Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար:
s-2 «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
s-3 «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց:
s-4 Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի:
s-5 Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան:
s-6 Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար:
s-7 Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա:
s-8 Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից:
s-9 Կան դպրոցներ նաև մյուս մարզերից` Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, Տավուշ և այլն»,- պարզաբանեցին նախարարության հասարակայնության, կապերի և տեղեկատվության վարչությունից:
s-10 Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
s-11 Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:
s-12 Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի:
s-13 Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ:
s-14 Մեկ օրում աճել է 1670-ով:
s-15 Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ:
s-16 Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է:
s-17 Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
s-18 Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1545 է:
s-19 Արցախի Հանրապետությունում փետրվարի 3-ին կատարվել է 167 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել:
s-20 Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր:
s-21 Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր:
s-22 Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
s-23 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2525 քաղաքացու հետազոտություն, որից 347-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
s-24 Գեների հատուկ համակցությունը կարող է COVID-19-ի ժամանակ հոտառության կորստի բարձր ռիսկի պատճառ լինել։
s-25 Այս եզրակացության են եկել բժշկական-գենետիկական կենտրոնի մասնագետները։
s-26 «Ինչ վերաբերում է Ռուսաստանի բնակչությանը, Genotek-ի յուրաքանչյուր յոթերորդ հաճախորդն ունի UGT2A1 / UGT2A2 գենի տարբերակներ, որոնք մեծացնում են հոտառությունը կորցնելու հավանականությունը»,- ասում է Genotek բժշկական գենետիկական կենտրոնի արտադրանքի գծով տնօրեն Ալեքսանդր Ռակիտկոն:
s-27 Նրա խոսքով՝ գեների նմանատիպ համակցություն ունեցող մարդկանց մոտ հոտերը ճանաչելու ունակությունը կորցնելու վտանգը մեծանում է 11%-ով։
s-28 Մասնագետների կարծիքով՝ անոսմիան կորոնավիրուսի հնարավոր ախտանիշներից միայն մեկն է, որը ոչ բոլորի մոտ է դրսևորվում։
s-29 COVID-19-ից ապաքինված մարդկանց մեծ մասի ընկալիչները վերականգնվում են 2-4 շաբաթվա ընթացքում։
s-30 Շատերը նկատում են այնպիսի ախտանիշ, ինչպիսին է պարոսմիան՝ համերի և հոտերի խեղաթյուրված ընկալումը:
s-31 Ոչ մի ապացույց չկա, որ լոքդաուններն արդյունավետ են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը ճնշելու համար:
s-32 Այս եզրակացությանն են հանգել Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ կարանտինային միջոցառումների և ինքնամեկուսացման արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների մետավերլուծություն կատարելուց հետո։
s-33 Մետավերլուծության արդյունքները հրապարակված են Studies of Applied Economics-ում։
s-34 Գիտնականները գոյություն ունեցող գիտական գրականության համակարգված վերանայում և վիճակագրական վերլուծություն են անցկացրել, որը պոտենցիալ կերպով ցույց կտար, որ լոքդաունները նվազեցնում են մահվան դեպքերը COVID-19-ից:
s-35 Գիտնականները վերանայել են մոտ 20000 հետազոտություն, և դրանցից միայն 24-ն են հարմար եղել մետավերլուծության մեջ ընդգրկվելու համար:
s-36 Այս ուսումնասիրությունները բաժանվել են երեք խմբի. լոքդաունների արդյունավետության հետազոտություններ՝ կախված խստությունից, ինքնամեկուսացման ռեժիմի վերաբերյալ ուսումնասիրություններ և հարկադրական սահմանափակումների հետ կապված հատուկ հետազոտություններ:
s-37 Այս բոլոր ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ երեք խմբերից որևէ մեկը չի հաստատում այն եզրակացությունը, որ լոքդաունները զգալիորեն ազդել են COVID-19-ից մահացության վրա:
s-38 Եվրոպայում և ԱՄՆ-ում լոքդաունները նվազեցրել են մահերի թիվն ընդամենը 0.2 տոկոսով, մինչդեռ ինքնամեկուսացման ռեժիմի ներդրումը նպաստել է մահացությունների 2.9 տոկոսով նվազմանը։
s-39 Ընդ որում, լոքդաունները հսկայական տնտեսական և սոցիալական խնդիրների են հանգեցրել, ուստի լոքդաունի քաղաքականությունը, ըստ գիտնականների, արդարացված չէ և պետք է մերժվի:

Text viewDownload CoNNL-U