s-1
| Խորվաթիայի հավաքականը կարողացել է անհավանական և պատմական արդյունքի հասնել՝ դուրս գալով աշխարհի առաջնության եզրափակիչ: |
s-2
| Զլատկո Դալիչը վերջին խաղում մրցելու է Ֆրանսիայի հետ: |
s-3
| Մինչ այս, խորվաթները լուրջ հաջողության էին հասել 1998 թվականին, երբ Միրոսլավ (Չիրո) Բլաժևիչի թիմը հասել էր մինչև կիսաեզրափակիչ: |
s-4
| Այդ առաջնությունից առաջ Բլաժևիչը 4 առանձնացող ֆուտբոլիստներ ուներ հարձակման գծում՝ Դավոր Շուկերը, Գորան Վլայովիչը, Ռոբերտ Պրոսինեչկին և Իգոր Ցվիտանովիչը: |
s-5
| Առաջնությունից առաջ գլխավոր մարզիչը հետևյալ 4 ֆուտբոլիստներին ստիպում էր մարզումներից հետո մնալ, որպեսզի աշխատեին համագործակցության մակարդակը բարձրացնելու վրա: |
s-6
| Ինչ-որ պահի Ցվիտանովիչը, ով Խորվաթիայում հիանալի խաղ ցույց տալուց հետո տեղափոխվել էր Իսպանիայի առաջնություն, չդիմացավ և հրաժարվեց լրացուցիչ մարզումից: |
s-7
| Բլաժևիչը նրան միանգամից հեռացրեց հավաքականից: |
s-8
| Չնայած երկրի նախագահ Ֆրանյո Տուջմանի զանգին, գլխավոր մարզիչը չփոխեց որոշումը: |
s-9
| «Դուք հիմա ընտրում եք Ձեր սիրած ֆուտբոլիստի և իմ հեղինակության միջև: Եթե նա վերադառնում է, ես հեռանում եմ», -այս խոսքերով Չիրո Բլաժևիչը փակեց հարցը, իսկ թիմը նվաճեց առաջնությա բրոնզե մեդալները: |
s-10
| 2018 թվականին Զլատկո Դալիչը, ով կարիերան սկսել է աշխատելով որպես Բլաժևիչի օգնական, Նիգերիայի հետ առաջին տուրի խաղի վերջին րոպեներին Միլանի հարձակվող Նիկոլա Կալինիչին ուղարկեց մարզվելու, սակայն մերժում ստացավ վերջինիս կողմից: |
s-11
| Կալինիչը երկրորդ խաղում անընդմեջ պատճառաբանեց, որ մեջքի հետ խնդիրներ ունի և հեռացվեց հավաքականից: |
s-12
| Լինելով հեղինակություն թիմի կազմում, Կալինիչը ոչինչ չկարողացավ անել Դալիչի դեմ, ով ցույց տվեց, որ Խորվաթիայում գլխավորն ինքն է: |
s-13
| Արդյունքում՝ թիմը հասավ եզրափակիչ և գերազանցեց 1998-ի արդյունքը: |
s-14
| Հատկանշական է, որ 1998-ին Խորվաթիան կիսաեզրափակիչում պարտվեց Ֆրանսիային: |
s-15
| Դալիչն արդեն մտել է եզրափակիչ: |
s-16
| Կկարողանա՞ 2018-ի Խորվաթիան ռևանշ վերցնել ֆրանսիացիներից: |
s-17
| Եզրափակիչը տեղի է ունենալու կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: |