Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain
AnnotationYavrumyan, Marat M.

Select a sentence

s-1 Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը։
s-2 Պարոն Մարգարյան, հանրահավաքների շարք է սկսվում Ազատության հրապարակում, իսկ դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր համախմբվել և թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։
s-3 Իշխանությունն ասում է՝ «ում ուզենք, վարչապետ կնշանակենք, կհանենք ուրիշին կդնենք, ձեր ինչ գործն է»։
s-4 Ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։
s-5 Քաղաքականության ռադիկալացում:
s-6 Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իշխանությունը զբաղված է իր օրակարգով, պատրաստվում է հանուն Սերժ Սարգսյանի նախագծված սահմանադրության ու պառլամենտական կոչվող համակարգի վերջնական անցմանը:
s-7 Այլ բան նրանց հիմա չի հետաքրքրում:
s-8 Նույնիսկ այն, որ խորհրդարանական ընդդիմություն ԵԼՔ-ը որպես այդպիսին իշխանության համար չի ապահովում իշխանություն-ընդդիմություն երկխոսության կարևոր օղակի գործունեությունը:
s-9 Ավելին, ԵԼՔ-ի ամենաշատ վարկանիշ ունեցող գործիչը կամաց-կամաց ծռվում է դեպի արտախորհրդարանական հարթակ:
s-10 Այդ հարթակում էլ կրկին որևէ երկխոսության հնարավորություն չկա:
s-11 Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի հռետորաբանությունը, հարթակում կանգնած գործիչների կազմը թույլ են տալիս դատել, որ գործ ունենք ռադիկալ դիսկուրսի հետ:
s-12 Կդառնա այդ դիսկուրսն իրականություն, թե ոչ, կախված է արդեն մարտավարական քայլերից:
s-13 Բայց այն հանգամանքը, որ իշխանությունը հիմա կենտրոնացած է բացառապես իր ներքին խնդիրների վրա ու ըստ էության քաղաքական դաշտում ստեղծվել է վակուում, թույլ է տալիս ենթադրել, որ այդ վակուումը կարող է լցվել ռադիկալ տրամադրություններով:
s-14 Օրինակ, 2008-2012 թթ., ինչքան էլ կար իշխանություն-ընդդիմություն սուր հակասություն՝ հագեցած բավականին ծանր ու երկուստեք ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց քաղաքական դաշտում վակուում չկար՝ ՀԱԿ-ն այդ վակուումը լցնում էր ու տրանսֆորմացնում էր երկրում առկա ընդդիմադիր տրամադրությունները:
s-15 Հիմա այդպիսի ուժ չկա:
s-16 Չկա, բայց իշխանությունները փորձում են համառորեն ԵԼՔ-ին տեսնել այդ ուժի դերում:
s-17 Հնարավոր համարո՞ւմ եք այս փուլում ընդդիմադիրների համախմբում այն դեպքում, երբ ընդդիմության դաշտում անգամ կարծիք է հնչում, թե Ազատության հրապարակում ատելության քարոզ է տեղի ունենում։
s-18 Ռադիկալ տրամադրությունների ակտիվացումը դնում է նոր սահմանագիծ, որից այն կողմ որոշ ուժեր կանցնեն, որոշները չեն անցնի:
s-19 Փորձը ցույց է տալիս, որ նույն ԵԼՔ-ում, օրինակ, կան խմբեր, որոնք այդ սահմանագիծը չեն անցնի, կան խմբեր, որոնք կանցնեն:
s-20 Դժվար է ասել, թե օրինակ, այդ տրամադրությունների նյութականացման դեպքում ընդդիմադիր գործիչներից ու ուժերից ովքեր կդիմանան ճնշմանը ու չեն միանա այդ պրոցեսներին:
s-21 Եթե ԵԼՔ-ին դնենք մի կողմ, ապա արտախորհրդարանական ճամբարում, բացառությամբ ՀԱԿ-ի, մյուս խմբերն ու գործիչները, որոնց կարելի է անվանել հետծռական ալիքի գործիչներ, ունեն համախմբման մեկ կարևոր առանցք ՝ մարգինալությունը:
s-22 Իշխանությունն այդ մարգինալությունը դիտարկում է որպես թուլացնող փաստարկ:
