hy-armtdp-dev-fiction-005B

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

Ընտանեկան դժբախտ մի պատահար պատճառ եղավ, որ հիշողության մեջ կրկին կենդանանա մի երկարատև կյանքի ողջ անցյալը՝ որքան ծանր, նույնքան սովորական այդ սերնդի մարդկանց համար։ Երկրորդ հայկական մահվան գունդ, հրամանատար Սամարցև, խոսում էր ընտիր հայերեն, Սարիղամիշի ճակատ, 1918 մարտ, ապրիլ, անձրև, անձրև, անձրև անընդհատ։ Սարիղամիշի անկումն ապրիլի տասին։ Հաջորդ տարի՝ Ալեքպոլ, հեռագրիչի քննությունից կտրվեց, անունը չէր հիշում, ազգանունը Միշմիրյան, Իրկուտսկի հայկական հյուպատոս Յաղուբովի գործավարը, ազգային խորհրդի որոշումով հայտնվել էր Ալեքպոլում, հայերեն գիտեր չորս բառ, մորզեից կտրեց, Խոսրով Կանդիլյանը մնաց շարային հատուկ առաջադրանքների վաշտում, ծառայություն, որի իմաստն ու առաքելությունը դեռ պիտի իմանար։

Download XMLDownload textSentence viewDependency trees