s-1
| Հարգելի այցելու |
s-2
| Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: |
s-3
| Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: |
s-4
| Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: |
s-5
| Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով: |
s-6
| Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը: |
s-7
| Ինչպես դիմել |
s-8
| Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |
s-9
| Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում: |
s-10
| Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում |
s-11
| Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներ |
s-12
| Ավտոկայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված իրավախախտումներ |
s-13
| ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմված վարչական որոշումներ |
s-14
| Մեր մասին |
s-15
| Կայքի ստեղծման պատմությունը |
s-16
| Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. |
s-17
| «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»: |
s-18
| Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»: |
s-19
| Վերոգրյալ իրավական ակտերի հիման վրա 2011 թվականի ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը: |
s-20
| Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: |
s-21
| «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
s-22
| «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում |
s-23
| Ինչպես հայտարարություն զետեղել կայքում |
s-24
| Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N174-Ն որոշմանը համապատասխան հայտատուների հարմարության համար մշակվել է էլեկտրոնային ձև (application.doc), որը հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է բեռնել կայքից, լրացնել և էլեկտրոնային կրիչով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |
s-25
| էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև հայտարարությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անմիջապես կայքից: |
s-26
| Դրա համար անհրաժեշտ է կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել «Ուղարկել» կոճակը: |
s-27
| Հետադարձ կապի տվյալները |
s-28
| Հասցե` Երևան, Կոմիտասի 49/3 |
s-29
| Հեռ.` +374 10 201439 |