hy-armtdp-train-fiction-006P

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

Հիմա կամք չուներ Արմինուսը, հիմա կյանք չուներ ու հանգիստ չուներ։ Նրա մարմնում եղած բոլոր անոթները, անցքերը, ծակոտիկները, որոնք նրան օդ էին տալիս, հույս էին տալիս, թեթևություն ու, վերջապես, տրամաբանելու կարողություն էին տալիս, խցանվել էին։ Նրա մարմինը կաշկանդվել էր ու ժամ առ ժամ էլ ավելի էր կաշկանդվում. ջլերն ու հյուսվածքները, մազանոթներն ու նյարդաթելերը թնջկվել էին մի կետում ու, գնալով, իրենց ամբողջ ուժն ու կորովը խոլահած բերում էին այդ փակուղի կետին, ու պայթեցնելու չափ լարում էին դառնաբեր թնջուկը։ Եվ դիմաբանում էր այդ թնջուկը չգիտես ո՞ւմ ՝ աստծուն, թե սատանային, Արմինուսի՞ն , թե՞ նրա մեջ եղած մի ուրիշ բանի։ Օր ու գիշեր մղում էր իր մոլեգնացող հոսանքը ի հեճուկս չգիտես ում և ինչի...

Download XMLDownload textSentence viewDependency trees