Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, սկսել է ՀԱՊԿ կազմում Ղազախստան մտցված ռուս դեսանտայինների դուրսբերումը։
s-2 Նրանց թիվը, տարբեր տեղեկություններով, հասնում է մոտ երկու տասնյակ հազարի, թեև պաշտոնապես հայտարարվում է մոտ 3 հազարի մասին։
s-3 ՀԱՊԿ գործողությունը շատ կարճ տևեց Ղազախստանում. ՀԱՊԿ միջամտությունը խնդրած նախագահ Տոկաևը երեք օր անց պահանջեց դուրս բերել ՀԱՊԿ զորքը։
s-4 Պահանջը բավական արագ կատարվեց, թեև խոսակցություններ կան, որ ռուս դեսանտայինների մի մասը կարող է մնալ Ղազախստանում։
s-5 ՀԱՊԿ միջամտության վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններ եղան Արևմուտքից, նախագահ Տոկաևից ԱՄՆ-ն պահանջել էր բացատրել, թե ինչու էր կարիք առաջացել հրավիրել ՀԱՊԿ-ին։
s-6 Փորձագետները նկատել են, որ Չինաստանի ու Թուրքիայի, որոնք զգալի տնտեսա-քաղաքական ներկայություն ու շահեր ունեն Ղազախստանում, առաջին դեմքերը բավական զուսպ էին իրենց հայտարարություններում։
s-7 Առավել ևս, որ Ղազախստանում ՌԴ զինված միջամտությունը ներկայացվում էր որպես «Մեծ Թուրանի ծրագրին հարված հասցնելու» գործողություն, ընդ որում՝ Չինաստանի լուռ համաձայնությամբ, որն ունի ույղուրական խնդիր, իսկ ույղուրական մեծ համայնք կա Ալմաթիի շրջանում։
s-8 Ուշադրության էր արժանի Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Ղազախստանի իշխանությունն ի վիճակի է և պետք է իրավիճակը կարգավորի ինքնուրույն, ակնարկելով ՀԱՊԿ միջամտությունը։
s-9 Իսկ Չինաստան շտապած Թուրքիայի արտգործնախարարը այդ երկրին հավաստիացրեց, որ Թուրքիան Ղազախստանում չի խոչընդոտելու Չինաստանի շահերին։
s-10 Ըստ ռուսաստանյան փորձագիտական շրջանակների՝ Չինաստանն ու Թուրքիան պահանջել են, որ Ռուսաստանը հանի իր զորքը Ղազախստանից։
s-11 Փորձագետներն ասում են, որ Արևմուտքի դեմ սուր ճոճող Կրեմլի վարչակազմը վախենում է Չինաստանից ու Թուրքիայից, որոնք Արևմուտքի պես բարեկիրթ չեն և հակված չեն դիվանագիտական ավելորդ սեթևեթանքների։
s-12 Պուտինյան պրոպագանդայի «ռուս-չինական միության» թեզն իրականության մեջ լիովին այլ դրսևորումներ ունի՝ Պեկինը Ռուսաստանը դիտարկում է ընդամենը որպես կրտսեր գործընկեր և հումքային կցորդ։
s-13 Եվ երևում է՝ Պեկինը դեմ չէ թյուրքական գործոնն օգտագործել ՌԴ դեմ նույն կերպ, ինչպես ռուսները՝ Հայաստանի դեմ։
s-14 Թեև, Հայաստանի պարագայում էլ Չինաստանը զերծ չմնաց դրանից։
s-15 2020-ի հոկտեմբերին Չինաստանը վետո դրեց ՄԱԿ-ի բանաձևին, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում։
s-16 Այդ օրերին հայտնի դարձավ, որ Չինաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել մասնավորապես տրանսպորտային միջանցքների և Չինաստանին արտոնություններ տրամադրելու մասին։
s-17 Զորքերի դուրսբերման հայտարարությունից հետո Ռուսաստանը Պուտինի ու Լավրովի բերանով շտապեց հայտարարել, որ ռուս-թուրքական համաձայնությունները Հայաստանի վերաբերյալ մնում են ուժի մեջ, իսկ ռուս-թուրքական գործիքը՝ Բաքուն, հերթական հարձակումը գործեց Հայաստանի դեմ՝ որպես ասվածի ապացույց։

Text viewDownload CoNNL-U