Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը
s-2 Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։
s-3 Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։
s-4 Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։
s-5 Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։
s-6 Երևի կան մի շարք հանգամանքներ։
s-7 Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։
s-8 Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։
s-9 Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։
s-10 Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։
s-11 Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։
s-12 Այսպես, մի շարք լրատվականների էջերն արգելափակվել են այն պատճառով, որ Ֆեյսբուքը բացահայտ գրաքննության է ենթարկում բովանդակությունը։
s-13 Օրինակ, Մոնթեի նկար կամ նույնիսկ Մոնթեի անվան կամայական օգտագործումը բերում է էջերի և հաշիվների արգելափակմանը։
s-14 Անհասկանալի է, թե ինչու է Ֆեյսբուքի ադմինիստրացիան հիմա սկսել նման գրաքննության ենթարկել հայկական հաշիվները (և նշենք, որ առաջին դեպքերը արձանագրվեցին դեռ 2020-ին, սակայն 2021-ի երկրորդ կեսից արգելափակումները դարձան զանգվածային)։
s-15 Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բազմաթիվ բողոքներն ու լոբբինգն է հանգեցրել նման հետևանքների։
s-16 Իսկ կարող է պարզապես ֆեյսբուքի մոդերատորներից մեկը ադրբեջանական բողոքներից հետո դիմել է Վիքիպեդիային, որտեղ հստակ կապ կա Մոնթեի ու ԱՍԱԼԱ-ի միջև, իսկ ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
s-17 Ինչն էլ դարձել է մոդերատորների մոտեցման հիմք։
s-18 Իսկ Ֆեյսբուքում, ինչպես հայտնի է, երբ սկսում են մի բանի համար արգելափակել, անում են դա անմիտ, ավտոմատացված, լիակատար ուրագի պես։
s-19 Մոդերատորները և պարզապես ռոբոտները ամենուր փնտրում են Մոնթեի նկարներն ու դրանք արգելափակում, էջերին, հաշիվներին ու խմբերին նկատողություններ անում և ժամանակավոր փակում։
s-20 Իսկ կրկնվելու դեպքում՝ հաշիվները հաճախ պարզապես ոչնչացվում են։
s-21 Ռոբոտները գտնում են Մոնթեի նկարները նույնիսկ հին, տարիներ առաջ արված գրառումներում։
s-22 Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի հայաստանյան հաշիվ կա Ֆեյսբուքում, որտեղ չկա գոնե մի քանի Մոնթեի նկար։
s-23 Եվ պատկերացրեք աղետի մասշտաբները։
s-24 Ընդ որում, այս պահին հասկանալի էլ չէ, թե ինչպես Ֆեյսբուքում նստած ջոջերին բացատրել, որ իրենք սխալ են։
s-25 Ու նույնիսկ, եթե հաջողվի սխալը ուղղել, վաղը, մյուս օրը մի մոդերատոր մի նոր բան կկարդա Վիքիպեդիայում, ու կսկսեն մեկ այլ անիմաստ պատրվակով արգելափակել էջերը։
s-26 Եվ կրկին ու կրկին գալիս ենք այն մտքին, որ հարկավոր է մտածել աղբյուրների բազմազանության մասին, չի կարելի հույս դնել միայն ու միայն Ֆեյսբուքի վրա։
s-27 Առավել ևս, որ տվյալ հարթակի մոդերացիան գնալով ավելի ու ավելի է վատանում։
s-28 Այս պարբերությունից սկսած փորձենք մատնանշել այն հարթակները, որոնք արդեն նոր տարում հույսեր են ներշնչում այս բազմազանացման հարցում։
s-29 Առաջինը, ինչ մենք իմանում ենք Clowdflare-ի տվյալներից, այն է, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհում, TikTok-ը դարձել է ամենաայցելվող դոմեյնը։
s-30 Cloudflare Radar տվյալները Հայաստանում մեկ ամսվա ընթացքում
s-31 Հիմա չքննարկենք, թե որքանով լավ կամ վատ լուր է սա բովանդակության որակի տեսանկյունից։
s-32 Փաստ է, որ տվյալ փաստի հետ պետք է հաշվի նստել։
s-33 Եվ միայն բողոքները չեն օգնի լրատվականներին։
s-34 Աշխարհում մեծ լրատվականները չեն զլանում օգտագործել այս հարթակը։
s-35 Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Տելեգրամը Հայաստանում վերջապես անցավ ոչ միայն Վայբերին, այլ նույնիսկ Ֆեյսբուքի մեսենջերին և Վոթզափին ու դարձավ ամենակիրառվող մեսենջերը։
s-36 Ինչը նաև այն դարձնում է լավ հարթակ լրատվականների համար՝ հաշվի առնելով, որ նմանատիպ ալիքների ազդեցությունը Հայաստանում շարունակում է աճել։
s-37 Տելեգրամ ալիքներ Հայաստանում ունեն բավականին շատ լրատվականներ։
s-38 Սակայն, մեծ մասը օգտագործում են դրանք մոտավորապես նույն կերպ, ինչպես Թվիթերը։
s-39 Այսինքն՝ սխալ։
s-40 Տելեգրամն էլ, Թվիթերն էլ, որը նույնպես վատ հարթակ չէ, օգտագործվում են Հայաստանում հիմնականում որպես հղումների ամբարներ։
s-41 Բայց այդ կերպ այս հարթակներում աշխատել չի կարելի, քանի որ նման դեպքերում լսարանը դադարում է հղումներին կտացնել։
s-42 Հարկավոր է աշխատել լսարանի հետ, ընկալել հարթակների լեզուն, ոճը, մոտեցումները և լսարանի ուզածը։
s-43 Ամեն դեպքում հարկավոր է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ լսարանն այսօր ցրվում է տարբեր հարթակներով։
s-44 Նույն Ֆեյսբուքի լսարանը Հայաստանում սկսել է արդեն նվազել՝ մոտ երկու տարի անփոփոխ մնալուց հետո։

Text viewDownload CoNNL-U