Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Ամեն անգամ, երբ լսում եմ «համաշխարհային ազգ ենք» արտահայտությունը, մտածում եմ՝ տեսնես ինչ նկատի ունեն մեզ այսպես ձևող-ձևակերպողները։
s-2 Անհեթեթություն է, իհարկե, բայց անգամ անհեթեթը ձևակերպելիս պետք է նկատի ունենալ մի բան կամ բաներ, որոնք կարող են արդարացնել ձևակերպման շարժառիթն ու տարողությունը։
s-3 Եթե նկատի ունեն, որ մենք ցրված ենք ամբողջ աշխարհով, դա ֆիզիկական գործոն է, որն առաքինություն դժվար է համարել։
s-4 Չինացիները, հրեաները, իռլանդացիները, ուկրաինացիները մեզնից պակաս չեն ցրված, թվով գուցե գերազանցում էլ են։
s-5 Եթե նկատի ունեն այլ պետություններում, մեծ կայսրություններում հայ անհատների ունեցած դերը, դա էլ մոլորություն է։
s-6 Հայազգի որևէ պետական գործիչ, գեներալ, գիտնական, արվեստագետ գործել և գործում է ի շահ այդ պետության, և եթե մի բան էլ ավելացնում է քաղաքակրթությանը, ավելացնում է նրա անունից։
s-7 Եթե նկատի ունեն տարբեր երկրներում, համայնքային կյանքով ապրելով, այլ մշակույթներին գույն ու երանգ տալը, չարաչար սխալվում են։
s-8 Նախ՝ մեր համայնքները բավարար գունեղ չեն, երկրորդ՝ այդ երկրներում գույնն ու երանգն այնքան շատ են, որ մերը կորչում է բազմաբղետության մեջ։
s-9 Մեզ «համաշխարհային» համարողները, սակայն, երբեք նկատի չունեն աշխարհի տարբեր կետերում գործող հայկական հաստատությունները։
s-10 Գիտեն տեղերը, բայց նկատի չունեն և չեն ուզում ունենալ, քանզի դրանք խնամք ու հոգածություն են պահանջում։
s-11 Մոտ երեք ամիս առաջ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ահազանգ հնչեցրեց, որ հայկական այդ պարբերականը, չունենալով ոչ մի աջակցություն, էսօր-էգուց փակվելու է։
s-12 Հայաստանի և Սփյուռքի ԶԼ մի քանի միջոցներից բացի՝ ո՞վ արձագանքեց, ինչպե՞ս ։
s-13 Ո՞վ փորձեց հասկանալ դրա արժեքն ու գինը։
s-14 Գերտեխնոլոգիական նիհիլիզմը հազիվ թույլ է տալիս հորանջել, թե «դե լավ, հիմա ո՞վ ա թերթ կարդում»։
s-15 Այսինքն՝ մի թերթ ավել, մի թերթ պակաս, ոչինչ չի փոխվելու համաշխարհային ազգի մեր օրակարգում։
s-16 Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե մի թերթ է, այլ Թուրքիայում հրատարակվող օրաթերթերից (այդ թվում նաև՝ թուրքական) ամենատարեցը, որը 1908-ի հոկտեմբերի 28-ի իր հիմնադրումից մինչ օրս երբեք չի դադարել լույս տեսնելուց, անգամ ցեղասպանության օրերին։
s-17 Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե մի թերթ է, այլ մտավորական ժառանգականության վառ ապացույց. 1908-ից ցայսօր թերթը տնօրինում, խմբագրում ու տարածում է մեկ ընտանիք՝ Գոչունյանները։
s-18 Իրականում «Ժամանակ»-ը ոչ թե սոսկ թերթ է, այլ Թուրքիայում հայերի ներկայության խորհրդանիշ։
s-19 114 տարի «Ժամանակ» ունեցած և դեռ ունեցող համայնքը, որքան էլ փոքրանա, որքան էլ ուծացվի, որքան էլ հեռանա մայր լեզվից, թուրքական պետության կողմից առնվազն գործոն է նկատվում։
s-20 «Հիմա ո՞վ ա թերթ կարդում» ասողները չեն էլ գիտակցում, որ այսօր մի թերթի, վաղը մյուսի, հաջորդ օրը մի դպրոցի (դպրոցների) փակում թույլ տալով՝ աջակցում են համայնքի նահանջին։
s-21 Չեք եղել, այստեղ, այս կողմերում չեք երևացել՝ կասի թուրք պետությունը։
s-22 Եվ ճիշտ կանի. եթե չկանք, ուրեմն չենք էլ եղել։
s-23 Համայնքն այսօր թերթը պահելու ուժ ու եռանդ չունի, գիտակցություն չունի, որ երբեմն ու հաճախ պետք է փայփայել նաև տեխնոլոգիական դարաշրջանում «անիմաստ» նկատվող բաներ։
s-24 Դա առանձին համայնքի թերացում է, բայց մի՞թե համաշխարհային մեր ազգի մեջ չկան պետական, հասարակական, բարեգործական միավորներ, որոնք կստանձնեն ոչ միայն վերացական ամբողջի, այլև շոշափելի մասի գոյության պատասխանատվությունը։
s-25 Վերջին անգամ «համաշխարհայինի» մասին, կարծեմ, խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
s-26 2020 թվականի հունիսի 19-ին «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում նա ասում էր.
s-27 «Մենք վերապրող ժողովուրդ ենք և, որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին:
s-28 Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»։
s-29 Գուցե դուք միջնորդեք, պարո՛ն նախագահ, ու կասեցնեք ևս մեկ նահանջ, որը համաշխարհային ազգն անէացման է տանում։
s-30 Տիգրան Պասկևիչյան
s-31 Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։
s-32 Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։
s-33 Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

Text viewDownload CoNNL-U