s-23 Բայց մարգինալ խմբերի առկայությունն ու ընդհանրապես մարգինալացման աճող դինամիկան ուղիղ ճանապարհ են դեպի ռադիկալացում:
s-24 Ինչ որ պահի այդ դինամիկան կարող է բերել նույն էֆեկտին, որ բերեց 2016-ի հուլիսին:
s-25 Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
s-26 Մամուլի տեղեկություններով՝ նա կդառնա պաշտպանության նախարար։
s-27 Որքանո՞վ է սա իրատեսական։
s-28 Մեծ հաշվով, թե որ պաշտոնում կհայտնվի Սերժ Սարգսյանը, այդքան էլ կարևոր չէ, քանի դեռ նա մնում է ՀՀԿ նախագահի պաշտոնում, այն ՀՀԿ-ի, որի վերին էյշելոնն, ըստ էության, կյանքով ու կարիերայով պարտական է հենց Սարգսյանին:
s-29 Բայց եթե քննարկում ենք Սարգսյանի վարչապետության հավանականությունը, ապա պետք է նշեմ, որ կան բավական ցայտուն ինդիկատորներ այն մասին, որ հենց Սարգսյանն է լինելու վարչապետ:
s-30 Կառավարության գործունեության ստերիլիզացումը, որին հետևում ենք այս օրերին և որոնք ամրապնդվում են օրենսդրական մի շարք նախաձեռնություններով, թույլ են տալիս ենթադրել, որ ստեղծվում են կոմֆորտ պայմաններ ստվերային գործունեության սիրահար Սարգսյանի համար:
s-31 Պարզապես, Սարգսյանի վարչապետությունը ՀՀԿ-ն պատրաստվում է մատուցել ոչ թե որպես ուժեղի հաղթանակ, այլ ՀՀԿ-ի կոլեկտիվ որոշում՝ Սարգսյանին ուղղված խնդրանքի տեսքով:
s-32 Այնուամենայնիվ, ապրիլից հետո իշխանության գծած սցենարը հնարավո՞ր է դուրս գա վերահսկողությունից։
s-33 Արդեն նշեցի:
s-34 Իշխանությունը համառորեն չտեսնելու է տալիս իր միջավայրից դուրս տեղի ունեցողը:
s-35 Լավագույն դեպքում հորիզոնում տեսնում են միայն ԱԺ ԵԼՔ խմբակցությանը:
s-36 Տեղի ունեցող մյուս պրոցեսներին անլուրջ են վերաբերվում:
s-37 Այնքան են կրկնել՝ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով բառակապակցությունը, որ իրենք էլ են սկսել հավատալ այդ տրամաբանությանն ու դրանից դուրս ոչինչ չտեսնել:
s-38 Այդ տրամաբանության շրջանակներում, ցանկանում են ճանաչել միայն ԵԼՔ-ին:
s-39 Բայց նույն ԵԼՔ-ը արդեն քանիցս՝ թե ամբողջական, թե հատվածական տեսքով ցույց է տվել արտախորհրդարանական պայքարի դրսևորումներ:
s-40 Գոնե սա պիտի հասկացներ իշխանությանը, որ նույնիսկ իրենց համար միակ ընդունելի ընդդիմություն ԵԼՔ-ն արդեն չի բավարարվում խորհրդարանով:
s-41 Բայց ինչպես տեսնում ենք՝ ապրիլին ընդառաջ վերադասավորումների տեխնիկական պատրաստություններն այնքան շատ են, որ դրանցից բացի ուրիշ բաներով զբաղվելու ժամանակ իշխանությունը չունի:
s-42 Այս մոտեցումը՝ անլուրջ վերաբերվել առաջին հայացքից իսկապես անլուրջ թվացող պրոցեսներին, քանիցս բումերանգի էֆեկտով վնասել է իշխանությանը:
s-43 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ համատարած ծաղրի էր ենթարկվում Րաֆֆի Հովհաննիսյանը, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ հանրապետականներին պատել էր տոտալ ինքնավստահության մշուշը, ու քաղաքական դաշտում որևէ կարող քաղաքական ուժ այլևս չէին թողել:
s-44 Երկու դեպքում էլ տեսանք, թե ինչ եղավ հետո:
s-45 Մարգինալ և ռադիկալ տրամադրությունները, անկախ դրանք ներկայացնող անձանցից, նրանց ռեսուրսներից, ինդիկատոր են նրա, որ երկրում կա քաղաքական վակուում:
s-46 Քանի անգամ այդ վակուումի հետևանքներն իշխանությունը կրել է, բայց փաստորեն դասեր չի քաղել:

Text viewDownload CoNNL-U