s-1
| ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը |
s-2
| Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 |
s-3
| Մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի հունվարին, Հոլիվուդում ապրող և աշխատող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքներով։ |
s-4
| «Ոսկե գլոբուսը» սովորաբար համարում են «Օսկարի»՝ ամերիկյան (և ոչ միայն) կինոյի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ամենալավ ինդիկատորը։ |
s-5
| Լավագույն կինոնկար է ճանաչվել «Շան իշխանությունը»՝ Բենեդիկտ Քեմբեռբատչի մասնակցությամբ, լավագույն ռեժիսոր՝ նույն ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմերոնը, իսկ Քոդի Սմիթ Մաքֆին՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարը։ |
s-6
| Այս տարվա հաղթողների թվում է նաև Նիքոլ Քիդմանը` «Ռիկարդոյի դերում» ֆիլմում որպես լավագույն դերակատարուհի (այդ ֆիլմում նրա խաղընկերը Խավիեր Բարդեմն է, որը «Գլոբուսի» չի արժանացել)։ |
s-7
| «Գլոբուսի» մրցանակաբաշխությունը սովորաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ, սակայն այս տարի արարողությունը, ըստ էության, չի եղել, հաղթողների մասին հաղորդվել է օնլայն։ |
s-8
| NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել արարողությունը այն մեղադրանքներից հետո, թե «Ոսկե գլոբուսը» անուշադրության է մատնում սևամորթ դերասաններին ու կանանց և կարող է որոշումներ կայացնել կինոընկերությունների ազդեցության տակ։ |
s-9
| Փոխանցում է BBC-ն։ |
s-10
| Լեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի |
s-11
| Երկուշաբթի, 3 Հունվարի 2022 |
s-12
| Աստվածուհի Ֆլորայի՝ Բեռլինի Բոդեի թանգարանում գտնվող կիսանդրին մինչ օրս պաշտոնապես համարվում էր Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ |
s-13
| Ու թեև շատ արվեստաբաններ համաձայն չէին դրան և նշում էին, թե հեղինակի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, մյուսները պնդում էին, թե աստվածուհու դիմագծերը շատ նման են իտալացի վարպետի կտավների հերոսուհիներին։ |
s-14
| Եվ հերթական անգամ այս վեճին վերջակետ է դրել գիտությունը։ |
s-15
| Առեղծվածային ժպիտով կնոջ 70 սմ բարձրություն և 28 կգ քաշ ունեցող կիսանդրին Ֆրիդրիխ կայսեր անվան թանգարանի տնօրեն Վիլհելմ ֆոն Բոդեն աճուրդում ձեռք էր բերել 1909 թ. և հենց այդ ժամանակ էլ որոշել էր, որ դա Լեոնարդոյի աշխատանքն է։ |
s-16
| Սակայն երկու տարի անց արդեն արվեստաբանները առնվազն 700 հոդված հրապարակեցին, որոնցում հարցականի տակ էին դնում արձանի հեղինակային պատկանելությունը։ |
s-17
| Հենց այդ ժամանակ էլ արձանը քիմիական հետազոտության ենթարկվեց, և նրա մեջ կետաճարպի հետքեր հայտնաբերվեցին։ |
s-18
| Ու թեև Լեոնարդոյի ժամանակ արդեն կետաճարպը հայտնի էր, սակայն քանդակագործության մեջ սկսել են կիրառել միայն 19-րդ դարում։ |
s-19
| Իսկ հետո գիտնականները մի պատմական փաստաթուղթ գտան, որում բրիտանացի քանդակագործ Ռիչարդ Լուկասի որդին պաշտոնապես հաստատում է, որ արձանն ստեղծել է իր հայրը 1846 թ.։ |
s-20
| Բոդեի թանգարանը, սակայն, չի շտապում արձանը հանել ցուցադրությունից. ի վերջո՝ բնօրինակ է, թեպետև՝ ո՛չ Լեոնարդոյի ձեռքի գործը։ |
s-21
| Փոխանցում է BBC-ն։ |
s-22
| Վախճանվել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը |
s-23
| Երկուշաբթի, 5 Հուլիսի 2021 |
s-24
| Կորոնավիրուսային վարակի հետևանքներից 82 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուսաստանցի անվանի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդել է «Մոսֆիլմ» կոնցեռնը։ |
s-25
| Վլադիմիր Մենշովը ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր։ |
s-26
| Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը 1981 թ. «Օսկար» մրցանակի է արժանացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։ |
s-27
| Փոխանցում է tass.ru-ն։ |
s-28
| Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը |
s-29
| Երեքշաբթի, 14 Մայիսի 2019 |
s-30
| Այս տարի Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագրում կներկայացվի միանգամից չորս ֆիլմ, որ նկարահանել են կինոռեժիսոր կանայք: |
s-31
