s-1
| Մոտիկ ծառի սեղմ փչակը կանացի ամոթույքի էր նման։ |
s-2
| Ծառը ցանկանում է։ |
s-3
| Թեև, ինչո՞ւ ոչ։ |
s-4
| Ի՞նչ իմանաս` մարմնական կյանքում բավարարում չստացած մեկի հոգին չէ՞ , որ ծվարել է ծառի մեջ ու իր անհագուրդ կրքի կարոտով ներսից փչակել բնափայտը։ |
s-5
| Իսկ դիմացի սարալանջի ծառերը հեռվում չեն զատվում միմյանցից, գունային բծեր են` կանաչ, դեղնականաչ, դեղին, դեղնակարմիր... |
s-6
| Նաև` ներս ընկած գորշավուն բծեր հատած ծառերի տեղերում։ |
s-7
| Լանջի մեջտեղով, վարից վեր անցնող խոր փլուզվածք կա` կապտասև մեծ ճաք` կարմրաշեկ քարակույտերով շուրթված,– սարն է՞լ է ցանկանում,– ճաքից ոչ հեռու` տապալված հոսանքակիր աշտարակ, որը թեք ընկած վիթխարի սև ագռավ է հիշեցնում։ |
s-8
| Ապա` դարձյալ կանաչ, դեղնականաչ, նաև գորշավուն բծեր։ |
s-9
| Ցածում գետի պողպատագույն ժապավենն է, գետափի դարավանդին` եկեղեցի, որն իր հավաք գծագրով կտրատում է լանջի գունագեղ պատկերը. վարդագույն պատեր, վերձիգ գմբեթ, կամարաձև շքամուտք, դեպի խճուղին իջնող արահետ... |
s-10
| Վերջ, կտավին այսքանը բավական է։ |
s-11
| Գորշավուն բծերին կարելի է գույն տալ, տապալված աշտարակը կարելի է չպատկերել, կարելի է չտեսնել նաև ասֆալտապատ խճուղին։ |
s-12
| Կարելի է։ |
s-13
| Իսկ եկեղեցին, օ՜ , եկեղեցին... |
s-14
| Առավոտյան ստվերն այս կողմում է, կեսօրից հետո` այն, առավոտյան նկարես` ուրիշ է, ցերեկով` ուրիշ, երեկոյան` ուրիշ, գիշերով` ուրիշ ու ուրիշ, երբ էլ նկարես` ուրիշ է, մինչև վրձինը տանես-բերես` արդեն ուրիշ է եկեղեցին, օ՜ , եկեղեցին... |
s-15
| Ինչո՞ւ նկարես` ուրիշ լինի, թե չլինի ուրիշ, ի՞նչ նոր բան է ասելու նա առավոտյան, ցերեկով, երեկոյան կամ հենց թեկուզ գիշերով։ |
s-16
| Ինքնախաբեություն, անխորհուրդ, անպտուղ վարժանք, ձեռնահարություն։ |
s-17
| Տաղտուկ։ |
s-18
| Զզվանքով նետած վրձին, ոտքով կոպտորեն հրած նկարակալ, մեջքի տակ ճմրթվող խոտ, աչքերն արևից պատվարած կոպեր, որոնք անմիջապես վեր են ածվում էկրանի` վառ կանաչ, վարդագույն, կարմիր, սև բծիկների կերպափոխիկ խաղերի համար։ |
s-19
| Գույներ, գույներ, գույներ... |
s-20
| Պրծում չկա նույնիսկ փակ աչքերով։ |
s-21
| Ձայներն էլ գույներ են` սաղարթների խշշոցը` դեղնականաչ, ծառաբնի ճռռոցը` գորշ կամ շագանակագույն, առվակի քչքչոցը` երկաթագույն, մեղվի բզզոցը` դեղին-սև, հեռու թփերի խշրտոցը... |
s-22
| Հեռու թփերի խշրտոցը դեռ անգույն է... |
s-23
| Միայն թե շատ մեծ ու ագրեսիվ չլինի։ |
s-24
| Արդեն մոտակա խոտերն է խշրտացնում... |
s-25
| Շուն է։ |
s-26
| Մեծ է, բայց ագրեսիվ չի կարծես։ |
s-27
| Ինչ-որ բան է փնտրում։ |
s-28
| Բերեց։ |
s-29
| Վրձինն է։ |
s-30
| Խելացի շուն։ |
s-31
| Բայց ո՞վ խնդրեց, ինչո՞ւ ես մռութդ խոթում քեզ չվերաբերող գործերի մեջ։ |
s-32
| – Բա՛ ,– լսվեց ետևից,– էսպես խելոք շուն ա մեր Չալոն։ |
s-33
| – Փոքրամարմին ծերուկն ասես մեծ սունկ լինի` բորբոսապատ կոճղին հենց նոր բուսած։ |
