s-1
| Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ |
s-2
| Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։ |
s-3
| Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։ |
s-4
| Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ |
s-5
| Սկզբնաղբյուրը և ավանդույթները |
s-6
| Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսների ավանդույթները տարբեր կերպ են ձևավորվել։ |
s-7
| Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։ |
s-8
| Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ[1]։ |
s-9
| Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ |
s-10
| Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։ |
s-11
| 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները[2]։ |
s-12
| Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախատիպեր Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանոսի սյունը, 11-րդ դարի Բայոյի գոբելենը, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։ |
s-13
| Կոմիքսները Ճապոնիայում |
s-14
| Ճապոնական կոմիքսի առաջին նախատիպը՝ ստեղծված Ռակուտեն Կիտազավայի կողմից |
s-15
| Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որ կոչվում են մանգա, ունեն պատմություն, որ սկսվում է 12-13-րդ դարերի չոջու-ջինբուցու-գիգայից և 17-րդ դարի տոբա-ե և կիբյոշի նկարազարդ գրքերից, փայտե տպագրություններից։ |
s-16
| Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆեկտներից[3]։ |
s-17
| Արևմտյան գաղթյալների նկարազարդված ամսագրերը ներկայացնում էին արևտմյան ոճը Ճապոնիային 19-րդ դարի վերջին։ |
s-18
| Նոր հրատարակությունները և՛ արևմտյան, և՛ ճապոնական ոճերում դարձավ հայտնի 1890-ականների վերջին։ |
s-19
| Ամերիկյան ոճ ունեցող կոմիքսների թերթերը սկսեցին հայտնվել Ճապոնիայում, ինչպես նաև ամերիկյան որոշ շերտերում։ |
s-20
| Մինչև 1930-ականները կոմիքսները հայտնի էին ամսագրերի և թերթերի համարներում՝ որպես մասնատված հատվածներ։ |
s-21
| Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շարունակելով Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների հաջողությունը։ |
s-22
| Հետևյալ տասնամյակներում ի հայտ եկան ժանրերի և կարդացողների տարատեսակներ։ |
s-23
| Անգլերեն կոմիքսներ |
s-24
| Կոմիքսների գիրք սուպերհերոսների վերաբերյալ |
s-25
| Նկարազարդված հումորային պարբերականները հայտնի էին 19-րդ դարում Բրիտանիայում։ |
s-26
| Ամենահայտնին Pounch-ն էր։ |
s-27
| Այնուհետև ամերիկյան կոմիքսները զարգացան, և ստեղծվեցին տարատեսակ ամսագրեր։ |
s-28
| Օրինակ՝ Puck, Judge և Life։ |
s-29
| Կիրակնօրյա համարները լիաէջ էին և շատ հաճախ՝ գունավոր։ |
s-30
| 1896 թվականից 1901 թվականներին նկարազարդողները փորձարկումներ էին անում շարժման, խոսքի և պարունակության վրա[4]։ |
s-31
| Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին և հիմնվեցին թերթերում 1907 թվականի «Mutt and Jef»-ի հաջողությունից հետո։ |
s-32
| Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էին բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին ռոմանտիկը, արևմտյանը, սարսափը ընդլայնվում էին։ |
s-33
| Հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին[5]։ |
s-34
| 1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։ |
s-35
| Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։ |