hy-armtdp-test-fiction-006O

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 16

Ոչ այնքան հեռավոր 1918 թվականին, երբ շնից շատ ինքնակոչ աղաներ դեռ չկային, այս գյուղում մեն մի աղա կար՝ Լևոն աղեն։ Հարուստ մարդիկ, ճիշտ է, էլի կային, Լևոն աղից հարուստներն էլ կային, բայց որպես աղա հարգվում էր միայն Լևոնը։ Աղա էր Լևոնը՝ հոգով, սրտով, իր թասիբ-նամուսով, տո՛ , իր նիստ ու կացով, իր բոյ-բուսաթով, ձի նստելու, զենք բանեցնելու, բաժակ բարձրացնելու իր շնորհքով... Գիշեր-ցերեկ Լևոն աղի դուռը բաց էր ամեն գնացող-եկողի առաջ, օրը տասը աղքատ էր կշտանում Լևոն աղի հացով. հաց տվող մարդ էր Լևոն աղեն։ Սով լիներ, դժբախտություն լիներ, թե թշնամի վրա տար, Լևոն աղեն սարի նման էս գյուղի թիկունքին կանգնած էր։ Իսկ Հրա՜յրը ...

Download XMLDownload textSentence viewDependency trees