Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttest
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Pegasus-ի թռիչքը Հայաստանի վրայով
s-2 Նոյեմբերի 24-ին բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple-ից՝ ծանուցում այն մասին, որ իրենք հանդիսացել են պետական հաքերային թիմի կողմից հարձակման թիրախ։
s-3 Նման նամակներ ստացել են նաև Հայաստանի քաղաքացիներ։
s-4 Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է և որ երկրի հաքերների մասին է խոսքը։
s-5 Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կա՛մ կարևոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային և քաղաքական գործընթացներում, կա՛մ կարևոր կառույցի աշխատակից են։
s-6 Մեզ հայտնի է համարյա երկու տասնյակ մարդկանց մասին, որոնք նման զգուշացում են ստացել Apple-ից։
s-7 Դրանց մի մասը ընդդիմադիր է, մի մասը ներկայացնում է կամ վերջերս ներկայացրել է իշխանության տարբեր ճյուղեր։
s-8 Վերջին ամիսների միջազգային գործընթացները, ինչպես նաև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարձակման գործիքը կարող է լիներ Pegasus բջջային հեռախոսները վարակող վնասակար ծրագիրը, վիրուսը։
s-9 Նոյեմբերի 23-ին Apple-ը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել Pegasus-ն արտադրող NSO Group-ի դեմ՝ պետական հովանավորվող լրտեսող ծրագրերի չարաշահումը զսպելու համար։
s-10 Երկու մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ ստացել են նման նամակներ։
s-11 Մեկը նախկին ԱԱԾ տնօրեն և ներկայում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։
s-12 Մյուսը՝ Դավիթ Սանասարյանն է։
s-13 Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս առաջ էր Հայաստանում Pegasus հայտնաբերել։
s-14 Արթուր Վանեցյանի ստացած նամակը:
s-15 Լուսանկարը՝ Վանեցյանի Ֆեյսբուքի գրառումից
s-16 Հաշվի առնելով հնարավոր վարակվածների ցանկը և այն փաստը, որ բոլորը նույն պահին են ստացել զգուշացնող նամակը, կարելի է ենթադրել, որ Apple-ում կարող էին հարձակումների մի քանի ալիք ընդգրկել զգուշացման արշավում՝ մեկ փուլով։
s-17 Շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի քանի դեպքերի հետ, որոնց ընթացքում, օրինակ, վարակումները կարող էին ունենալ արտաքին և ներքաղաքական պատճառներ։
s-18 Քանի որ բոլոր վարակվածները միասին դժվար թե կարողանային հետաքրքրել մեկ հարձակվող կողմին։
s-19 Ինչ է Pegasus-ը
s-20 Pegasus-ն իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրում է իսրայելական NSO Group կազմակերպությունը և վաճառում միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցների հետախուզական գործողությունների համար։
s-21 Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեքորեն հետևել թիրախին՝ ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որը հասանելի է սմարթֆոնում։
s-22 Ենթադրվում է, որ ուժային կառույցները պետք է Pegasus-ը օգտագործեն օրենքի սահմաններում։
s-23 Վերջին ամիսների բացահայտումները ցույց տվեցին, որ տասնյակ երկներում այն կիրառվել է ընդդիմադիրներին, լրագրողներին և այլ անհարմար անձանց հետևելու համար։
s-24 Ավելին, կան տվյալներ այն մասին, որ պատերազմի ժամանակ՝ 2020-ին, Pegasus-ը կիրառվել է Հայաստանի պաշտոնյաների դեմ, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումները կարող էին լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։

Text viewDownload CoNNL-U