s-1
| ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում 2015թ. |
s-2
| Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1896/02/13 |
s-3
| Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
s-4
| Դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան |
s-5
| ՈՐՈՇՈՒՄ |
s-6
| ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
s-7
| Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) |
s-8
| նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ |
s-9
| մասնակցությամբ դատավորներ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ |
s-10
| 2015 թվականի դեկտեմբերի 28-ին |
s-11
| դռնբաց դատական նիստում, քննելով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Տիտանյանի ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշումն անվավեր ճանաչելու, որոշակի գործողություններ կատարել պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, |
s-12
| ՊԱՐԶԵՑ |
s-13
| 1. Գործի դատավարական նախապատմությունը |
s-14
| Դիմելով դատարան` Կարինե Տիտանյանը պահանջել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասով անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը, վերականգնել նախկին աշխատանքում, Ընկերությանը պարտադրել կատարել վերջնահաշվարկ, սահմանված կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել իրեն, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև վճարման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները: |
s-15
| Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել 1.218.316 ՀՀ դրամ` որպես վերջնահաշվարկի գումար` այդ գումարը Դատարանի դեպոզիտ հաշվից փոխանցելով Կարինե Տիտանյանին, անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը և Կարինե Տիտանյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` Ընկերության տնօրենի պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև 70.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. հայցը` մնացած մասով, մերժվել է: |
s-16
| ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2014 թվականի որոշմամբ Կարինե Տիտանյանի ներկայացուցչի և Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 21.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: |
s-17
| Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: |
s-18
| Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Տիտանյանի ներկայացուցիչը: |
s-19
| 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը |
s-20
| Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. |
s-21
| Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը: |
s-22
| Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. |
s-23
| Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Խորհուրդը, որպես Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով, իրավունք ունի ցանկացած պահին լուծելու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: |
s-24
| Ընդ որում, այդ դեպքում օրենսդիրը չի նախատեսում աշխատանքային պայմանագրի լուծումը հիմնավորելու որևէ պահանջ: |
s-25
| Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հնարավոր են համարում առանձին աշխատանքային հարաբերությունների կարգավորումն այլ իրավական ակտերով: |
s-26
| Սույն վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է իրավունքի զարգացման խնդիր: |
s-27
| Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել: |
s-28
| 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները |
s-29
| Անկախ գործատու ընկերության կազմակերպաիրավական ձևից և գործունեության բնույթից` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերը, այդ թվում նաև` աշխատանքային իրավահարաբերությունների դադարումը կարգավորող դրույթները ենթակա են պարտադիր կիրառման և կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում: |
s-30
| ՀՀ աշխատանքային օրենսգիրքն աշխատողին աշխատանքից ազատելու որոշակի, խստորեն կանոնակարգված ընթացակարգ է նախատեսում, մինչդեռ տվյալ դեպքում գործատուն չի կատարել իր առջև դրված պարտականությունը և աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց աշխատողին այդ կարգավիճակում պահելու այլ` հնարավորինս համարժեք հնարավորության ընձեռման, առանց ծանուցման, առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքի վկայակոչման, որպիսի գործելակերպն ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին: |
s-31
| 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը |
s-32
| Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` |
s-33
| 1) ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի 08.06.1999 թվականի թիվ 28 հրամանով Կարինե Տիտանյանը 07.06.1999 թվականից նշանակվել է Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար (հատոր 1-ին, գ.թ. 9). |
s-34
| 2) ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարարական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Խորհրդին (հատոր 1-ին, գ.թ. 13). |
s-35
| 3) Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն)` նոր խմբագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11, 12). |
s-36
| 4) Կանոնադրության 8.1-րդ կետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: |
s-37
| ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարարական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է Խորհուրդը (հատոր 1-ին, գ.թ. 27-48). |
s-38
| 5) Կանոնադրության 8.2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն է պատկանում Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը (հատոր 1-ին, գ.թ. 27-48). |
s-39
| 6) Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ Կարինե Տիտանյանը վերանշանակվել է Ընկերության տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 11, 12). |
s-40
| 7) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 16.07.2013 թվականին որոշում է կայացրել 16.07.2013 թվականից Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն) Կարինե Տիտանյանի լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 16-18, 23, 24). |
s-41
| 8) Կարինե Տիտանյանին վճարման ենթակա վերջնահաշվարկի գումարը՝ 1.218.316 ՀՀ դրամի չափով, Ընկերության կողմից 25.11.2013 թվականի թիվ 900013298014 վճարման հանձնարարագրով փոխանցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին (հատոր 2-րդ, գ.թ. 22-23, 28): |
s-42
| 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները |
s-43
| Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` |
s-44
| 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի միատեսակ կիրառության համար. |
s-45
| 2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: |
s-46
| Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին. |
s-47
| - ինչպիսի՞ իրավական կարգավիճակ ունի բաժնետիրական ընկերության տնօրենը, |
s-48
| - արդյո՞ք իրավաչափ է բաժնետիրական ընկերության միանձնյա գործադիր մարմնի (ընկերության տնօրենի, գլխավոր տնօրենի) լիազորությունները բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի կողմից ցանկացած ժամանակ վաղաժամկետ դադարեցնելը: |
s-49
| Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը |
s-50
| ՈՐՈՇԵՑ |
s-51
| 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: |
s-52
| Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2014 թվականի վճիռը` հայցը` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը, և այդ մասերով այն փոփոխել` հայցն այդ մասերով մերժել: |
s-53
| Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ: |
s-54
| 2. Կարինե Տիտանյանից հօգուտ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: |
s-55
| 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: |