Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Annotation | Yavrumyan, Marat M. |
---|
Select a sentence
s-1
| Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում, հաղորդում է թուրքական Diken լրատվամիջոցը: |
s-2
| Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա: |
s-3
| Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները` ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: |
s-4
| «2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը. ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,- հայտարարել է Հասան Ջեմալը` պահանջելով անմեղ ճանաչել իրեն: |
s-5
| Նշենք նաև, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: |
Text view
•
Download CoNNL-U