| Նշվում է, որ կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի կնոջ՝ Ջեյն Քեմպիոնին է հաջողվել ստանալ «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակը: |
s-32
| Մրցույթի հանձնաժողովը կնախագահի մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն: |
s-33
| «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին ղեկավարում է լիբանանցի դերասանուհի և ռեժիսոր Նադին Լաբակին: |
s-34
| Կինոփառատոնը կբացվի Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» ֆիլմով: |
s-35
| Փառատոնի ծրագրում տեղ է գտել նաև Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը՝ Լեոնարդո դի Կապրիոյի, Բրեդ Փիթի և Մարգո Ռոբբիի մասնակցությամբ: |
s-36
| «Ոսկե արմավենու ճյուղի» գլխավոր հավակնորդներից է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը, որը պատմում է ծերացող կինոգործչի մասին: |
s-37
| Գլխավոր դերերում են Անտոնիո Բանդերասը և Պենելոպա Կրուսը: |
s-38
| Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին Կաննում կհանձնվի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»՝ կինոյում կարկառուն կարիերայի համար: |
s-39
| Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը: |
s-40
| Փոխանցում է euronews-ը: |
s-41
| Մահացել է Գեորգի Դանելիան |
s-42
| Հինգշաբթի, 4 Ապրիլի 2019 |
s-43
| 88 տարեկանում սրտի կանգից մահացել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան: |
s-44
| Ռեժիսորը թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարին: |
s-45
| Դեբյուտային ֆիլմը՝ «Սերյոժա»-ն, նկարահանել է 1960 թվականին: |
s-46
| Հայտնի է դարձել 1963 թվականին նկարահանած «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմով: |
s-47
| 15 լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնցից «Աֆոնյա»-ն, «Միմինո»-ն, «Աշնանային մարաթոն»-ը, «Կին-ձա-ձա»-ն, «Նաստյա»-ն: |
s-48
| Սովետական և միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների: |
s-49
| Օսկար-2019. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը» |
s-50
| Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ մրցանակաբաշխության արարողությանը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Փիթեր Ֆառելիի «Կանաչ գիրքը»: |
s-51
| «Օսկարների» թվով առաջատար է դարձել «Բոհեմյան ռապսոդիան»: |
s-52
| «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է մեքսիկացի կինեմատոգրաֆիստ Ալֆոնսո Կուարոնը, որը նկարահանել է «Ռոմա» ֆիլմը: |
s-53
| Նա նաև մրցանակի է արժանացել օպերատորական աշխատանքի համար, իսկ ֆիլմը ճանաչվել է լավագույնը օտար լեզվով: |
s-54
| Դերասան Ռամի Մալեկը, որ խաղում է Queen-ի ղեկավար Ֆրեդի Մերքուրիի դերը «Բոհեմյան ռապսոդիայում» նվաճել է Օսկար՝ տղամարդու լավագույն դերի համար: |
s-55
| Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակն ստացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը, որը խաղում է Անգլիայի թագուհի Աննա Սթյուարտի դերը հույն կինոռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի» ֆիլմում: |
s-56
| Նաստասյա Կինսկին՝ Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում |
s-57
| Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 |
s-58
| Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկովյան միջազգային 40-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում: |
s-59
| Փառատոնը մեկնարկում է ապրիլի 19-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը: |
s-60
| Այս տարվա ժյուրին նախագահելու է իտալացի պրոդյուսեր Պաոլո Դել Բրոկկոն: |
s-61
| Նաստասյա Կինսկիից և Պաոլո Դել Բրոկկոյից բացի՝ ժյուրիի կազմում են ընդգրկվել նաև՝ ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասան Ջոն Սևիջը, ռեժիսոր Լյան Ցյաոն: |
s-62
| Փառատոնի հիմնական մրցույթում ընտրվել է 16 կինոժապավեն: |
s-63
| Փառատոնը կբացի «Նեապոլը շղարշի տակ» կինոնկարը: |
s-64
| Նաստասյա Կինսկին «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: |
s-65
| Փոխանցում է Interfax-ը: |
s-66
| «Օսկար-2018». Լավագույն ֆիլմը և լավագույն դերասանները |
s-67
| Երկուշաբթի, 5 Մարտի 2018 |
s-68
