s-1
| «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ԳԽ և ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։ |
s-2
| -Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հակառակորդի մեծ կուտակումները և զորքերի տեղաշարժերը: |
s-3
| Արդյո՞ք սա կարող է պատերազմի նախապատրաստություն լինել, թե՞ պարզապես ուժի ցուցադրություն է: |
s-4
| -Արտաքնապես և՛ մեկը, և՛ մյուսը: |
s-5
| Բայց կարևորն այն է, թե ինչո՞ւ այդ աննախադեպ լայնամասշտաբ կուտակումերն ու տեղաշարժերը թափ առան հենց վերջին ամիսների ընթացքում, երբ Հայաստանում սկսվեց հեղափոխական շարժումը, և տեղի ունեցավ իշխանափոխություն: |
s-6
| Այս առումով դիտարկելով Ադրբեջանի հիշյալ գործողությունները, խաբուսիկ տպավորություն է առաջանում, թե դա ուղղակի «ուժի ցուցադրություն» է կամ «պատերազմի նախապատրաստություն»: |
s-7
| Ժողովրդական խոսք կա, թե «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»: |
s-8
| Հարցն այն է, թե Ադրբեջանի համար արդյոք եկե՞լ է տասնյակ տարիներով կուտակվող զենքը գործի դնելու ժամանակը: |
s-9
| Միաժամանակ, արդյո՞ք ներքին և արտաքին պայմանները նպաստավոր են Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու գործում: |
s-10
| –Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից նման կուտակումները: |
s-11
| Հնարավոր համարո՞ւմ եք, որ գերտերություններից որևէ մեկը, ասենք, Ռուսաստանը, աջակցի կամ հրահրի նոր ռազմական գործողություններ: |
s-12
| -Իրականությանը պետք է բաց աչքերով նայել և ցանկալի երևակայությունների գրկում չմնալ: |
s-13
| Սա վերաբերում է հատկապես հայ զինվորականությանը և քաղաքական ղեկավարությանը: |
s-14
| Անցած երկու տասնյակ տարիներին երբեք միջազգային հարաբերությունների լարվածությունն այնքան չի սրվել, ինչպես հիմա է՝ արևմտյան միասնականությունը ճեղքեր է տվել, ընթանում է տնտեսական պատերազմ, ավելացել են տեղական հակամարտությունների թիվը և սրվածությունը, միլիտարիզացիայի ախտով են վարակվել որոշ գերտերություններ և այլոք, և այլն, այլն: |
s-15
| Մեզ համար առավել վտանգավորն այն իրողությունն է, որ մեր տարածաշրջանում, փաստորեն, արդեն ձևավորվել է մի նոր հակահայ «եռյակ միություն»՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց տնտեսական և քաղաքական շահերը համակողմանիորեն համընկնում են: |
s-16
| Կարճ ասած՝ միջազգային սրվող այս և այսպիսի այլ իրողությունների հաշվառմամբ է Ադրբեջանը զարգացնում իր վերոհիշյալ ագրեսիվ սպառնալիքները՝ վստահ լինելով, որ այդ եռյակի իր դաշնակիցները և միջազգային աղմկոտ անտարբերությունը կնպաստեն մարսել «կատարված փաստը»: |
s-17
| Մյուս կողմից, չմոռանանք ռուս կայսերապաշտների ավանդական ոխակալությունը և հայկական հեղափոխության նկատմամբ նրանց վատ քողարկված ատելությունը: |
s-18
| Իրադրությունը համարում եմ շատ վտանգավոր: |
s-19
| -Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում: |
s-20
| -Դեռ չեմ համարում, որ այդ անելիքների բացահայտ թվարկման կարիքը կա հատկապես նշված դաշտերում: |
s-21
| Նախ և առաջ, Հայաստանի նոր ղեկավարությունն է պարտավոր գիտակցել ստեղծված ծայրաստիճան վտանգավոր դրությունը և ըստ այդմ որոշումներ կայացնել երկրի ներքին և արտաքին իրադրությունը համապատասխանեցնելու ստեղծված իրավիճակի պահանջին: |
s-22
| Քաղաքական առումով, կարծում եմ, ներկայումս շտապ ու վճռական քայլերով է պետք իրականացնել իշխանական հիերարխիայի կայունացում: |
s-23
| -Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրապնդվել են՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, Ադրբեջանում՝ բռնապետություն: |
s-24
| Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնի դերը, մի փոքր ուռճացված չէ՞ այն: |
s-25
| Ընդհանրապես, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացն ի՞նչ ընթացք կարող է ունենալ: |
s-26
| -Դա այդքան էլ այդպես չէ: |
s-27
| Արևմուտքն ունի իր հաշվարկը: |
s-28
| Հայաստանի և հայերի առումով Արևմուտքը որոշակիորեն արժևորում է մեր բավականին ստվար և ազդեցիկ Սփյուռքը, հարավկովկասյան բարդ տարածաշրջանում և քրիստոնեա-իսլամական սահմանին գտնվելու հանգամանքը և այլևայլ մասնակի հանգամանքներ: |
s-29
| Արևմուտքի համար չափազանց անընդունելի է այն, որ հայերն այդպես էլ չեն ուզում դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից: |
s-30
| Նրանք անլուրջ են համարում ռուսական արջի գրկում ժողովրդավարություն կառուցելու հայերի երազանքը: |
s-31
| Իսկ ահա Ադրբեջանը համարվում է որոշակիորեն անկախ երկիր, որն իր անկախության ոչ մի բաղադրիչ չի զիջել Ռուսաստանին: |
s-32
| Ադրբեջանցիները նավթ ու տարանցիկ կոմունիկացիաներ ունեն: |
s-33
| Ադրբեջանը կամրջի դեր է կատարում ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, մասնավորապես՝ Աֆղանստան և Կիրգիզիա մուտք գործելու հարցում: |
s-34
| Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքը կտրական վերապահումներ ունի ժողովրդավարական հարցերում, թուրքական և իսլամական աշխարհներում նրա հաճախակիորեն անցանկալի դիրքորոշումների վերաբերյալ և այլն: |
s-35
| Ահա այս և այլ իրողությունների հաշվառմամբ է Արևմուտքն արտահայտում իր չեզոք վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցությունների հանդեպ: |
s-36
| Չնայած ներկայումս ես չեմ տեսնում այն օրակարգը, որը դրված կլինի բանակցությունների սեղանին, բայց և անհնար չեմ համարում կողմերի վերադարձը անցյալ դարի 90-ականների օրակարգին: |
s-37
| Միաժամանակ համարում եմ, որ այսօրվա հայ դիվանագիտությունը պատրաստ չէ նույնիսկ դրան: |