Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Մոսկվան չի հավատում, որ Թուրքիան կգնար նման քայլի
s-2 «Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի մատակարարումը։
s-3 Նախօրեին, ըստ ուկրաինական զլմ-ների, Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ռուսական հրետանային կետի դեմ կիրառել են «Բայրաղթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը։
s-4 Ռուսաստանը Դոնբասի ներկայացուցիչների հետ ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաղթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
s-5 «Սկզբունքորեն, պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտածել բոլոր նրանց, ովքեր հավանություն են տալիս Ուկրաինայի քմահաճ պահանջներին այն մասին, որ նա վաղը պետք է ընդունվի ՆԱՏՕ:
s-6 Եվ, իհարկե, ստիպել մտածել նրանց, ովքեր զինում են Կիևի ռեժիմը, որը վերահսկվում է նեոնացիստների կողմից», ասել է նախարարը։
s-7 Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Կիևին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։
s-8 «Մենք անօդաչու սարքեր ենք վաճառում նրանց, ովքեր մեզ դիմում են...
s-9 Այս գործարքը [Ուկրաինայի հետ] Ռուսաստանի դեմ չէ», վստահեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։
s-10 Ռուսաստանը նույն բանը ասում էր Հայաստանին, երբ Երևանից բողոքներ էին հնչում, թե ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ժամանակակից հարձակողական զենք վաճառել Հայաստանի հակառակորդին։
s-11 Սա ուղղակի բիզնես է, ասում էին Մոսկվայում։
s-12 Մոսկվան նաև չի խոսել այն մասին, որ Հայաստանի դեմ «Բայրաղթար» է կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։
s-13 Հայաստանի դեմ կարելի էր, իրենց դեմ՝ ո՞չ ։

Text viewDownload CoNNL-U