Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Այս տարվա սեպտեմբերին կմեկնարկի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք է ստացել նաև Հայաստանի ազգային հավաքականը:
s-2 Մեր ընտրանու մրցակիցներն են Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի հավաքականները:
s-3 Ցավոք, Հայաստանի հավաքականի կարևորագույն այս մրցաշարին մասնակցությունը հարցականի տակ է:
s-4 Հայկական բասկետբոլը գտնվում է ֆինանսական ճգնաժամում:
s-5 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ասաց, որ օրերս դիմել են ՀՀ կառավարությանը խնդրելով ֆինանսական աջակցություն:
s-6 Մասնավորապես ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան առաջիկա մրցաշարին մասնակցելու համար կառավարությունից խնդրել է 25 միլիոն դրամ:
s-7 «Կառավարությունից խնդրում ենք աջակցություն որպեսզի կարողանանք հոգալ գոնե հյուրանոցի և ավիատոմսերի ծախսերը. 25 միլոնին կգումարվի նաև հովանավորչական որոշ օգնությունը, ինչը թույլ կտա հաղթահարել ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակը:
s-8 Նշեմ նաև, որ «Միկա» մարզահամալիրն ունի մարզագույքի հետ կապված լուրջ խնդիրներ:
s-9 Մենք դիմել ենք ՀՀ սպորտի նախարարությանը որպեսզի մեզ հատկացվի միջազգային նորմերին համապատասխան զամբյուղներ իրենց սյուներով»,- ասաց Նազարյանը:
s-10 Աջակցություն չստանալու պարագայում Հայաստանի ազգային հավաքականը ստիպված կլինի հրաժարվել ընտրական փուլին մասնակցելուց, նամակով դիմելով ՖԻԲԱ-ին:
s-11 Հովանավորչական գումարներն ուղղակի բավարար չեն հոգալու անհրաժեշտ ծախսերը:
s-12 Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում շնորհիվ մեր ազգային հավաքականի իրական բասկետբոլային բում է տիրում:
s-13 Առաջիկա մրցաշարին չմասնակցելը ոչ միայն հիասթափության մեծ ալիք կբարձրացնի այլև կազդի մեր երկրի հեղինակության վրա:
s-14 Նամանավանդ, որ պահանջվող գումարը այնքան էլ մեծ չէ:
s-15 Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի ազգային հավաքականը տեղ է զբաղեցրել ՖԻԲԱ-ի դասկարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում և հիմա 88-րդն է:
s-16 Եվրոպայի կտրվածքով էլ մեր Հայաստանը մոտ է լավագույն 30 հավաքականների շարքում ընդգրկվելուն:

Text viewDownload CoNNL-U