hy-armtdp-train-fiction-004T
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ-արևելք: Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում: Ձիերը երբեմն մինչև ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու: Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը: Այդ պահերին Սիմեոնը ձգում էր հոգնածությունից կորացած իրանը, գլուխը բարձրացնում, ընդունում այն վստահ ու անտարբերության հասնող հանգիստ կեցվածքը, որը սովորաբար ունենում էր Կոստանդնուպոլսում՝ կայսերական շքախմբի առջևից ընթանալիս: Նրա հայացքը սահում էր թաց զինվորների վրայով, կորչում Հռոմեական կայսրության անծայրածիր տիրույթներում:
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees