s-1
| Իրանը հաստատում է Հայաստանի տարածք օտար ներխուժման հավանականությունը |
s-2
| ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու։ |
s-3
| «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աբդուլլահիանը: |
s-4
| Նա ակնկալում է նաև, որ «Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ»։ |
s-5
| Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։ |
s-6
| Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ՀՀ սահմանների վերաձևման և շրջանում ահաբեկիչների ու «սիոնիստական ռեժիմի» ներկայության վերաբերյալ կոշտ հայտարարություններից հետո Իրանի ԱԳ նախարարը բանակցություն է վարելու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ծրագրի գլխավոր նախաձեռնողի ու շահառուի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ։ |
s-7
| Իրանի դեմ դեմարշը Բաքուն իրականացնում է Մոսկվայի առաջնորդությամբ, և դա Իրանում լավ գիտեն։ |
s-8
| Բաքուն ՌԴ ռազմավարության մեջ հսկում է հայկական և իրանական ուղղությունները։ |
s-9
| Բաքվի օկուպացրած շրջաններում ահաբեկիչների ու «սիոնիստական ռեժիմի» ներկայությունը, որն անհանգստացնում է Իրանին, նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ։ |
s-10
| Արցախյան 2020 թ. պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» ներկայության հարցում Կրեմլի ունեցած դերակատարությանը բազմիցս անդրադարձել ենք: |
s-11
| Զուր չէ, որ Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Աֆղանստանի իրավիճակը։ |
s-12
| Ավելացնենք միայն, որ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ-ն զլմներով ձևական աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ ահաբեկիչներն այլևս վտանգ չեն ներկայացնում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը Իրանին հավաստիացնում էր, որ Հայաստանի հարավում «կոմունիկացիաների ապաշրջափակումը» չի հարվածի Իրանի տրանզիտային ու տնտեսական շահերին։ |
s-13
| Երևում է՝ չեն կարողացել համոզել երկու հարցում էլ, և չէին կարող համոզել։ |
s-14
| Սոչիում Պուտին-Էրդողան համաձայնությունները Իրանի մոտ կասկածներ չեն թողել։ |
s-15
| Նոյեմբերի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլև ըստ էության Իրանի մեկուսացման ու մասնատման հեռանկարի մասին է։ |
s-16
| Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրությանը, երևում է չի պատկերացնում ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարության խորքն ու մասշտաբը, որի անվերապահ կատարմանը իրենց հավատարմությունն են հայտնել ՀՀ իշխող խումբն ու խորհրդարան անցած ուժերը։ |