hy-armtdp-train-fiction-004L

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղևորին Հարութը շուտ ջոկում է։ Նրանք, ովքեր ուրիշների գլխի վրայով սևեռուն նայում են հեռուն, սպասում են «24»-ի, տարեց կանայք կանգնեցնում են միայն տաքսի, աղջիկների հետ կանգնած տղերքը մագնիտաֆոնով ավտոմեքենան զգում են հեռվից, աղջիկներն ու ջահել կանայք «Զապորոժեց» չեն նստում առհասարակ, հեռու ճանապարհ գնացողը, ջղագարը, ծաղիկը ձեռքին սպասողը, թատրոն ու հյուր գնացողը «Զապո» չի նստի, մնում են նրանք, ովքեր ապահովությունը գերադասում են արագությունից, ավելորդ ռուբլին իրենց պահելը շքեղությունից (կտան իրենց ուզած գինը), նաև շուկայից, խանութից ելած տարեց մարդիկ, և բարեհոգի հարբեցողները, մեկ էլ նրանք, ովքեր այսօր էլ մի ռուբլով պրծան կանգառում սրտաճաք մահից։

Download XMLDownload textSentence viewDependency trees