hy-armtdp-train-fiction-0043

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 17

Խոստացել էր երեխային սպանել հենց ծնվի։ Ծննդկանին ազատելու համար պիտի ստանար երեսուն ձու՝ կեսը հնդուշկի, թեև նրա տատմերությունը միշտ արժեցել է հավի տասը ձու, և այն հայհոյանքները, որ ստանում է երեխան հետագայում, եթե անկարգ է։ («Ես քու տատմերը...», հայհոյում են համոզված՝ ում ձեռքն առաջինը դիպավ նորածնին, նրա հատկանիշներն էլ ժառանգելու է)։ Պտուղը վերացնելն ավելի թանկ էր՝ կանաչ շալ կտորը, որ ստացավ այն օրը, երբ աղբյուրի գլխին հավաքված կանանց մեջ Նախշունը երկտակվեց, ծունկը խփեց գետնին ու ցավից մզզաց։ Կանանցից երկուսը նրա թևերն ընկած քռքաշ տարան տուն, իսկ պատշարի կնիկ Բավականը մի քանիսին, այդ թվում և Սաթոյին, աչքունքով հասկացրեց, որ իր հետևից գնան։ Երբ ծննդկանի ցավերը թողնում էին, Սաթոն արանքում իրեն գցում էր դուրս։

Download XMLDownload textSentence viewDependency trees