Dependency Tree
Universal Dependencies - Armenian - BSUT
Language | Armenian |
---|
Project | BSUT |
---|
Corpus Part | test |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Ռուսաստանի պաշտպանության փոխնարար Բուլգակովը այցելել է Ղարաբաղ։ |
s-2
| Սա ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Բորիս Ելցինի 1991 թվականին Ստեփանակերտ կատարած այցից ի վեր։ |
s-3
| Այն ժամանակից ի վեր Ռուսաստանից, ինչպես նաև այլ երկրներից, Ղարաբաղ են այցելել միայն խորհրդարանականներ։ |
s-4
| Սակայն այդ այցերը միշտ պաշտոնական էին, իրավասության և ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ։ |
s-5
| Պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Ստեփանակերտում փոխնախարարը հանդիպել է Արցախի իշխանությունների հետ, չկա։ |
s-6
| Եվ սա պատահական չէ։ |
s-7
| Արցախը այլևս ինքնորոշված, կամ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի տարածք» չէ՝ Ռուսաստանն Արցախը ներկայացնում է որպես անիշխան մոխրագույն գոտի, անզոր և անդեմ բնակչությամբ, առանց բանակի և իրավազորության, որի հետ Մոսկվան կարող է անել այն ամենը, ինչ կցանկանա։ |
s-8
| Ռուս փոխնախարարի այցը Ղարաբաղ, որը ռուսական RT պաշտոնական ալիքը բնութագրում է որպես սովորական այց «խաղաղապահների տեղակայման գոտի», տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախում անցկացվեց ռուսերեն լեզուն երկրորդ պաշտոնական լեզու ճանաչելու «օպերացիան»։ |
s-9
| Բաքվի որոշ փորձագետների կարծիքով, որոնք համարվում են ոչ պաշտոնական խոսնակներ, Բաքուն կարող է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հարց բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին միջազգային ներկայացուցիչներով լրացնելու վերաբերյալ։ |
s-10
| Ռուս փորձագետներն էլ ասում են, որ Մոսկվան նույն ձևաչափում կարող է բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ |
s-11
| Արդյոք կարգավիճակի հարցը «լծակ է» Մոսկվայի համար, և ի՞նչ կձեռնարկի Կրեմլը, եթե Բաքուն ուղիղ պահանջի դուրս բերել խաղաղապահներին, որոնք տեղակայվել են Լավրովի պլանի իրականացման ու հենց Արցախի կարգավիճակը ոչնչացնելու դիմաց։ |
Text view
•
Download CoNNL-U