական զորեղների միջից միշտ որևէ պաշտոն պոկողը, կանգնած են շրջզինկոմի առջև, և նրանց ու զինկոմի միջև կանգնած է Իշխան պապս, որ ձեռնհաս մարդ է կամ հեռավոր Ահնիձոր գյուղի իր հարազատների խեղճությունը այդ օտար քաղաքում իրեն ձեռնհասություն է պարտադրում և ինքը պարտավորված է օգնել իր քրոջ զավակին և աղջկա ամուսնուն՝ հորս։

Download XMLDownload textSentence viewDependency trees