s-34
| – Մեր եկեղեցին ե՞ս նկարում։ |
s-35
| – Նա հանեց ծառայողական մեծ գլխարկը, քորեց ալեխառը խիտ մազերով գլուխը, գլխարկը վերստին տեղը դրեց, բայց սնկի հետ զուգորդումն անդարձորեն կորած էր արդեն։ |
s-36
| Շունը մոտեցել` ջինսի փողքն էր հոտոտում: |
s-37
| – Չի կծի՞ ։ |
s-38
| – Չէ, մի՛ վախի։ |
s-39
| Էս ի՞նչ ա, արդեն հավաքվում ե՞ս ։ |
s-40
| – Հա։ |
s-41
| – Մի կարգին նկարեիր, էլի, թե չէ էս խառը-խշտիկ գծերով մեր եկեղեցին կճանաչվի՞ ։ |
s-42
| – Ուշ է, վաղը կգամ, կամ էլ` չեմ գա։ |
s-43
| – Մտքով կնկարե՞ս ։ |
s-44
| – Հա, մտքով։ |
s-45
| – Չէ, մի ալարի, արի ու մի կարգին նկարի։ |
s-46
| Նկարիչ շատ ա գալի մեր կողմերը, բայց քեզ հեչ չեմ տեսել։ |
s-47
| – Ես էլ քեզ չեմ տեսել։ |
s-48
| – Դե որ ես քեզ չեմ տեսել, դու ինձ ո՞նց կտեսնես։ |
s-49
| Լսի, մեկ էլ ո՞ւր գնաս-հասնես քաղաք, արի էսօր ինձ մոտ մնա, առավոտ կգաս` գործդ կանես, հը՞ ։ |
s-50
| Առավոտվա լույսերի մեջ գիտե՞ս ոնց ա պլպլում, ինչ գույներ ա խաղացնում անտերը... |
s-51
| Վայ, մեղա քեզ, Տեր, մեղա, մարդուս լեզվից միամիտ ինչ ասես չի թռնի, մեղա։ |
s-52
| – Մեծ մեղք էր, մեղա ասելով վայ թե չպրծնես։ |
s-53
| – Ինչի՞ , Աստված չգիտի՞ , որ միամիտ ասված խոսք էր ու էն էլ էլի սիրով էր ասված, մեռնեմ Աստծուս զորությանը, նա ամեն բան գիտի ու հասկանում ա։ |
s-54
| – Ուրեմն փրկված ես։ |
s-55
| – Բա ոնց։ |
s-56
| Հիմա ինչ ես ասում, գալիս ե՞ս ։ |
s-57
| Լավ արաղ ունեմ` տանձի, լավ պանիր` ոչխարի... |
s-58
| – Հեռո՞ւ է։ |
s-59
| – Չէ։ |
s-60
| Էն բլրի թարս փեշին ա, հանգիստ գնալով` կես ժամ։ |
s-61
| Գնացի՞նք ։ |
s-62
| – Ծերուկը ոտքի ելավ. անտառապահի հնամաշ համազգեստը մեծ էր վրան։ |
s-63
| Կողք-կողքի քայլող շան և տիրոջ քայլվածքները նման էին։ |
s-64
| Զուր չեն ասում, որ շներն ի վերջո նմանվում են իրենց տերերին։ |
s-65
| Հնարավոր է` որ ամենևին էլ այդպես չէ։ |
s-66
| Սակայն այս երկուսը հաստատ նման էին իրար։ |
s-67
| Զգաստացան, ինչ-որ բան զգացին։ |
s-68
| Թխկ, թխկ` թխկացրին սապոգները, թփ, թփ, թփ, թփ` թփթփացրին թաթերը` արահետից դուրս, թփերի հետևում` թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ։ |
s-69
| Շունը նորից արահետ եկավ, այս ու այն կողմ նայեց, հրացանն իջեցրեց ուսից ու դարձյալ մտավ թփերի մեջ։ |
s-70
| Ծերուկը բրդոտ գլուխը հանեց ծառի հետևից, հոտոտեց օդն ու դարձյալ ետ գնաց։ |
s-71
| «Էլի ծառ են կտրել անտերները»,– մրթմրթաց շունը, հանեց գլխարկն ու քորեց գլուխը, դժգոհ փնչացրեց և նստեց տիրոջ կողքին։ |
s-72
| «Այ թե մի ձեռս կընկնեք, ես ձեր տիրու... |
s-73
| Գնացի՛նք »։ |
s-74
| Կաչաղակների կաչկաչյուն, փութանցիկ զեփյուռից անհանգստացած սաղարթներ, բույրեր, բույրեր... |
s-75
| Հոտ։ |
s-76
| Տհաճ հոտ։ |
s-77
| Ոտքերի տակ` փշրվող ապակու ձայն, թիթեղի ճռռոց։ |
s-78
| Թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ... |