Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքի կնքումից հետո Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է մամուլի ասուլիս:
s-2 Զանգեզուրի կոմբինատի պատմությունը անվանելով «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ», նա վստահեցրել է, որ ինքը կապ չունի այդ կոմբինատի հետ:
s-3 Նա միաժամանակ նշել է, որ անհասկանալի է, թե ինչու է նման նվերը, և ինչու է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին:
s-4 «Սա ուղիղ մասնակցություն է խոշորագույն կոմբինատին և ֆինանսական հոսքերի հսկում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
s-5 Իրոք, հետաքրքիր է, թե ինչի համար է այս նվերը:
s-6 Թեև Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքը կապված չէ այս գործարանի հետ, սակայն այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ումից է Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն գնել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը:
s-7 Այն, որ նախկին սեփականատերը թաքնվում է, հարցեր է առաջացնում:
s-8 Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, թե ումից է այն գնվել և ինչու է հանձնվել վարչապետի աշխատակազմին:
s-9 Բանն այն է, թե արդյոք կա քաղաքական դավադրություն այս գործարքի հետևում, և արդյո՞ք Հայաստանի ամենամեծ գործարանի բաժնետոմսերն այս դավադրության գինն են։
s-10 Լիտվայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հնարավոր դավադրության պայմանների մասին:
s-11 Նա հաստատել է, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը տանել ականապատ տարածքների քարտեզներ, և դրա դիմաց նրանից ակնկալում է գերիների վերադարձ:
s-12 «Գերիների վերադարձը կապահովի որոշակի դրական ֆոն, որի վրա հնարավոր կլինի ավելի արդյունավետ հնարավորություններ ստեղծել սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների և Ղարաբաղյան հակամարտության քաղաքական և համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների համար»,- ասել է Փաշինյանը։
s-13 Փաստորեն, եթե Ալիևը համաձայնի վերադարձնել գերիներին, Հայաստանի կառավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ:
s-14 Կասկած չկա, որ դա տեղի կունենա արագ, որպեսզի մի օր մենք արթնանանք, ինչպես նոյեմբերի 10-ին, նոր «սահմաններով», բայց առանց Իրանի հետ սահմանի:
s-15 Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում նախատել է Փաշինյանին հավանական գործարքի համար, բայց չի արտահայտել իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ:
s-16 Քոչարյանը, ինչպես և Փաշինյանը, չի ժխտում իրավիճակի անշրջելիությունը:
s-17 Զանգեզուրի կոմբինատի գործարքը նորերի ու հների միջև քաղաքական կոնսենսուսի ֆինանսական արտացոլումն է, որը հիմնված է երրորդ կողմի՝ Ռուսաստանի հանդեպ հնազանդության վրա:
s-18 Ամեն դեպքում, Մոսկվան հաղթում է։
s-19 Եվ դրանից հետո Հայաստան կարող են մտնել «խաղաղությունն ու կոնսենսուսը»:

Text viewDownload CoNNL-U