Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Ռուբինյանը հաստատում է՝ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ
s-2 Նաիրա Նալբանդյան
s-3 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատում է՝ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։
s-4 Հորդորեց դիմել կառավարությանը։
s-5 Արդեն 3 ամսից ավելի մամուլի խոսնակ չունեցող վարչապետ Փաշինյանի գրասենյակից և ԱԳՆ-ից տեղեկություն ստանալ մեզ, սակայն, չհաջողվեց։
s-6 «Ազատությունը» անցած շաբաթ նաև գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գերատեսչությանը, որի պատասխանն առայժմ չունենք։
s-7 «Պատկերացումներն ընդհանրապես այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - այսօր ասաց Ռուբինյանը:
s-8 Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14-ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։
s-9 Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։
s-10 Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են, որ հերթական գործընթացի մասին հայ հանրությունը դարձյալ այլ երկրի պաշտոնյայից է տեղեկանում։
s-11 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ մինչև այժմ հասկանալի չէ, թե այս հարցում ինչ պատկերացում ունի իշխանությունը, քանի որ բազմիցս իրարամերժ հայտարարություններ են հնչել։
s-12 «Առհասարակ իմ տպավորությամբ՝ իշխանությունը ընդհանուր տրամաբանության մեջ պատկերացում էլ չունի, թե իրականության մեջ որ կետից է ճիշտ սկսելը և որ կետում ավարտելը:
s-13 Կարծում եմ` նաև գնահատված չեն այն սպառնալիքները, որոնք այս գործընթացից, որովհետև գործընթացը բավականին երկարաժամկետ է, և պետք է գնահատել ոչ միայն մեկնարկի հետ կապված ռիսկերը, այլ այն ողջ սպառնալիքները, որոնք առաջիկա մի քանի տասնամյակը մեզ ուղեկցելու են:
s-14 Որևէ զարմանալի բան չկա, որ իշխանությունը որևէ բան խորհրդարանական ընդդիմությանը չի փոխանցել:
s-15 Ես նույնիսկ կասկածում եմ, որ նրանք նաև իրենց թիմակիցներին են փոխանցել, և կարծում եմ` բացառությամբ մի քանի անձանց, ամբողջական տեղեկատվություն նույնիսկ իշխանությունը չի տիրապետում», - ասում է Տիգրան Աբրահամյանը:
s-16 Իշխանական շատ պատգամավորներ Մոսկվայի միջոցով Բաքվին ուղարկված առաջարկների մասին մեր հարցերը անպատասխան թողեցին, ասելով, որ տեղեկություններ չունեն։
s-17 ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի համար տեղի ունեցողը հուսադրող չէ։
s-18 Ասում է՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ զավթել է Հայաստանի սուվերեն տարածքն ու ամրանում է այստեղ, սահմանին նոր զոհեր ենք ունենում, ոչ մի նպաստավոր պայման բանակցությունների համար չկա, կարծում է պատգամավորը:
s-19 «Ի՞նչ պայմաններով, ի՞նչ իրավիճակում, ի՞նչ ֆորմատով, միայն ա՞յդ հարցն է քննարկվելու, արդյոք այդ հարցով չի փակվում Արցախի կարգավիճակի հարցը:
s-20 Այո կամ ոչի պատասխան չի, պետք է ամբողջական նայել հարցին:
s-21 Փաստն այն է, որ թշնամին իր քայլերով և գործողություններով այս սահմանազատման ու սահմանագծման աշխատանքն իրականացնում է, և այս պայմաններում, այս իրավիճակում մենք խոսել ենք այդ մասին, հարցերը պետք է քննարկվեն փաթեթային:
s-22 Հիմա իրենք ինչ առաջարկություն են ներկայացրել` ես չգիտեմ», - նկատեց նա:
s-23 Ըստ Լավրովի՝ գործընթացը կապ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ։
s-24 Իսկ Ռուսաստանի դերը պատկերացնում են խորհրդատուի կարգավիճակով, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են քարտեզները, որտեղ արտացոլված են սահմանների փոփոխությունները տարբեր տարիներին։
s-25 Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու՝ ՌԴ-ի առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար, բայց թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, մինչ այժմ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ռուսաստանը չեն բացահայտել։
s-26 Փաշինյանը Ալիևի հետ Սոչիի ու Բրյուսելի հանդիպումներից հետո կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել էր կապի մեջ լինել ՌԴ գործընկերոջ հետ ու ճշգրտել դեմարկացիայի և դելիմիտացիայի մանրամասները։
s-27 Պաշտպանության նախարարությունը այս հանձնարարականից հետո գործընթացի մասին հրապարակային ոչ մի հայտարարություն չի արել։

Text viewDownload CoNNL-U