s-1
| Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր |
s-2
| ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
s-3
| ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ |
s-4
| Թիրախը՝ որոշվում է վարկի նպատակով |
s-5
| Շահառուն. |
s-6
| 1. Ռեզիդենտ տնտեսավարող (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառների) և (կամ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում։ |
s-7
| 2. Ռեզիդենտ տնտեսավարող, որը փաստացի գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում փաստացի կառուցապատման աշխատանքների նպատակով։ |
s-8
| Օժանդակության ձևը՝ տոկոսադրույքի սուբսիդավորում |
s-9
| Հիմնական պայմանները. |
s-10
| - արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ), |
s-11
| - ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար, |
s-12
| - վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 12 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 6 ամիս, |
s-13
| - մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 1 մլրդ դրամին համարժեք, |
s-14
| - վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, |
s-15
| - առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 14,5% դրամով վարկերի և տարեկան 10% արտարժույթով վարկերի դեպքում: |
s-16
| Վարկերի նպատակը. |
s-17
| 1) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և հետագա 6 ամսվա վարկային պարտավորությունների (ներառյալ տույժերի, տուգանքների և տուժանքների) մարում՝ պայմանով, որ վարկային պայմանագրերը կնքվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, |
s-18
| 2) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած հարկային պարտավորությունների մարում, |
s-19
| 3) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու, ծառայությունների մատուցման և աշխատանքների կազմակերպման նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ), |
s-20
| 4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում տնտեսական գործունեության իրականացումից առաջացած պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների, տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների, կապալի և մատակարարման պայմանագրերով առաջացած պարտավորությունների վճարումների իրականացման նպատակով։ |
s-21
| Ընդ որում, վճարում է համարվում վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած և հետագա 6 ամսվա պարտավորությունների մարումները։ |
s-22
| Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների՝ ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի տոկոսի ամբողջական չափով, վարկի ժամկետի 12-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար: |
s-23
| Միջոցառման շրջանակում վարկերի տրամադրման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 28-ն է։ |
s-24
| Միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողները վարկի ստացման օրվանից 90-օրյա ժամկետում վերակազմակերպվում են բաժնետիրական ընկերության և ֆինանսական կազմակերպություն են ներկայացնում կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության ամփոփ հաշվետվություն՝ ներառյալ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործման ծրագիրը և իրականացված աշխատանքները: |
s-25
| ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
s-26
| - թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ, |
s-27
| - շահառու՝ ՀՀ տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, որը ունի բարվոք վարկային պատմություն և անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, որն ունի բարվոք վարկային և հարկային (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների) պատմություն, |
s-28
| - օժանդակության ձևը՝ նպատակային վարկերի/լիզինգի համաֆինանսավորում և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։ |
s-29
| Հիմնական պայմաններն էական տարբերվում են՝ պայմանավորված միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի նպատակով և շահառուի իրավական կարգավիճակով. |
s-30
| Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը՝ |
s-31
| - վարկերի/լիզինգի տոկոսադրույք՝ 0 %, |
s-32
| - վարկի/լիզինգի մարման ժամկետները` առավելագույնը 10 տարի, |
s-33
| - մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ առավելագույնը 5 տարի։ |
s-34
| Համաֆինանսավորումը՝ |
s-35
| - գյուղատնտեսական կոոպերատիվների համար՝ 10-70 %, |
s-36
| - ֆիզիկական անձանց համար՝ 10-30% (խոզաբուծության, թռչնաբուծության, տոհմային տավարաբուծության, տոհմային/ոչ տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկերի համար՝ 30 %, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի համար՝ կանխավճարի 10%, բայց ոչ ավել, քան 10 մլն դրամը), |
s-37
| - իրավաբանական անձանց (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10-30 % (տոհմային տավարաբուծության, տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկերի համար՝ 30 %, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի համար՝ կանխավճարի 10 %, բայց ոչ ավել, քան 10 մլն դրամը): |
s-38
| - Դիմելու վայրը՝ շահառուները վարկավորման/լիզինգի նպատակով դիմում են միջոցառման մասնակից ֆինանսական կազմակերպություններին: |
s-39
| ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
s-40
| - թիրախը՝ ՓՄՁ-ներ, |
s-41
| - շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, |
s-42
| - օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրջանառության չափից կախված առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ: |
s-43
| Հիմնական պայմաններ՝ |
s-44
| - ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության), շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն. |
s-45
| - 2019 թ. շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ, առավելագույնը՝ 500 մլն դրամ, |
s-46
| - 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը, |
s-47
| - վարկի առավելագույն չափը՝ 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում՝ 12%, |
s-48
| - ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ. |
s-49
| - ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով): |
s-50
| Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն: |
s-51
| ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
s-52
| - թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն, |
s-53
| - շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող, |
s-54
| - շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ, |
s-55
| - օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով, |
s-56
| - հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: |
s-57
| Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին։ |