hy-armtdp-train-fiction-005R

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 8

Քո կյանքն էլ կյանք չի. ուզում ես դուրս գալ ու չես կարող, լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ Կոյուղին խցանվել է, կպայթի, ու ջրերը կլցվեն տնով մեկ։ Եթե իրականում չկա միակ ու վերջին հերոսը՝ ջրմուղի վարպետը, եթե դու ես իրեն հորինել, ուրեմն չես փրկվի. խեղդվելու ես՝ տանդ մեջ փակված, սեփական կեղտաջրերում, ու հենց դա էլ կլինի աշխարհի վերջը, որի մասին ուրիշների պատմելով գիտես, որովհետև դու փոքր էիր ու չես հիշում, որ ամեն ինչ վերջացել է վաղուց, ու հիմա կարող ես դուրս գալ, բայց չես ուզում, դրա համար էլ լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա։ Օ՜ , Մարիո՜ , Մարիո՜ , ես չեմ քեզ հնարել, դու իրականում կաս։ Չնայած դա վաղուց էր, երբ ես փոքր էի, ու մենք մեկ էինք, իրար գումարված մեկեր, բայց արի ու տես, որ ամեն ինչ հստակ հիշում եմ։ Դու հայ չէիր, իտալական ծագումով ամերիկացի ջրմուղագործ էիր։

Download XMLDownload textSentence viewDependency trees