Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Հայկական շպռոտի առանձնահատկությունները
s-2 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
s-3 «Սեփական օրինակով ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախկիններն ամեն ինչի ընդունակ են։
s-4 Այդ թվում՝ սոված վիճակում այս ժամին շպռոտի գժական կոնսերվ բացելու։
s-5 Բարի ախորժակ, «լափամանից կտրված անկուշտներ»:
s-6 Շատ-շատերի մոտ այս գրառումը տարակուսանք էր առաջացրել, թե յանի էս ի՞նչ է գրել Արմեն Աշոտյանը:
s-7 Թերևս, մենք էլ տարակուսանքի մեջ մնայինք, եթե պատահաբար մեր աչքով չընկներ երգչուհի Շպռոտի ֆեյսբուքյան լայվը:
s-8 Շպռոտն այդ լայվում լիքը քննադատում է բոլորին՝ նախկիններին, ներկաներին:
s-9 Նաև գրել էր.
s-10 «Ես նախկիններին չեմ սատարում, ես նախկինների փողերն եմ ուզում տեսնեմ Հայոց Բանակի մեջ։
s-11 Ես Նոր իշխանությանը չեմ սատարում, որովհետև դուք զիջող եք, իսկ ես Քյալ Հայ»:
s-12 Բոլորը Շպռոտի համար հող տվող են, բոլոր նախկին ղեկավարները, Նիկոլը՝ առավել ևս, բայց պահանջում է, որ նախկիններն իրենց թալանածը ետ բերեն, հանձնեն ժողովրդին, բանակին ու էլի ինչ-որ տեղեր:
s-13 Դե, մարդ է, խոսել է, խելքին եկածը ասել է, ու Արմեն Աշոտյանը սրանից նեղվել է:
s-14 ՀՀԿ փոխնախագահ մարդ ես, Շպռոտն ո՞վ է, որ անդրադառնում ես նրան:
s-15 Աշոտյանը ակնարկում է, որ իրենց իշխանության օրոք Շպռոտին տիրություն են արել, կերակրել են, լավ աչքով են նայել:
s-16 Ահա, հենց այստեղ է ձեր պրոբլեմներից մեկը:
s-17 Գիտե՞ք , ինչքան քյարթու, ռաբիզ դեմք եք աճեցրել:
s-18 Ռաբիզի ձկնաբուծարան էիք սարքել, այնտեղից ձկնկիթները գցում էիք մշակութային դաշտ, մեծանում, Շպռոտ էին դառնում:
s-19 Գիտե՞ք , ինչ անկապ, էն ամենացածր որակի, պլենդուզից էլ ցածր, ցածրաճաշակ դեմքերի եք ՀՀ վաստակավորի կոչում տվել:
s-20 Իհարկե՝ Քոչարյանից սկսած:
s-21 Մի հատ նայեք, էլի, թե ում եք ձեր օրոք կոչումներ ու տարատեսակ պարգևներ տվել՝ Արմենչիկով, բանով:
s-22 Շպռոտը ձեր զարգացրած մշակույթի պտուղն է, ինչի՞ եք նեղվում:
s-23 Մենք պիտի նեղվենք, որ մեր մշակութային դաշտն այսպիսի ողբալի վիճակում է, վիճակ, որին նաև դուք եք հասցրել:
s-24 Ու վերջում. հետաքրքիր է, որ Արմեն Աշոտյանն ասում է՝ լափաման, չի՞ ջոկում, որ դրանով իրենց իշխանությունն է որակում:

Text viewDownload CoNNL-U