| «Օսկար-2018» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունում «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» ֆիլմը՝ համր կնոջ և երկկենցաղ տղամարդու սիրո մասին պատմող ֆանտաստիկ մելոդրաման: |
s-69
| «Ջրի կառուցվածքը» ռեկորդակիր է դարձել նոմինացիաների թվով. ֆիլմը միանգամից հավակնել է 13 մրցանակի, արդյունքում՝ հաղթել է չորս անվանակարգում: |
s-70
| Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի նահանգ» ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքՖորմանդը, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Չերչիլի դերակատար Գարի Օլդմանը: |
s-71
| Օտարալեզու ֆիլմերի անվանակարգում լավագույնն է ճանաչվել չիլիացի կինոռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», որում գլխավոր դերը կատարում է տրանսգենդեր Դանիելա Վեգան: |
s-72
| Կինոխորհուրդ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը |
s-73
| Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 |
s-74
| Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ: |
s-75
| Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք և ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: |
s-76
| Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ և գեղեցիկ սեղմ նկարագրություն: |
s-77
| Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք և որոշել ենք ընդամենը ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը: |
s-78
| Բիլ Քլարկ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը |
s-79
| Եթե Ամանորին ընդառաջ երեխաների հետ դիտելու ֆիլմ եք փնտրում, ապա սա հենց այդպիսի ֆիլմ է: |
s-80
| Ֆիլմ ոչ միայն Սուրբ ծննդյան տոների մասին և համար, այլև ֆիլմ բարության մասին, ֆիլմ երեխաների մասին և երեխաների համար, ֆիլմ հուսահատության և այն հաղթահարելու մասին, ֆիլմ ըմբոստության և հնազանդության մասին, ֆիլմ անցումային տարիքի դժվարությունների և ամենածանր պահին հայտնվող լույսի մասին: |
s-81
| Ֆիլմ, որն ավելի հանրամատչելի կաշխատի ձեր երեխաների հետ, քան տասնյակ հոգեբաններ: |
s-82
| Մի խոսքով` ֆիլմ, որը շատ բան կսովորեցնի ձեր երեխաներին: |
s-83
| Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները |
s-84
| Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 |
s-85
| Լոս-Անջելեսում հայտարարել են Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների անունները: |
s-86
| Գիլյերմո դել Տորոյի «Ջրի պատկերը» ֆանտաստիկ դրաման՝ երկկենցաղ մարդու և սովորական հավաքարարուհու սիրո մասին, անվանակարգերի թվով առաջատարն է՝ այն կարող է մրցանակի արժանանալ յոթ անվանակարգերում: |
s-87
| Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» քաղաքական թրիլլերը՝ Թոմ Հենքսի և Մերիլ Սթրիփի գլխավոր դերակատարումներով, հավակնում է մրցանակի վեց անվանակարգերում: |
s-88
| Չորս մրցանակների, այդ թվում՝ «լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում, հավակնում է Գրետա Գերվիգի «Լեդի Բերդ» ֆիլմն՝ այն մասին, թե ինչպես է բարձրդասարանցի աղջիկը փորձում փոքր քաղաքից տեղափոխվել Նյու Յորք: |
s-89
| Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» կինոժապավենը կմրցի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: |
s-90
| Գրքեր, որոնք գրվել են բանտում |
s-91
| Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 |
s-92
| Համաշխարհային գրականության պատմությունը բազմաթիվ դեպքեր «գիտի», երբ հայտնի գրքերը գրվել են հեղինակների՝ ճաղերի հետևում գտնվելու ժամանակ: |
s-93
| Մարկո Պոլո. Աշխարհի բազմազանության մասին |
s-94
| Չինաստանից վերադառնալուց հետո, Պոլոն մասնակցել է Ջենովայի և Վենետիկի միջև ընթացող պատերազմին, գերի ընկել, և հայտնվել ճաղերի հետևում: |
s-95
| Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է գրող Ռուստիկելլոյի հետ: |
s-96
| Պոլոն վերջինիս սկսել է պատմել իր բազմաթիվ ճամփորդությունների մասին: |
s-97
| Պատմություններն այնքան են գրավել գրողին, որ նա սկսել է դրանք գրի առնել: |
s-98
| Ցավոք, ձեռագրի օրիգինալը չի պահպանվել: |
s-99
| Թոմաս Մելորի. Արթուրի մահը |
s-100
| Անգլիացի միջնադարյան այս գրողի մասին շատ բան հայտնի չէ: |