s-1
| Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին արտաքին առևտրաշրջանառությունն էական աճ էր արձանագրել: |
s-2
| Արդեն տեղեկացրել էինք, որ արտահանումը հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել էր 45.2, իսկ ներմուծումը՝ 48.9 տոկոսով: |
s-3
| Նշենք, որ արտահանման ոլորտը Հայաստանի կառավարությունը համարում է տնտեսական աճ ապահովելու հենասյուներից մեկը: |
s-4
| Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նոր տվյալներից պարզ է դառնում, թե որ ոլորտների հաշվին է հունվարին ապահովվել արտահանման ցուցանիշների աճը: |
s-5
| Եվ այսպես, հունվարին Հայաստանից արտահանվել է 176.7 մլն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 327.5 մլն դոլարի: |
s-6
| Արտահանման մեծ տեմպերն ապահովվել են առաջին հերթին հանքահումքային ոլորտի հաշվին՝ 60 մլն 218.6 հազար դոլարի հանքահումքային արտադրանք է հունվարին արտահանվել երկրից: |
s-7
| Հաջորդում է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը՝ 32 մլն 329.9 դոլար: |
s-8
| Ընդ որում, նշենք, որ պատրաստի սննդի արատադրանքի մեջ են մտնում նաև կոնյակն ու գինին, ծխախոտը: |
s-9
| Հաջորդ ոլորտը, որտեղ արտահանման մեծ աճ կա, հետևյալն է՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր. հունվարին արտահանվել է 31 մլն 530.9 հազար դոլարի արտադրանք: |
s-10
| Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կազմել է 18 մլն 819.3 հազար դոլար, իսկ մանածագործական իրերինը՝ 14 մլն 537.3 հազար դոլար: |
s-11
| Ներմուծման ոլորտում հետևյալ պատկերն է՝ պարզվում է, որ նույն հունվար ամսին Հայաստան ներմուծված հանքահումքային արտադրանքի ծավալերն ավելի մեծ են եղել, քան արտահանվածը: |
s-12
| Այսպես, հունվարին Հայաստան ներմուծվել է 63 մլն 818.7 հազար դոլարի հանքահումքային արտադրանք: |
s-13
| Այս ոլորտին հաջոդրում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծումը՝ 50 մլն 724.4 հազար դոլար: |
s-14
| Նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծվել է 25 մլն 370.7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք, 28 մլն 201.5 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, 24 մլն 210.4 հազար դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք: |
s-15
| ԱՊՀ երկրներից Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, Եվրամիության երկրներից՝ Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, այլ երկրներից՝ ԱՄՆ-ն, Արաբական էմիրությունները, Շվերյցարիան, Չինաստանը, Իրանը: |